Սեղմել Esc փակելու համար:
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ Մ. ԱՊՐԵՍՅԱՆԻՆ ԲԵՌՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ Մ. ԱՊՐԵՍՅԱՆԻՆ ԲԵՌՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0522.130612

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունիսի 2012 թվականի N 522-Ա

 

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ Մ. ԱՊՐԵՍՅԱՆԻՆ ԲԵՌՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մ. Ապրեսյանին 2012 թվականի հունիսի 19-23-ը գործուղել Բեռն (Շվեյցարիայի Համադաշնություն)` Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցությունն ակտիվացնելու նպատակով զբոսաշրջության բնագավառին առնչվող հայ-շվեյցարական կլոր սեղանին և ճանաչողական այցին մասնակցելու համար:

2. Ա. Պետրոսյանի և Մ. Ապրեսյանի` Բեռն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պետրոսյանի և Մ. Ապրեսյանի` Բեռն գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բեռն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.06.2012
N 522-Ա
Որոշում