Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0529.140612

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունիսի 2012 թվականի N 529-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների առաջին փուլին մասնակցելու նպատակով 2012 թվականի հունիսի 18-21-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Գ. Մելքոնյանի, Ա. Մայսուրյանի, Լ. Մաքսուդյանի, Կ. Ենոքյանի, Տ. Մելքոնյանի, Գ. Գրիգորյանի, Ա. Սանոյանի, Ա. Ալեքսանդրյանի, ինչպես նաև Մ. Ղամբարյանի (2012 թվականի հունիսի 18-19-ը, այդ թվում` Բուդապեշտ-Բրյուսել և Բրյուսել-Բուդապեշտ չվերթի ճանապարհածախսը)` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`

1) Ա. Խաչատրյանինը, Կ. Փոլադյանինը, Ա. Ալոյանինը և Լ. Դավթյանինը` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Գ. Սաղոյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին.

3) Շ. Մխիթարյանինը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության արտաբյուջետային միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Մելքոնյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2012 թ. հունիսի 14-ի

N 529-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-21-Ը ԲՐՅՈՒՍԵԼ (ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ) ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Գ. Մելքոնյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության

                        ղեկավար)

 

    Ա. Մայսուրյան     - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                        Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ

 

    Տ. Մելքոնյան      - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                        աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

 

    Գ. Գրիգորյան      - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության աշխատակազմի

                        արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետ

 

    Մ. Ղամբարյան      - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական

                        ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների

                        մեթոդաբանության վարչության պետ

 

    Լ. Մաքսուդյան     - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի

                        ենթակառուցվածքների վարչության պետի տեղակալ

 

    Կ. Ենոքյան        - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական

                        եկամուտների քաղաքականության և վարչարարության

                        մեթոդաբանության վարչության պետի տեղակալ

 

    Լ. Դավթյան        - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի

                        անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ

 

    Գ. Սաղոյան        - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                        կոմիտեի աշխատակազմի մաքսային հսկողության

                        վարչության պետ

 

    Ա. Սանոյան        - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի

                        միջազգային իրավական հարաբերությունների վարչության

                        միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի պետ

 

Ա. Ալեքսանդրյան  - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության

բաժնի պետ

 

    Ա. Խաչատրյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                        Եվրոպայի վարչության Եվրամիության բաժնի երկրորդ

                        քարտուղար

 

    Շ. Մխիթարյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր

                        սեփականության գործակալության հեղինակային իրավունքի

                        և հարակից իրավունքների բաժնի գլխավոր մասնագետ

 

    Կ. Փոլադյան       - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական

                        հանձնաժողովի աշխատակազմի միջազգային

                        համագործակցության վարչության պետ (համաձայնությամբ)

 

    Ա. Ալոյան         - ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության

                        Եվրամիության ինտեգրման բաժնի պետ (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.06.2012
N 529-Ա
Որոշում