Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

030.0247.120399

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 15-րդ կետով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 և 26 հոդվածներով` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացություն շնորհել`

Օլգա ԱԿԻԼՈՎԱՅԻՆ` ծնված 1954 թվականին Ղրղզստանի Հանրապետության Ջալալ-Աբադի մարզի Լենինյան շրջանում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում:

Շահե ԱՃԵՄՅԱՆԻՆ` ծնված 1926 թվականին Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Վաղարշապատ քաղաքում:

Սուզան ԼԵԼԻԿՅԱՆԻՆ` ծնված 1934 թվականին Ռումինայի Հանրապետության Կոստանցա քաղաքում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում:

Սամվել ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ` ծնված 1971 թվականին Վրաստանի Թբիլիսի քաղաքում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում:

Ջուլիետա ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻՆ` ծնված 1921 թվականին Վրաստանի Թբիլիսի քաղաքում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում:

Զավեն ՀԱԿՈԲՅԱՆԻՆ` ծնված 1969 թվականին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում:

Մխիթար ՂԱՐԱԳԵԲԱԿՅԱՆԻՆ` ծնված 1966 թվականին Վրաստանի Ախլքալակի շրջանի Իխտիլա գյուղում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում:

Գայանե ՄՈՄՋՅԱՆԻՆ` ծնված 1965 թվականին Վրաստանի Թբիլիսի քաղաքում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում:

Սևան ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ` ծնված 1978 թվականին Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ` ծնված 1952 թվականին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի (Ալավերդու նախկին վարչական շրջան) Ախթալա քաղաքում, քաղաքացիություն չունեցող, բնակվող Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում:

Էժենի ՔՈՉՎՈՐՅԱՆԻՆ` ծնված 1942 թվականին Վրաստանի Թբիլիսի քաղաքում, քաղաքացիություն չունեցող Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ԵՐԵՎԱՆ

12 մարտի 1999 թ.

ՆՀ-247

 

 

pin
ՀՀ Նախագահ
12.03.1999
N ՆՀ-247
Հրամանագիր