Սեղմել Esc փակելու համար:
ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵՂՄՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵՂՄՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱ ...

 

 

041.0543.190612

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունիսի 2012 թվականի N 543-Ա

 

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵՂՄՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2012 թվականի հուլիսի 2-4-ը ասիական, խաղաղօվկիանոսյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանների երկրների համար Կլիմայի փոփոխության մեղմման ազգային գործողությունների ծրագրերի նախապատրաստման և իրականացման հարցերի շուրջ միջազգային աշխատաժողովը (այսուհետ` աշխատաժողով) անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել աշխատաժողովի կազմակերպման հետ կապված միջոցառումների իրականացումը:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` աշխատաժողովի բոլոր մասնակիցներին, այդ թվում` նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշմամբ սահմանված պետությունների քաղաքացիներին տրամադրել Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրեր` Հայաստանի Հանրապետություն ժամանելիս` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` աշխատաժողովի հետ կապված ծախսերը` 1510000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից ներկայացված հաշվետվության:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարության աշխատակազմի կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սարքավորումների, նյութերի և պարագաների մաքսային ձևակերպումները, ներկայացված հայտերի հիման վրա, իրականացնել «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անվամբ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.06.2012
N 543-Ա
Որոշում