041.0546.190612
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 հունիսի 2012 թվականի N 546-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի 105-րդ նստաշրջանի ժամանակ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 2-րդ և 3-րդ պարբերական զեկույցների պաշտպանության նպատակով 2012 թվականի հուլիսի 15-18-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Վ. Դեմիրճյանինը, Ն. Հարությունյանինը և Ս. Սահակյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Հովակիմյանինը և Կ. Սուջյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Կ. Հարությունյանինը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի միջոցների հաշվին.
4) Հ. Պետրոսյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Հովակիմյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2012 թվականի հունիսի 19-ի
N 546-Ա որոշման
ԿԱԶՄ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-18-Ը ԺՆԵՎ (ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Հովակիմյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
(պատվիրակության ղեկավար)
Վ. Դեմիրճյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
միջազգային իրավական հարաբերությունների վարչության
պետ
Կ. Սուջյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
միջազգային կազմակերպությունների վարչության
մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի
պետ
Կ. Հարությունյան - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական
վարչության իրավական փորձաքննության բաժնի վարիչ
(համաձայնությամբ)
Ն. Հարությունյան - ՀՀ գլխավոր դատախազության միջազգային իրավական
կապերի բաժնի պետ (համաձայնությամբ)
Հ. Պետրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության շտաբի
կազմակերպական-վերլուծական վարչության պետի
տեղակալ, ինֆորմացիայի վերլուծության, պլանավորման
և հսկողության բաժնի պետ
Ս. Սահակյան - ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի
ամփոփման վարչության պետի տեղակալ
(համաձայնությամբ)