031.0260.170399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. 1999 թվականի սեպտեմբերին Երևանում հրավիրվող Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների հիմնահարցերին նվիրված համահայկական խորհրդաժողովը նախապատրաստող կառավարական հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, հանձնաժողովի անդամներ` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրեն Վահան ՏԵՐ-ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ավագ համհարզ Մեսրոպ ԳԵՂԱԳՈՒԼՅԱՆԻՆ 1999 թվականի մարտի 29-ից մինչև ապրիլի 3-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետության` համահայկական խորհրդաժողովի նախապատրաստման համար:
2. Գործուղվողների գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ և Երևան-Փարիզ, Փարիզ-Մոսկվա ճանապարհածախսը) կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի (Վահան Տեր Ղևոնդյանի գործուղման ծախսերը` «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության) հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել գործուղվողների Ֆրանսիա մեկնելու հետ կապված հարցերը:
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
17 մարտի 1999 թ.
ՆԿ-260