Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳԵՏՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳԵՏՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0744.190612

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունիսի 2012 թվականի N 744-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳԵՏՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` 0.16 դրամ հաշվեկշռային արժեքով Անի N 1 պոմպակայանով (այսուհետ` գույք, շինության մակերեսը` 1013.36 քառ. մետր)` համաձայն հավելվածի, վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց` գույքն ամրացնելով «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման ժամանակ հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` սահմանված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման 1-ին կետում նշված գույքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գետքի գյուղական համայնքին` պոմպակայանը ոռոգման նպատակով շահագործելու համար.

2) ապահովել ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` օրենքով սահմանված կարգով` համապատասխան չափով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը և նվիրաբերության պայմանագրերի կնքումը` նկատի ունենալով, որ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվելու են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գետքի գյուղական համայնքի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի հունիսի 14-ի

N 744-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳԵՏՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ

 

._________________________________________________________.

|NN |     Անվանումը      |Չափի      |Քանակը |Հաշվեկշռային |

|ը/կ|                    |միավորը   |       |արժեքը (դրամ)|

|___|____________________|__________|_______|_____________|

|1. |Պոմպակայանի շենք    |հատ       |   1   |     0.10    |

|___|____________________|__________|_______|_____________|

|2. |Հեծանային ամբարձիչ  |հատ       |   1   |     0.01    |

|___|____________________|__________|_______|_____________|

|3. |Պատուհաններ         |հատ       |   1   |     0.01    |

|___|____________________|__________|_______|_____________|

|4. |Պոմպ D=4000-55      |հատ       |   4   |     0.04    |

|___|____________________|__________|_______|_____________|

|   |Ընդամենը            |          |       |     0.16    |

._________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.06.2012
N 744-Ա
Որոշում