Սեղմել Esc փակելու համար:
ՍՈՒՐԲ ԱԹՈՌ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՈՒՐԲ ԱԹՈՌ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.0261.170399

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՍՈՒՐԲ ԱԹՈՌ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. «Հռոմ-Հայաստան» ցուցահանդեսի բացման կապակցությամբ 1999 թվականի մարտի 24-ից 26-ը ներառյալ Սուրբ Աթոռ մեկնող Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը հաստատել հետևյալ կազմով`

 

   Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ         Հայաստանի Հանրապետության

                           Նախագահ

 

   Բելա ՔՈՉԱՐՅԱՆ           Հայաստանի Հանրապետության

                           Նախագահի տիկինը

 

   Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ         Հայաստանի Հանրապետության արտաքին

                           գործերի նախարար

 

   Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ          Հայաստանի Հանրապետության մշակույթի,

                           երիտասարդության հարցերի և սպորտի

                           նախարար

 

   Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ         Հայաստանի Հանրապետության Նախագահի

                           առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի

                           առաջին տեղակալ

 

   Վահան ԳԱԲՐԻԵԼՅԱՆ        Հայաստանի Հանրապետության Նախագահի

                           մամուլի քարտուղար

 

   Հասմիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ        Հայաստանի Հանրապետության Նախագահի

                           աշխատակազմի հասարակայնության և

                           տեղեկատվության միջոցների հետ կապերի

                           վարչության պետ:

 

ՈՒՂԵԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ

 

   Գրիգորի ՍԱՐԿԻՍՅԱՆ       Հայաստանի Հանրապետության Նախագահի

                           և բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                           անվտանգության ծառայության ղեկավար

 

Հարություն ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի

և բարձրաստիճան պաշտոնատար անձանց

անվտանգության ծառայության աշխատակից

 

   Արարատ ՍԱՄՍՈՆՅԱՆ        Հայաստանի Հանրապետության Նախագահի

                           և բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                           անվտանգության ծառայության աշխատակից

 

   Արմեն ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ       Հայաստանի ազգային հեռուստատեսության

                           «Հայլուր» լրատվական ծառայության

                           տնօրեն

 

   Տիգրան ՄՈՒՐԱԴՅԱՆ        Հայաստանի ազգային հեռուստատեսության

                           օպերատոր:

 

2. Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության, ուղեկցող անձանց գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով և գիշերավարձ) կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին (Վարդան Օսկանյանի և Ռոլանդ Շառոյանի գործուղման ծախսերը` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հաշվին)` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Պաշտոնական պատվիրակության և ուղեկցող անձանց ճանապարհածախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Սուրբ Աթոռ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա Սուրբ Աթոռ մեկնող Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության համար 1999 թվականի մարտի 24-ին կազմակերպել Երևան-Հռոմ, մարտի 26-ին` Հռոմ-Երևան հատուկ չվերթերը:

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

17 մարտի 1999 թ.

ՆԿ-261

 

 

pin
ՀՀ Նախագահ
17.03.1999
N ՆԿ-261
Կարգադրություն