Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

31 մայիսի 2012 թվականի N 21

 

19. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի կառավարման 2013-2015 թվականների ռազմավարական ծրագրին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի կառավարման 2013-2015 թվականների ռազմավարական ծրագիրը ներառել Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի մայիսի 31-ի նիստի

N 21 արձանագրային որոշման

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

Սույնով ներկայացվում է ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ կառավարության տնտեսական զարգացման ծրագրերով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրաժեշտ փոխառու միջոցների ներգրավման, դրանց արդյունքում պետական պարտքի բեռի փոփոխման, ռիսկերի կառավարման ռազմավարությունը:

 

Ներածություն

 

ՀՀ կառավարության պարտքի կառավարման ռազմավարության մշակման սկզբնակետը 2008թ. ընդունված «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է, որը կանոնակարգում է պետական պարտքին առնչվող փոխհարաբերությունները և նպատակ ունի ապահովել պետական պարտքի կառավարման արդյունավետ և հրապարակային կազմակերպումը:

Պարտքի խելամիտ կառավարումը կարևոր դեր է խաղում պետական հատվածի ֆինանսների կառավարման գործընթացում: Սա ավելի կարևոր նշանակություն է ձեռք բերում փոքր բաց տնտեսություն ունեցող երկրների համար, երբ ներքին տնտեսությունն ունի ռեսուրսների սահմանափակվածություն, իսկ տնտեսական աճին նպաստող հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնելու համար կառավարությունը պարտադրված է պարտք ներգրավել: Հետևաբար նման իրավիճակում կառավարությունը պետք է վստահ լինի, որ փոխառության քաղաքականությունը ապագայում չի բերի անկայուն դիրքի, չի մեծացնի ֆինանսավորման ծախսերը մինչև անընդունելի և ծայրահեղ մակարդակի կամ էլ երկիրը չի դարձնի խոցելի արտաքին աշխարհի զարգացումներից: Սա պահանջում է պարտքի կառավարման գործուն համակարգի կիրառում, որը անբարենպաստ պայմաններում կարող է նվազեցնել բացասական ազդեցությունները և մեղմել հավանական ռիսկերը:

Հստակ ռազմավարությունը կարող է օգնել նվազեցնել չափից ավելի փոխառությունների բեռը` (դրանց առնչվող ծախսերն ու ռիսկերը) հնարավորություն տալով քաղաքականություն մշակողներին ընտրել ծախսերի և ռիսկերի մի շարք տարբերակներից օպտիմալը: Իսկ նշված օպտիմալ տարբերակի ընտրության հիմքում ընկած է կառավարության պարտքի կայունության գաղափարախոսությունը:

Պարտքի տնտեսական կայունությունը` վճարունակության և իրացվելիության հանրագումարն է կամ երկրի կարողությունը առանց պարտքի վերաձևակերպման, ժամկետների խախտման և տնտեսական աճը վտանգելու ամբողջությամբ կատարել իր ընթացիկ և ապագա պարտքային պարտավորությունները: Այսինքն, անկախ պարտքի մակարդակից, պետությունը կարողանում է լիարժեքորեն իրականացնել իր գործառույթները, նպաստել բարձր տնտեսական աճին և միաժամանակ պատշաճ կատարել պարտքի գծով ստանձնած պարտավորությունները:

Պետական պարտքի ծավալների և պարտք/ՀՆԱ հարաբերակցության աճի հիմնական պատճառներից են տարիների ընթացքում ձևավորվող բյուջեի բարձր պակասուրդները, որոնք կարող են հարկաբյուջետային հատվածում ստեղծել անկայունություն: Պարտքի կառավարման խելամիտ ռազմավարությունը հնարավորություն է տալիս ինչպես կանխարգելել, այնպես էլ մեղմել պետական պարտքի հետ կապված ռիսկերը: Այլ կերպ ասած պարտքի կառավարման ռազմավարությամբ նախանշվում են այն սկզբունքները, հենանիշերը և կառավարության կողմից իրականացվելիք քայլերի ուղղությունները, որոնց ներքո կառավարությունը չի վտանգի հարկաբյուջետային քաղաքականության կայունությունը` այսպիսով ապահովելով մակրոտնտեսական կայուն միջավայր:

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը նորովի ընդգծեց պարտքի կայունության հիմնախնդիրը: Եթե նախկինում այս հարցը մտահոգում էր հիմնականում աղքատ կամ ցածր եկամուտներով երկրներին, այժմ այն խնդրահարույց է նաև մի շարք զարգացած երկրների համար: Հայաստանում ևս ճգնաժամային և հետճգնաժամային տարիների ընթացքում արտաքին պետական պարտքը կտրուկ աճեց` 2009-ին կազմելով ՀՆԱ-ի 35.7 տոկոսը, իսկ 2010 և 2011 թվականներին համապատասխանաբար 34.2 և 36.1 տոկոսը, սակայն արտաքին օժանդակության շնորհիվ հնարավոր եղավ խուսափել հարկաբյուջետային և դրամավարկային ցնցումներից, իսկ հետագայում պայմաններ ստեղծել տնտեսական աճի տեմպերի վերականգնման համար:

2011 թվականին Հայաստանի պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 41.7%: Համեմատության համար ներկայացնենք մի քանի երկրների համախմբված կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2011 թվականին.

 

.____________________________________.

| Երկիր       |Կառավարության պարտքի  |

|             |հարաբերությունը ՀՆԱ-ին|

|             |* (%)                 |

|_____________|______________________|

|Ղրղզստան     |       52.42          |

|_____________|______________________|

|Չեխիա        |       41.2           |

|_____________|______________________|

|Լատվիա       |       42.6           |

|_____________|______________________|

|Լիտվա        |       38.5           |

|_____________|______________________|

|Լեհաստան     |       57.26          |

|_____________|______________________|

|Սլովակիա     |       46.39          |

.____________________________________.

 

*) Աղբյուրը` Համաշխարհային բանկ

 

Միաժամանակ, հաշվի առնելով պարտքի կառավարման արդյունավետության կարևորությունը հարկաբյուջետային, արտաքին և ընդհանրապես մակրոմիջավայրի կայունության ապահովման տեսանկյունից, ներդրվեց և պարբերական բնույթ ստացավ պարտքի կայունության վերլուծությունը, որը հնարավորություն տվեց գնահատել միջնաժամկետ և երկարաժամկետ ժամանակահատվածում պարտքի կայուն մակարդակը և դրա վրա ազդող մակրոտնտեսական գործոնները (1): Նշված վերլուծությունը առավել կենտրոնացված է միջնաժամկետ գնահատականներին, իսկ այդ ուղղությամբ կառավարության իրականացվելիք քաղաքականության հստակեցման համար արդեն 2010 թվականին «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան մշակվեց և հաստատվեց ՀՀ կառավարության պարտքի կառավարման ռազմավարությունը` որպես ՄԺԾԾ փաստաթղթի անբաժանելի մաս: Պարտքի կայունության վերլուծության կիրառված գործիքը մշակվել է Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից և ճանաչված մեթոդ է ամբողջ աշխարհում:

______________________

1)  Տե՛ս «Հայաստանի պարտքի կայունության վերլուծություն» փաստաթուղթը,

ՀՀ ֆինանսների նախարարություն, 2011 թ.

(http://www.minfin.am/up/macroind/DSA12.10..pdf)

 

Պարտքի կայունության վերլուծության ընթացիկ արդյունքները փաստում են, որ ՄԺԾԾ-ի հիմքում դրված մակրոտնտեսական կանխատեսվող զարգացումների ներքո միջնաժամկետ հատվածում նախատեսվող ծրագրերին համապատասխան հարկաբյուջետային կոնսոլիդացիայի շարունակումը կարևոր պայման է հանդիսանալու պարտքի կայունությունը չվտանգելու և պարտքի բեռը կառավարելի մակարդակում պահպանելու համար: Մասնավորապես գնահատվում է, որ 2013 թվականին առաջնային պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշի կրճատման միտումների շարունակման և 2014-2015 թվականներին ցածր մակարդակում կայունացման պայմաններում պարտքի կայունությունը հիմնականում կապահովվի: Իսկ ավելի երկարաժամկետ հատվածի համար կատարված պարտքի կայունության վերլուծությունները վկայում են, որ միջնաժամկետ հատվածում առաջնային պակասուրդի որոշակի մակարդակում կայունացումից հետո, ավելի երկարաժամկետ հատվածում պակասուրդի կրճատման ուղղությամբ էական ճշգրտումներ չեն պահանջվի` պարտքի մարման գծով ռիսկերը ցածր մակարդակում պահպանելու համար: Պարտքի կայունության վերլուծությունը հնարավորություն է տալիս գնահատել պարտքի կայունության և ֆիսկալ կայունության գծով հիմնական ռիսկերը:

Հաշվի առնելով վերոնշյալը, ՄԺԾԾ-ի մակրոտնտեսական շրջանակի հիմքում դրվել է պարտքի կառավարման այնպիսի ռազմավարություն, որը հարկաբյուջետային կոնսոլիդացիայի նախատեսվող սցենարի պայմաններում կնպաստի տնտեսական աճին և կհիմնվի առավելապես նպաստավոր պայմաններով վարկավորման վրա: Այսինքն, Կառավարությունը հարկաբյուջետային քաղաքականությամբ աստիճանաբար կրճատելու է պետական բյուջեի պակասուրդը, որպեսզի չվտանգվի երկարաժամկետ տնտեսական աճի հիմքերը:

2013-2015 թթ. ՀՀ կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրի հիմնական նպատակադրումները սահմանված են վերը շարադրված հանգամանքների հաշվառմամբ:

ՀՀ պետական պարտքի կառավարման ոլորտում 2010-2012 թթ. արձանագրվել են հետևյալ զարգացումները.

. 2011 թ. ներքին աղբյուրներից ներգրավված փոխառու միջոցների հաշվին պետբյուջեի դեֆիցիտը ֆինանսավորվել է 28.6 մլրդ դրամով (պետական պարտատոմսերի հաշվին պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը կազմել է 30.3 մլրդ դրամ), արտաքին աղբյուրներից ներգրավված փոխառու միջոցների հաշվին` 78.1 մլրդ դրամով (տես աղյուսակ 4): Նախորդ տարիների համեմատությամբ դեռևս պահպանվում են պետական պարտքի բեռը բնութագրող ցուցանիշների հետճգնաժամային մակարդակը (տես աղյուսակ 5, 6, 7, 8), մասնավորապես պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2011 թ. կազմել է 41.7%: Պարտքային բեռի նման մակարդակը գտնվում է կառավարելիության շրջանակներում և չի կարող խաթարել երկրի պարտքային կայունությունը:

. Ապահովագրական բարեփոխումներով պայմանավորված, պետական պարտատոմսերի (հատկապես միջնաժամկետ պարտատոմսերի) նկատմամբ ձևավորվել է կայուն պահանջարկ:

. ՀՀ կառավարությունը շարունակում է արտոնյալ պայմաններով փոխառու միջոցներ տրամադրող վարկատուների հետ համագործակցությունը: Հայաստանի Հանրապետությունը պահպանում է Արժույթի Միջազգային Հիմնադրամի հետ փոխհամաձայնեցված հենանիշը նոր ստացված փոխառու միջոցների արտոնյալության միջին մակարդակը 30%-ի չափով պահպանելու վերաբերյալ: Այսպես` 2010 թվականին նոր ստացված վարկային միջոցների արտոնյալության միջին մակարդակը կազմել է 32%, իսկ 2011 թվականին այն կազմել է 34%: Հարկ է նշել, որ ներգրաված փոխառու միջոցների արտոնյալության աստիճանը գնահատելիս հաշվի են առնվում ծրագրի շրջանակներում տրամադրվող ոչ միայն վարկային, այլև դրամաշնորհային միջոցները:

. Բարելավվել է պարտքի կառավարման ստորաբաժանման ներքին կառուցվածքը, հստակեցվել է պարտքի կառավարման ստորաբաժանման գործառույթները և ձևավորվել է միջազգային լավագույն փորձին համապատասխան պարտքի կառավարմամբ զբաղվող առաջնային, միջին և հետին գրասենյակների գործառույթներով նոր ստորաբաժանում:

. Ձեռք է բերվել և ներդրվել է պարտքի գրանցման և հաշվառման DMFAS 6 էլեկտրոնային համակարգը: Ընթացքի մեջ է համակարգի տվյալների բազայի ձևավորումը: Համակարգը հնարավորություն կընձեռի առավել բարձր արդյունավետությամբ վարել պետական պարտքի գրանցման և հաշվառման միասնական բազան: Համակարգն օժտված է վերլուծական կարողություններով, ինչն էապես կբարելավի կառավարության կողմից իրականացվող պարտքի կայունության վերլուծությունների որակը: Հետագայում այն կթղթակցի պետական ֆինանսների կառավարման էլեկտրոնային այլ ծրագրերի հետ:

. Պետական պարտատոմսերի շուկայի թափանցիկության և կանխատեսելիության ամրապնդման նպատակով հստակեցվել և հրապարակվել է պետական պարտատոմսերի թողարկումների հիմնական սկզբունքները և թողարկումների տարեկան ծրագիրը: Պետական պարտատոմսերի թողարկումների հիմնական սկզբունքները պարունակում են տեղեկատվություն թողարկվող պարտատոմսերի ժամկետայնության, թողարկման օրերի, տեղաբաշխման ծավալների միջակայքի վերաբերյալ և այլ պայմաններ:

. Թողարկողի ճկունության բարձրացման նպատակով փոփոխություններ են իրականացվել պետական պարտատոմսերի թողարկման պայմաններում և պետական պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգերում, որի արդյունքում կրճատվել է պետական պարտատոմսերի թողարկումների կազմակերպման ժամանակահատվածը:

. Կառավարության պարտքի կառավարման մեջ ընդգրկված անձանց մասնագիտական ունակությունների բարելավման նպատակով մշակվել է մասնագիտական կարողությունների գնահատման թեստավորման համակարգ, որի հիման վրա կատարվում է աշխատակիցների մասնագիտական կարողությունների գնահատումը: Ներդրվող մասնագիտական կարողությունների գնահատման թեստերը ներառվել են քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված քաղաքացիական ծառայողների մրցութային և ատեստավորման առաջադրանքներում:

. Գործառնական ռիսկը նվազեցնելու նպատակով պարտքի կառավարման ստորաբաժանման նոր կառուցվածքի շրջանակներում սահմանվել է ինչպես բաժինների, այնպես էլ աշխատակիցների գործառույթները և աշխատակիցների փոխադարձ փոխարինման կարգը:

. Հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման շրջանակներում ՀՀ կենտրոնական բանկը ձեռնպահ է մնացել պարտատոմսերի թողարկումներից, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունը աջակցել է դրամավարկային քաղաքականության իրականացմանը` անհրաժեշտության դեպքում այդ նպատակով պետական պարտատոմսեր թողարկելով:

 

ՀՀ կառավարության պարտքի կառավարման հիմնական նպատակադրումները

2013-2015 թթ.

 

. Պարտքի եռամյա ռազմավարության արդյունքում պետական պարտք (ՀՆԱ հարաբերակցությունը չի գերազանցի «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված սահմանային շեմը (տես աղյուսակ 5):

. Երկարաժամկետ հատվածում պարտքի կառավարման նպատակներից է պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներում ներքին փոխառու միջոցների տեսակարար կշռի մեծացումը (տես աղյուսակ 4), քանի որ վերջինս նվազեցնում է անվճարունակության (դեֆոլտի) հավանականությունը, փոխարժեքի հետ կապված ռիսկերը, հնարավորություն է ընձեռում ներգրավել և արդյունավետ օգտագործել համախառն ազգային խնայողությունները, հիմքեր է ստեղծում ֆինանսական շուկայում նոր գործիքների կիրառման ու շուկայի հետագա զարգացման համար:

. 2013-15 թթ. շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերի ծավալը նախատեսվում է ավելացնել 118.6 մլրդ դրամով: Միևնույն ժամանակ դրամավարկային քաղաքականության հետ պարտքի կառավարման քաղաքականության կոորդինացման շրջանակներում կարճաժամկետ հատվածում կլինեն 3-12 շաբաթ մարման ժամկետով պարտատոմսերի թողարկումներ, որոնք չեն ավելացնի կառավարության պարտքի սպասարկման բեռը, քանի որ դրանց տեղաբաշխումից ստացված հասույթը նույն պայմաններով կավանդադրվի ՀՀ կենտրոնական բանկում:

. Կառավարության արտաքին պարտքի զգալի մասը կազմում են ենթակառուցվածքների զարգացման նպատակով ներգրավված վարկերը, որոնք ենթավարկավորվել են տնտեսվարող սուբյեկտներին և այդ վարկերի սպասարկման բեռը չի ծանրացնում պետական բյուջեի ծախսերը, քանի որ իրականում այն կրում են տնտեսվարող սուբյեկտները:

. Կարևորելով պետական պարտատոմսերի մանրածախ շուկայի զարգացումը` քայլեր կձեռնարկվեն խնայողական պարտատոմսերի ներդրողների շրջանակը մեծացնելու ուղղությամբ: Այս առումով, կառավարության նկատմամբ վստահության ամրապնդման ուղղությամբ քայլերին զուգահեռ, կակտիվացվեն գովազդային աշխատանքները պոտենցիալ ներդրողների շրջանում, ինչպես նաև կներդրվի պետական պարտատոմսերի մանրածախ վաճառքի էլեկտրոնային համակարգ:

. ՀՀ կառավարությունը շարունակելու է պետական պարտքի կառավարման բարեփոխումների իրականացման գործընթացը և ուշադրության կենտրոնում է պահելու հետևյալ միջոցառումները.

1. պետական պարտքի մասին տարեկան և կիսամյակային հաշվետվությունների բարելավում,

2. առաջնային շուկայի զարգացմանն ուղղված քայլերի իրականացում,

3. պարտքի միջնաժամկետ ռազմավարության բարելավում:

. Պարտքի արդյունավետ կառավարման կարևորագույն գործոններից մեկը թափանցիկության ապահովումն է, ուստի կառավարությունը ոչ միայն պարբերաբար կներկայացնի հաշվետվություններ պարտքի վերաբերյալ կարևոր տեղեկատվությամբ, այլ նաև կթողարկի էլեկտրոնային ամսական տեղեկագրեր և բաց ու հրապարակային կլինի ներդրողների հետ աշխատանքներում:

. Կառավարությունը կշարունակի ջանքերը պետական պարտատոմսերի տեղաբաշխումների, հետգնումների և փոխանակումների էլեկտրոնային համակարգի կատարելագործման ուղղությամբ:

. ՀՀ ֆինանսների նախարարությունը կշարունակի պարտատոմսերի հետգնումների, փոխանակումների իրականացումը` նպատակ ունենալով հարթեցնել պարտքի մարման գրաֆիկը և նպաստել երկրորդային շուկայի զարգացմանը:.

. Կառավարությունը սերտորեն կհամագործակցի ՀՀ կենտրոնական բանկի ու պարտատոմսերի շուկայի մասնակիցների հետ պետական պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաները զարգացնելու նպատակով: Առաջնային և երկրորդային շուկաների զարգացմանը կնպաստեն կենսաթոշակային բարեփոխումների նախատեսված ժամկետներում իրականացումն ու մեկնարկած ապահովագրական բարեփոխումների հետագա զարգացումը, որը կմեծացնի ինչպես գանձապետական պարտատոմսերում ներդրողների շրջանակը` թուլացնելով բանկային համակարգից կախվածությունը, այնպես էլ կբերի թողարկվող պարտատոմսերի ժամկետայնության աճի, որը ներքին պարտքի ծավալների մեծացման կարևոր նախադրյալ է (տես աղյուսակ 8):

. Առավելագույն ուշադրություն կդարձվի հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման հարցերին` այդպիսով փորձելով նվազեցնել երկու քաղաքականությունների նպատակներին հասնելու ծախսերը և միաժամանակ ավելի հասկանալի դարձնելով այդ քաղաքականությունները պոտենցիալ ներդրողների համար:

. Համագործակցությունը արտաքին բազմակողմ և երկկողմ գործընկերների հետ կշարունակվի և կխորացվի: Նախապատվությունը կտրվի արտոնյալ պայմաններով փոխառու միջոցներ տրամադրող վարկատուների հետ համագործակցությանը:

. Արտաքին աղբյուրներից փոխառու միջոցներ ներգրավելիս հիմնականում նախապատվություն կտրվի ազատ փոխարկելի արժույթով և ֆիքսված տոկոսադրույքով փոխառու միջոցներին:

«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով և սույն ռազմավարությամբ սահմանված պետական պարտքի կառավարման նպատակադրումներին հասնելու համար կիրականացվեն մի շարք միջոցառումներ, որոնցից առավել կարևորներն են.

ա) ռիսկերի գնահատման համակարգի ներդրում

Նպատակը` պարտքին բնորոշ ռիսկերի ճանաչումն ու գնահատումն է, ինչպես նաև անձնակազմի մոտ ռիսկերի կառավարման գիտելիքների և պրակտիկ կարողությունների զարգացումը:

բ) կառավարության պարտքի կառավարման մեջ ընդգրկված անձանց մասնագիտական ունակությունների բարելավում

Նպատակը` անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացումն է: Անհրաժեշտ է կազմակերպել հատուկ վերապատրաստման դասընթացներ, որի արդյունքում պարտքի կառավարման ստորաբաժանման մասնագետները ձեռք կբերեն կոնկրետ հմտություններ կոնկրետ գործառույթներ իրականացնելու համար:

գ) դրամական հոսքերի կառավարման գործընթացի բարելավում

Նպատակը` բարձրացնել դրամական հոսքերի կառավարման արդյունավետությունը:

Վերջինս ենթադրում է բարձրացնել ինչպես հոսքերի ծրագրավորման որակը, այնպես էլ ընդլայնել հոսքերի կառավարման գործիքակազմը:

Պետական պարտքի արդյունավետ կառավարման խնդիրը լուծելու տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունի ռիսկերի կառավարումը: Այս առումով առաջնային նշանակություն են ստանում վերաֆինանսավորման, տոկոսադրույքի, փոխարժեքի ու գործառնական ռիսկերի կառավարումը: Արտաքին պարտքի գծով կարևորվում են հատկապես վերաֆինանսավորման, տոկոսադրույքի և փոխարժեքի, իսկ ներքին պարտքի գծով` վերաֆինանսավորման, տոկոսադրույքի և գործառնական ռիսկերը:

Վերաֆինանսավորման ռիսկը կարևորվում է միջազգային և ներքին ֆինանսական շուկաներում հնարավոր զարգացումներով և առաջիկա տարիներին ՀՀ կառավարության պարտքի սպասարկման գծով վճարման ենթակա գումարների ծավալներով:

 

Աղյուսակ 1. ՀՀ կառավարության ընթացիկ պարտքը 2010-2015 թթ. (մլրդ դրամ)

 

._____________________________________________________________________.

|                        |2010թ.|2011թ.|2012թ.|2013թ. |2014թ. |2015թ. |

|                        |փաստ. |փաստ. |ծրագր.|ուղենշ.|ուղենշ.|ուղենշ.|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|ՀՀ կառավարության        | 120.7| 165.8| 177.7| 208.3 |  207.2|  213.2|

|ընթացիկ պարտք           |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|որից`                   |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|տոկոսավճար              |  30.4|  35.5|  47.7|   50.7|   55.5|   60.8|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|մարում                  |  90.3| 130.3| 130.0|  157.7|  151.7|  152.4|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|ՀՀ կառավարության ընթացիկ|  24.3|  24.9|  48.4|   87.9|   76.4|   69.4|

|արտաքին պարտք *         |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|որից`                   |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|տոկոսավճար              |  14.6|  14.8|  21.5|   21.6|   22.2|   22.9|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|մարում                  |   9.7|  10.1|  26.9|   66.3|   54.2|   46.5|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|ՀՀ կառավարության ընթացիկ|  96.4| 140.9| 129.3|  120.5|  130.8|  143.8|

|ներքին պարտք            |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|որից`                   |      |      |      |       |       |       |

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|տոկոսավճար              |  15.8|  20.7|  26.2|   29.1|   33.3|   37.9|

|________________________|______|______|______|_______|_______|_______|

|մարում                  |  80.6| 120.2| 103.1|   91.4|   97.5|  105.9|

._____________________________________________________________________.

 

* 2013-15 թթ. ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով վճարումների փոխարկումը կատարվել է հիմք ընդունելով 01.04.2012 թ. դրությամբ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները, աղբյուրը` ՀՀ կենտրոնական բանկ:

 

Վերաֆինանսավորման ռիսկի գնահատման տեսանկյունից կարևոր է նաև կառավարության պարտքում ընթացիկ պարտքի տեսակարար կշիռը:

 

Գծապատկեր 1. Կառավարության ընթացիկ պարտքի և

կառավարության պարտքի հարաբերակցությունը 2010-2015 թթ.

 

_______________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Գծապատկեր 1-ից հստակ տեսանելի է, որ ներքին պարտքի վերաֆինանսավորման ռիսկերը մեծ են, ինչը պայմանավորված է կարճաժամկետ պարտքի ավելի մեծ տեսակարար կշռով: Այստեղ նպատակ է դրված միջնաժամկետ հատվածում նվազեցնել կառավարության ներքին պարտքում ընթացիկ ներքին պարտքի տեսակարար կշիռը: Այս համատեքստում, եթե 2009-2010 թթ. ընթացքում պետական պարտատոմսերի կառուցվածքում կարճաժամկետ պարտատոմսերի կշիռը կազմել է մոտ 30%, իսկ 2011թ. այն արդեն իսկ նվազեցվել է մինչև 15.7%, ապա 2012-2015 թթ. ընթացքում նախատեսվում է պահել 15%-ի սահմաններում: Մյուս կողմից, սակայն, կառավարության արտաքին պարտքի հետ համեմատած, ներքին պարտքի ծավալը զգալիորեն փոքր է: Ինչ վերաբերում է կառավարության ընթացիկ արտաքին պարտք/արտաքին պարտք ցուցանիշին, ապա միջազգային չափանիշներով այն գտնվում է բարենպաստ միջակայքում:

2011թ. տարեվերջի դրությամբ ձևավորված կառավարության արտաքին պարտքի մարումները սփռված են մինչև 2049 թ., իսկ ներքին պարտքինը` մինչև 2028թ.:

 

Գծապատկեր 2. 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ձևավորված

Կառավարության պարտքի մարման ժամանակացույցը *

 

_______________________

* Ներքին պետական պարտքի մարումների ժամանակացույցի հարթեցման նպատակով

ՀՀ ֆինանսների նախարարությունը կշարունակի ակտիվորեն իրականացնել

պետական պարտատոմսերի հետգնումներ և փոխանակումներ:

 

_______________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Ինչպես երևում է գծապատկեր 2-ից, առաջիկա տարիներին ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով մարումներն աճում են, որը պայմանավորված է գործող վարկերից շատերի արտոնյալ ժամկետի ավարտով, վարկային պայմանագրերի համաձայն տոկոսային արտահայտությամբ մարման ենթակա գումարների աճով:

Վերաֆինանսավորման ռիսկը բնութագրող ցուցանիշներից են նաև մարման միջին ժամկետի և մեկ տարվա ընթացքում մարվող պարտքի կշռի ցուցանիշները: 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ձևավորված Կառավարության պարտքի համար մարման միջին ժամկետը կազմել է 10.8 տարի, որից ներքին պարտքի համար այն կազմել է 4.7 տարի, իսկ արտաքին պարտքի համար` 11.9 տարի, ինչը մատնանշում է ներքին պարտքի ռիսկայնության ավելի բարձր աստիճանը արտաքինի համեմատ: Մեկ տարվա ընթացքում մարվող պարտքի կշիռը Կառավարության պարտքի համար կազմել է 5.67%, որի 1.96 տոկոսային կետը բաժին է ընկնում արտաքին պարտքին, իսկ 3.71 տոկոսային կետը` ներքինին: Եթե այս ցուցանիշը հաշվարկում ենք արտաքին և ներքին պարտքերի համար առանձին, ապա մեկ տարվա ընթացքում մարվող Կառավարության արտաքին պարտքի կշիռը Կառավարության արտաքին պարտքի մեջ կազմել է ընդամենը 2.33%, իսկ մեկ տարվա ընթացքում մարվող Կառավարության ներքին պարտքի կշիռը Կառավարության ներքին պարտքի մեջ կազմել է 23.48%, ինչը հիմնականում պայմանավորված է պետական պարտատոմսերի կառուցվածքում ՊԿՊ-երի 15.7% տեսակարար կշռի առկայությամբ (տես աղյուսակներ 7 և 8):

Տնտեսության վերականգնմանը զուգընթաց Հայաստանը, ըստ Համաշխարհային Բանկի դասակարգման, տեղափոխվեց միջին եկամուտ ունեցող երկրների շարքը, ինչի հետևանքով միջազգային վարկատու կազմակերպությունները և օտարերկրյա պետությունները սկսեցին աստիճանաբար խստացնել վարկավորման պայմանները:

Ներկայումս ներգրավվող փոխառու միջոցների մի մասը տրամադրվում է առևտրային պայմաններով:

Այս առումով ավելի են կարևորվում տոկոսադրույքի հետ կապված ռիսկերը, մանավանդ, որ ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքում էականորեն աճել է արտաքին աղբյուրներից լողացող տոկոսադրույքով ներգրավված վարկերի տեսակարար կշիռը:

 

Աղյուսակ 2. ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքում ֆիքսված և լողացող

տոկոսադրույքով վարկերի տեսակարար կշիռը 2010-2015 թթ. (%)

 

._____________________________________________________________________.

|                           |2010թ.|2011թ.|2012թ.|2013թ.|2014թ.|2015թ.|

|                           |փաստ. |փաստ. |ծրագր.|ուղենշ|ուղենշ|ուղենշ|

|___________________________|______|______|______|______|______|______|

|ՀՀ կառավարության պարտք,    | 100.0| 100.0| 100.0| 100.0| 100.0| 100.0|

|___________________________|______|______|______|______|______|______|

|այդ թվում`                 |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Ֆիքսված տոկոսադրույքով     |  75.5|  76.3|  75.9|  76.6|  77.8|  80.1|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Լողացող տոկոսադրույքով     |  24.5|  23.7|  24.1|  23.4|  22.2|  19.9|

|___________________________|______|______|______|______|______|______|

|ՀՀ կառավարության արտաքին   | 100.0| 100.0| 100.0| 100.0| 100.0| 100.0|

|պարտք                      |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|այդ թվում                  |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Ֆիքսված տոկոսադրույքով     |  71.8|  72.3|  71.6|  72.0|  73.1|  75.6|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Լողացող տոկոսադրույքով     |  28.2|  27.7|  28.4|  28.0|  26.9|  24.4|

|___________________________|______|______|______|______|______|______|

|ՀՀ կառավարության ներքին    | 100.0| 100.0| 100.0| 100.0| 100.0| 100.0|

|պարտք                      |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|այդ թվում                  |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Ֆիքսված տոկոսադրույքով     |  96.0|  97.1|  98.1|  98.9|  99.5| 100.0|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Լողացող տոկոսադրույքով     |   4.0|   2.9|   1.9|   1.1|   0.5|     -|

._____________________________________________________________________.

 

Միջազգային ֆինանսական շուկաներում տոկոսադրույքների աճի պարագայում համապատասխանաբար կաճեն նաև լողացող տոկոսադրույքով ներգրավված վարկերի ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով տոկոսային ծախսերը: Այսպես լողացող տոկոսադրույքների 1 տոկոսային կետի փոփոխության դեպքում 2013-2015 թթ. ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով տոկոսային ծախսերը միջին հաշվով կփոփոխվեն տարեկան մոտ 10 մլն ԱՄՆ դոլարով:

Վերաֆինանսավորման և տոկոսադրույքի ռիսկերը արդյունավետ կառավարելու նպատակով կառավարությունը կիրականացնի հետևյալ քայլերը.

. կենսաթոշակային և ապահովագրական բարեփոխումների ընթացքով պայմանավորված պետական պարտատոմսերով դեֆիցիտի ֆինանսավորման չափի ճշգրտում,

. ֆինանսական միջոցների որոշակի կուտակում, որը պարտատոմսերի շուկայում անցանկալի գործընթացների դեպքում թույլ կտա նվազեցնել պետական պարտատոմսերով դեֆիցիտի ֆինանսավորման չափը,

. հետգնումների ու փոխանակումների ակտիվ կիրառում,

. արտաքին բազմակողմ և երկկողմ գործընկերների հետ համագործակցության խորացում,

. արտաքին աղբյուրներից փոխառու միջոցներ ներգրավելիս անհրաժեշտ է նախապատվությունը տալ առավել մեծ արտոնյալ ժամկետ ունեցող և ֆիքսված տոկոսադրույքով վարկերին,

. անհրաժեշտության դեպքում արտաքին դոնորների կողմից սահմանված ընթացակարգերի համաձայն, կիրականացվի լողացող տոկոսադրույքով ներգրաված վարկերի տոկոսադրույքի ֆիքսում:

Գործառնական ռիսկը նվազեցնելու նպատակով կմշակվի աշխատակարգ, որտեղ հստակորեն կսահմանվեն պարտքի կառավարման ստորաբաժանումների տեղեկատվական հոսքերը: Անհրաժեշտ է ապահովել պարտքի գրանցման և հաշվառման տվյալների բազայի այլընտրանքային պահպանումը` ֆորս մաժորային իրավիճակներում ամբողջական տեղեկատվության պահպանման և աշխատանքների ընթացքը չխաթարելու, պարտքային պարտավորությունները ժամանակին և ճիշտ իրականացնելու համար:

Փոխարժեքի ռիսկեր ևս առկա են, քանի որ պետական պարտքի գերակշիռ մասը արտարժույթով է` չնայած սթրես-տեստերի միջոցով ստացված գնահատականներով, ազգային արժույթի մինչև 20% արժեզրկման պարագայում պարտքի սպասարկման գծով խնդիրներ չեն առաջանա:

 

Գծապատկեր 3. ՀՀ կառավարության արտարժութային և դրամով արտահայտված պարտքերի հարաբերակցությունը 2010-2015 թթ.

_______________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Այս ռիսկը որոշ չափով մեղմվում է պայմանավորված այն հանգամանքով, որ կառավարության արտաքին պարտքի մեծ մասը արտահայտված է SDR-ով (2011 թ. տարեվերջի դրությամբ կազմել է մոտ 58.3%), որն իրենից չորս ազատ փոխարկելի արժույթների զամբյուղ է ներկայացնում (USD` 41.9%, EUR` 37.4%, GBP` 11.3%, JPY` 9.4%), հետևաբար` ավելի քիչ տատանողական է:

 

Աղյուսակ 3. ՀՀ կառավարության արտարժութային պարտքի կառուցվածքը

2010-2012թթ. *

 

.__________________________.

|     |2010թ.|2011թ.|2012թ.|

|     |փաստ. |փաստ. |ծրագր.|

|_____|______|______|______|

|USD  |  23.8|  23.1|  25.2|

|_____|______|______|______|

|SDR  |  58.9|  58.3|  55.7|

|_____|______|______|______|

|EUR  |  3.7 |   5.1|   7.7|

|_____|______|______|______|

|JPY  |  13.6|  13.4|  11.2|

|_____|______|______|______|

|AED  |  0.0 |   0.1|   0.1|

.__________________________.

____________________

* ներառված է «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ի կողմից տրամադրված արտարժութային

պարտքը:

 

Կանխատեսումային փոխարժեքների համեմատությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ SDR-ի, EUR-ի, JPY-ի փոխարժեքների 1% շեղումը միջին հաշվով կփոփոխի ՀՀ կառավարության արտաքին պարտքը 23.5 մլն ԱՄՆ դոլարով:

Փոխարժեքի ռիսկի արդյունավետ կառավարման տեսանկյունից ապագայում չի բացառվում, որ պարտքի կառավարիչները կօգտագործեն աշխարհում տարածված հեջավորման տարբեր մոտեցումներ:

 

ՀՀ պետական պարտքը բնութագրող 2010-2011 թթ. փաստացի, 2012 թ. ծրագրային

և 2013-2015 թթ. ուղենշային ցուցանիշները

 

Աղյուսակ 4. Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը զուտ փոխառու

միջոցների հաշվին 2010-2015 թթ. (մլրդ դրամ)

 

._____________________________________________________________________.

|                           |2010թ.|2011թ.|2012թ.|2013թ.|2014թ.|2015թ.|

|                           |փաստ. |փաստ. |ծրագր.|ուղենշ|ուղենշ|ուղենշ|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Դեֆիցիտի ֆինանսավորումը    | 126.7| 106.8| 145.2| 109.1| 120.1| 118.9|

|զուտ փոխառու միջոցների     |      |      |      |      |      |      |

|հաշվին (առանց մուրհակների) |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|որից`                      |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Ներքին զուտ փոխառու        |  28.6|  28.6|  28.7|  28.6|  35.4|  38.4|

|միջոցներ                   |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|կշիռը, %                   |  22.6|  26.8|  19.8|  26.2|  29.5|  32.3|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Արտաքին զուտ փոխառու       |  98.1|  78.1| 116.5|  80.5|  84.6|  80.5|

|միջոցներ                   |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|կշիռը, %                   |  77.4|  73.2|  80.2|  73.8|  70.5|  67.7|

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 5. ՀՀ պետական պարտքը 2010-2015 թթ. (մլրդ դրամ)

 

._____________________________________________________________________.

|                           |2010թ.|2011թ.|2012թ.|2013թ.|2014թ.|2015թ.|

|                           |փաստ. |փաստ. |ծրագր.|ուղենշ|ուղենշ|ուղենշ|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Պետական պարտք              |1379.3|1592.7|1772.7|1858.4|1951.0|2068.3|

|___________________________|______|______|______|______|______|______|

|% ՀՆԱ-ի նկատմամբ           |  39.4|  41.7|  42.6|  41.5|  40.6|  40.1|

|___________________________|______|______|______|______|______|______|

|% նախորդ տարվա ՀՆԱ-ի       |  43.9|  45.5|  46.4|  44.7|  43.5|  43.0|

|նկատմամբ                   |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Արտաքին պարտք              |1199.0|1376.5|1523.1|1575.8|1630.0|1704.8|

|___________________________|______|______|______|______|______|______|

|որից` ՀՀ ԿԲ պարտք          | 204.5| 238.1| 238.4| 210.6| 180.2| 174.5|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Ներքին պարտք               | 180.3| 216.2| 249.5| 282.6| 321.0| 363.5|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Կառավարության պարտք        |1174.8|1354.6|1534.2|1647.8|1770.9|1893.8|

|___________________________|______|______|______|______|______|______|

|% ՀՆԱ-ի նկատմամբ           |  33.5|  35.5|  36.9|  36.8|  36.8|  36.8|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Կառավարության ընթացիկ պարտք| 120.7| 165.8| 177.7| 208.3| 207.2| 213.2|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Ընթացիկ ԿՊ/պետական բյուջեի |  12.6|  16.8|  17.0|  18.6|  17.3|  16.6|

|ծախսեր (%)                 |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Ընթացիկ ԿՊ/պետական բյուջեի |  16.1|  20.2|  19.9|  21.2|  19.3|  18.2|

|սեփական եկամուտներ (%)     |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Կառավարության պարտքի       |  30.4|  35.5|  47.7|  50.7|  55.5|  60.8|

|տոկոսավճար                 |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Տոկոսավճար/պետական բյուջեի |   3.2|   3.6|   4.6|   4.5|   4.6|   4.7|

|ծախսեր (%)                 |      |      |      |      |      |      |

._____________________________________________________________________.

 

*) հաշվարկվում է համաձայն «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ

հոդվածի:

 

Աղյուսակ 6. ՀՀ արտաքին պետական պարտքի հիմնական ցուցանիշները

2010-2015 թթ. (մլն ԱՄՆ դոլար)

 

._____________________________________________________________________.

|                           |2010թ.|2011թ.|2012թ.|2013թ.|2014թ.|2015թ.|

|                           |փաստ. |փաստ. |ծրագր.|ուղենշ|ուղենշ|ուղենշ|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Արտաքին պետական պարտք      |3299.0|3568.2|3895.9|4030.7|4169.3|4360.7|

|___________________________|______|______|______|______|______|______|

|% ՀՆԱ-ի նկատմամբ           |  34.2|  36.1|  36.6|  35.2|  33.9|  33.1|

|___________________________|______|______|______|______|______|______|

|% արտահանման նկատմամբ      | 170.3| 148.4| 147.7| 140.6| 134.3| 130.0|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Պարտքի ներկա արժեք         |2596.5|3022.8|3303.6|3393.1|3505.5|3709.5|

|___________________________|______|______|______|______|______|______|

|% ՀՆԱ-ի նկատմամբ           |  26.9|  30.5|  31.0|  29.6|  28.5|  28.2|

|___________________________|______|______|______|______|______|______|

|% արտահանման նկատմամբ      | 134.1| 125.7| 125.3| 118.4| 112.9| 110.6|

|___________________________|______|______|______|______|______|______|

|% ԿԲ արտաքին ակտիվների     | 186.4| 154.3| 165.8| 196.1| 215.8| 235.1|

|նկատմամբ *                 |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Տոկոսավճար/արտահանում (%)  |   2.3|   2.1|   2.6|   2.3|   2.1|   2.0|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Մարում/արտահանում (%)      |   2.4|   2.1|   7.1|  12.6|   7.6|   4.4|

._____________________________________________________________________.

______________________________

*) ՀՀ կենտրոնական բանկի արտաքին ակտիվների կանխատեսումների համար

օգտագործվել են ՀՀ ՖՆ կանխատեսումները:

 

Աղյուսակ 7. ՀՀ կառավարության արտաքին պետական պարտքի

հիմնական ցուցանիշները 2010-2015 թթ. (մլն. ԱՄՆ դոլար)

 

._____________________________________________________________________.

|                           |2010թ.|2011թ.|2012թ.|2013թ.|2014թ.|2015թ.|

|                           |փաստ. |փաստ. |ծրագր.|ուղենշ|ուղենշ|ուղենշ|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Կառավարության արտաքին      |2736.4|2950.9|3286.1|3492.0|3708.5|3914.4|

|պարտք (ԿԱՊ)                |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|% ՀՆԱ-ի նկատմամբ           |  28.4|  29.8|  30.9|  30.5|  30.2|  29.7|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Պարտքի ներկա արժեք         |2092.6|2461.6|2745.4|2923.1|3125.2|3354.5|

|___________________________|______|______|______|______|______|______|

|% ՀՆԱ-ի նկատմամբ           |  21.7|  24.9|  25.8|  25.5|  25.4|  25.5|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Ընթացիկ ԿԱՊ                |  63.2|  69.3| 128.0| 225.1| 195.8| 177.9|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Ընթացիկ ԿԱՊ/պետական բյուջեի|   2.5|   2.5|   4.6|   7.8|   6.4|   5.4|

|ծախսեր (%)                 |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Ընթացիկ ԿԱՊ/պետական բյուջեի|   3.2|   3.0|   5.4|   8.9|   7.1|   5.9|

|սեփական եկամուտներ (%)     |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Տոկոսավճար                 |  38.2|  41.2|  57.0|  55.6|  57.2|  58.8|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Տոկոսավճար/պետական բյուջեի |   1.5|   1.5|   2.1|   1.9|   1.9|   1.8|

|ծախսեր (%)                 |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Միջին տոկոսադրույք (%)     |   1.5|   1.5|   1.9|   1.7|   1.6|   1.6|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Միջին ժամկետայնություն     |  13.1|  11.9|  10.9|  11.1|  10.8|  10.2|

|(տարի)                     |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Լողացող տոկոսադրույքով     |  28.2|  27.7|  28.4|  28.0|  27.2|  25.1|

|վարկերի տեսակարար կշիռ (%) |      |      |      |      |      |      |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 8. ՀՀ ներքին պետական պարտքի հիմնական ցուցանիշները

2010-2015 թթ. (մլրդ դրամ)

 

._____________________________________________________________________.

|                           |2010թ.|2011թ.|2012թ.|2013թ.|2014թ.|2015թ.|

|                           |փաստ. |փաստ. |ծրագր.|ուղենշ|ուղենշ|ուղենշ|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Ներքին պետական պարտք       | 180.3| 216.2| 249.5| 282.6| 321.0| 363.5|

|___________________________|______|______|______|______|______|______|

|% ՀՆԱ-ի նկատմամբ           |   5.1|   5.7|   6.0|   6.3|   6.7|   7.1|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Պետական պարտատոմս          | 173.0| 210.0| 244.9| 279.5| 319.5| 363.5|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Կարճաժամկետ                |  51.4|  33.0|  37.0|  42.2|  48.3|  54.9|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Միջնաժամկետ                |  86.4| 111.2| 120.2| 137.2| 147.2| 167.5|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Երկարաժամկետ               |  34.5|  65.0|  86.5|  98.8| 122.5| 139.4|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Խնայողական                 |   0.6|   0.8|   1.1|   1.3|   1.5|   1.7|

|___________________________|______|______|______|______|______|______|

|ՈՒղղակի վարկ ՀՀ ռեզիդենտից |   7.3|   6.2|   4.7|   3.1|   1.6|     -|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Միջին տոկոսադրույք (%)     |  11.7|  12.9|  13.2|  13.3|  13.1|13.1  |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Միջին ժամկետայնություն (օր)| 1,352| 1,697| 1,720| 1,753| 1,812| 1,841|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Ընթացիկ ԿՆՊ                |  96.4| 140.9| 129.3| 120.5| 130.8| 143.8|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Ընթացիկ ԿՆՊ/պետական բյուջեի|  10.1|  14.3|  12.4|  10.7|  10.8|  11.0|

|ծախսեր (%)                 |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Ընթացիկ ԿՆՊ/պետական բյուջեի|  12.9|  17.2|  14.4|  12.3|  12.2|  12.3|

|սեփական եկամուտներ (%)     |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Տոկոսավճար                 |  15.8|  20.7|  26.2|  29.1|  33.3|  37.9|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Տոկոսավճար/պետական բյուջեի |   1.7|   2.1|   2.5|   2.6|   2.8|   2.9|

|ծախսեր (%)                 |      |      |      |      |      |      |

._____________________________________________________________________.

 

2013-2015 թթ. ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով կանխատեսումները

կատարվել են հետևյալ ենթադրությունների հիման վրա.

 

- 1 SDR=1.549 USD, 1 EURO=1.336 USD, 1 JPY = 0.012 USD,

- ԱՄՆ դոլարի 6-ամսյա LIBOR` 1.5%, 6-ամսյա EURIBOR` 2.0%, SDR-ի

տոկոսադրույք` 1.4%:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.05.2012
N 21
Արձանագրային որոշում