041.0563.220612
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունիսի 2012 թվականի N 563-Ա
Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻ` ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ծրագրերի տեղայնացման նպատակով համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու, ինչպես նաև հունիսի 13-ին ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի 50-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ժնևում կայանալիք բարեգործական համերգին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի` 2012 թվականի հունիսի 13-15-ը Շվեյցարիայի Համադաշնություն և 2012 թվականի հունիսի 16-17-ը Ավստրիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Շվեյցարիայի Համադաշնություն և Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ