Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՍՏՐԱ ԿՐԻՍՏԱԼՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0761.260612

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունիսի 2012 թվականի N 761-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՍՏՐԱ ԿՐԻՍՏԱԼՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Աստրա Կրիստալս» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2012 թվականի հունիսի 1-ից մինչև 2014 թվականի փետրվարի 1-ը ներառյալ ներմուծվող` 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել հայտարարագրման օրվանից երեք տարի ժամկետով:

(1-ին կետը փոփ. 18.06.15 թիվ 641-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Աստրա Կրիստալս» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի հունիսի 22-ի

N 761-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԱՍՏՐԱ ԿՐԻՍՏԱԼՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |ԱՏԳ  |Անվանումը                  |Չափի|Քա-    |Ծագման/   |Արժեքը     |

|ը/կ|ԱԱ-ի |                           |միա-|նակը   |արտահանման|(դրամ)     |

|   |ծած- |                           |վորը|       |երկիրը    |           |

|   |կա-  |                           |    |       |          |           |

|   |գիրը |                           |    |       |          |           |

|___|_____|___________________________|____|_______|__________|___________|

| 1 |  2  |              3            |  4 |   5   |     6    |     7     |

|___|_____|___________________________|____|_______|__________|___________|

|1. |8514 |Ավտոմատ սարքավորում`       |հատ |     19|ՌԴ        | 1596000000|

|   |     |սապֆիրի մոնոկրիստալ        |    |       |          |           |

|   |     |աճեցնելու համար NIKA M60   |    |       |          |           |

|   |     |(քանդված վիճակում, առանց   |    |       |          |           |

|   |     |ջերմային հանգույցի)        |    |       |          |           |

|___|_____|___________________________|____|_______|__________|___________|

|2. |8514 |Գարնիսաժային վառարան       |հատ |      1|Չինաստան  |  194000000|

|___|_____|___________________________|____|_______|__________|___________|

|3. |8415 |Չիլեր                      |հատ |      2|Չինաստան  |   38960000|

|___|_____|___________________________|____|_______|__________|___________|

|4. |9024 |Ռենտգենային սարքավորում`   |հատ |      4|Չինաստան  |  224000000|

|   |     |բյուրեղների մեխանիկական    |    |       |          |           |

|   |     |հատկությունները որոշելու   |    |       |          |           |

|   |     |համար                      |    |       |          |           |

|___|_____|___________________________|____|_______|__________|___________|

|5. |8419 |Հովացման աշտարակ           |հատ |      4|Թուրքիա   |  109000000|

|   |     |(գրադիրնյա)                |    |       |          |           |

|___|_____|___________________________|____|_______|__________|___________|

|6. |8419 |Ջերմափոխանակիչ             |հատ |      6|Թուրքիա   |   79200000|

|___|_____|___________________________|____|_______|__________|___________|

|7. |8413 |Պոմպակայան                 |հատ |      4|Թուրքիա   |   66800000|

|___|_____|___________________________|____|_______|__________|___________|

|8. |8426 |Ձողակառույց կռունկներ      |հատ |      2|ՌԴ        |  114800000|

|   |     |(կռան բալկա, քանդված       |    |       |          |           |

|   |     |վիճակում)                  |    |       |          |           |

|___|_____|___________________________|____|_______|__________|___________|

|9. |8514 |Սապֆիրի մոնոկրիստալ        |հատ |     30|Չինաստան  |  840000000|

|   |     |(կորունդ) աճեցնելու        |    |       |          |           |

|   |     |վակուումային վառարանի      |    |       |          |           |

|   |     |ջերմային հանգույց          |    |       |          |           |

|___|_____|___________________________|____|_______|__________|___________|

|10.|8537 |Էլ. բաշխիչ վահանակ         |հատ |     35|Թուրքիա   |  274259200|

|___|_____|___________________________|____|_______|__________|___________|

|11.|8504 |Անխափան սնուցման սարք      |հատ |      3|Թուրքիա   |  156384800|

|___|_____|___________________________|____|_______|__________|___________|

|12.|8536 |Բաշխիչ հաղորդաձող (քանդված |կգ  |  18000|Թուրքիա   |  133860000|

|   |     |վիճակում)                  |    |       |          |           |

|___|_____|___________________________|____|_______|__________|___________|

|13.|8464 |Մետաղալարային կտրող մեքենա`|հատ |      1|Շվեյցարիա,|  200000000|

|   |     |միներալ կորունդների համար  |    |       |Գերմանիա  |           |

|___|_____|___________________________|____|_______|__________|___________|

|14.|8421 |ՈՒլտրաֆիլտր                |հատ |      5|Թուրքիա,  |  148000000|

|   |     |                           |    |       |Շվեդիա    |           |

|___|_____|___________________________|____|_______|__________|___________|

|15.|8427 |Ամբարձիչ սարքավորումներ    |հատ |     10|ԱՄԷ,      |   16000000|

|   |     |                           |    |       |Չինաստան  |           |

|___|_____|___________________________|____|_______|__________|___________|

|16.|7308 |Մալուխի ցինկապատ ուղետար   |կգ  |   4000|Թուրքիա   |   12800000|

|___|_____|___________________________|____|_______|__________|___________|

|17.|3917 |Պլաստմասսայե խողովակներ և  |կգ  |   1000|Թուրքիա   |   41000000|

|   |     |կցամասեր                   |    |       |          |           |

|___|_____|___________________________|____|_______|__________|___________|

|   |     |Ընդամենը                   |    |       |          | 4245064000|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.06.2012
N 761-Ա
Որոշում