Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0775.260612

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունիսի 2012 թվականի N 775-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված, երկաթուղու արտադրական գործունեությանը մասնակցություն չունեցող, որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն պետական գրանցում ստացած Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գտնվող` 501,9 քառ. մետր մակերեսով երկաթգծի հյուրանոցի շենքը (լոկոմոտիվային բրիգադների հանգստյան տան նախկին շենքը` վկայական` N 2166001, տրված` 03.10.2008 թվականին, սկզբնական արժեքը` 1837500 դրամ, մնացորդային արժեքը` 0 դրամ) ու 0,2900 հա մակերեսով հողամասը և ԿԱՏՈ NK-1200 Տ մակնիշի հատուկ ավտոկռունկը (պետհամարանիշը` 327 OU 64, թողարկման տարեթիվը` 1983 թվական, սկզբնական արժեքը` 35.462.164 դրամ, մնացորդային արժեքը` 16.950.945,33 դրամ) (այսուհետ` գույք) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանել կոնցեսիոն ակտիվների կազմից:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի երկաթգծի հյուրանոցը և հողամասը հանձնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, իսկ ԿԱՏՈ NK-1200 Տ մակնիշի հատուկ ավտոկռունկը` «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.06.2012
N 775-Ա
Որոշում