040.0776.260612
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունիսի 2012 թվականի N 776-Ն
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿԻ, ԳԱՅԻ, ԱՂԱՎՆԱՏԱՆ, ՄՐԳԱՇԱՏԻ, ՓՇԱՏԱՎԱՆԻ, ԱՌԱՏԱՇԵՆԻ, ՋՐԱՐԲԻԻ, ԱՅԳԵՎԱՆԻ, ՆՈՐԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՅՐՔԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՍԱՐԱՄԵՋԻ, ՍԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՀՆԻՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ` 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Արմավիրի մարզի Այգեկի, Գայի, Աղավնատան, Մրգաշատի, Փշատավանի, Առատաշենի, Ջրարբիի, Այգեվանի, Նորավանի համայնքների ղեկավարների, Գեղարքունիքի մարզի Այրքի համայնքի ղեկավարի, Լոռու մարզի Խնկոյանի համայնքի ղեկավարի, Սարամեջի, Սարչապետի համայնքների ղեկավարների և ավագանու անդամների, Ահնիձորի համայնքի ավագանու անդամների, Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքի ղեկավարի, Վայոց ձորի մարզի Գետափի համայնքի ղեկավարի և ավագանու անդամների` 2012 թվականի հուլիսի 8-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2012 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 35.639.591 դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2012 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 2.014.475 դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 4 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2012 թվականի հունիսի 22-ի
N 776-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿԻ, ԳԱՅԻ, ԱՂԱՎՆԱՏԱՆ, ՄՐԳԱՇԱՏԻ, ՓՇԱՏԱՎԱՆԻ, ԱՌԱՏԱՇԵՆԻ, ՋՐԱՐԲԻԻ, ԱՅԳԵՎԱՆԻ, ՆՈՐԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՅՐՔԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՍԱՐԱՄԵՋԻ, ՍԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՀՆԻՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
__________________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
__________________________________________________________________
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական 3547597
հանձնաժողովի աշխատակազմի կենտրոնական ապարատի
աշխատավարձ
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 202534
3. Գործուղման ծախսեր 100000
4. Կապի ծառայություններ 50000
5. Գրասենյակային նյութեր և հագուստ 50000
6. Տրանսպորտային նյութեր 250000
7. Այլ ծախսեր`
1) քվեաթերթիկների տպագրություն 177960
(34556 ընտրող + 34556 x 0.03 x 5 դրամ)
2) ձևաթղթերի տպագրություն 60000
__________________________________________________________________
Ընդամենը 4438091
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2012 թվականի հունիսի 22-ի
N 776-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ NN 19, 20, 21, 23, 27, 29, 31, 32 ԵՎ 39 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿԻ, ԳԱՅԻ, ԱՂԱՎՆԱՏԱՆ, ՄՐԳԱՇԱՏԻ, ՓՇԱՏԱՎԱՆԻ, ԱՌԱՏԱՇԵՆԻ, ՋՐԱՐԲԻԻ, ԱՅԳԵՎԱՆԻ, ՆՈՐԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՅՐՔԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՍԱՐԱՄԵՋԻ, ՍԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՀՆԻՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
__________________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
__________________________________________________________________
1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 2250000
այդ թվում`
1) հանձնաժողովի նախագահի 450000
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի 450000
3) հանձնաժողովի քարտուղարի 450000
4) հանձնաժողովի անդամներ (4 անդամ x 225000 դրամ) 900000
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 210500
__________________________________________________________________
Ընդամենը 2460500
9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ
(9 x 2460500) 22144500
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2012 թվականի հունիսի 22-ի
N 776-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿԻ, ԳԱՅԻ, ԱՂԱՎՆԱՏԱՆ, ՄՐԳԱՇԱՏԻ, ՓՇԱՏԱՎԱՆԻ, ԱՌԱՏԱՇԵՆԻ, ՋՐԱՐԲԻԻ, ԱՅԳԵՎԱՆԻ, ՆՈՐԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՅՐՔԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՍԱՐԱՄԵՋԻ, ՍԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՀՆԻՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
__________________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
__________________________________________________________________
1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 292500
այդ թվում`
1) հանձնաժողովի նախագահի 65000
2) հանձնաժողովի քարտուղարի 32500
3) հանձնաժողովի անդամների
(6 անդամ x 32500 դրամ) 195000
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 75875
3. Կապի ծառայություններ 1000
4. Գրասենյակային նյութեր և հագուստ 3000
5. Տրանսպորտային նյութեր 5000
__________________________________________________________________
Ընդամենը 377375
24 տեղամասային ընտրական հանձնաժողովների
ծախսեր (24 x 377375) 9057000
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2012 թվականի հունիսի 22-ի
N 776-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿԻ, ԳԱՅԻ, ԱՂԱՎՆԱՏԱՆ, ՄՐԳԱՇԱՏԻ, ՓՇԱՏԱՎԱՆԻ, ԱՌԱՏԱՇԵՆԻ, ՋՐԱՐԲԻԻ, ԱՅԳԵՎԱՆԻ, ՆՈՐԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՅՐՔԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՍԱՐԱՄԵՋԻ, ՍԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
__________________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
__________________________________________________________________
1. Կապի ծառայություններ (ընտրողների ծանուցագրեր,
19035 ընտրող x 98.75 դրամ) 1879706
2. Գրասենյակային նյութեր և հագուստ (ընտրողների
ցուցակներ, 34556 ընտրող x 3,9 դրամ) 134768
__________________________________________________________________
Ընդամենը 2014475