Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԵՂՐՈՒ ՄԱՔՍԱՏԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐԱՔՍ ԳԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԵՂՐՈՒ ՄԱՔՍԱՏԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐԱՔՍ ԳԵՏԻ ՁԱԽ ԱՓՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0178.270399

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մարտի 1999 թվական թիվ 178

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՂՐՈՒ ՄԱՔՍԱՏԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐԱՔՍ ԳԵՏԻ ՁԱԽ ԱՓՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Արաքս գետի հունի նեղացումը, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության Մեղրու մաքսատան հատվածում գետի ձախ ափը ջրածածկվում է ու լվացվում, և ելնելով հարցի հրատապ լուծման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանի Հանրապետության Մեղրու մաքսատան հատվածում Արաքս գետի ձախ ափի ամրացման` 20 մլն դրամ արժողությամբ նախագծային և շինարարական աշխատանքներն իրականացնել առանց մրցույթի` որպես կատարող համարելով «Արա-92» անհատական ձեռնարկությունը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության Մեղրու մաքսատան հատվածում Արաքս գետի ձախ ափի ամրացման և շինարարական աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը նախատեսված «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 10 խմբի 02 ենթախմբով («Գյուղատնտեսության մեջ օգտագործվող հողատեսքերը պաշտպանելու նպատակով հակահեղեղային միջոցառումների իրականացումը») նախատեսված գումարների հաշվին վճարելով 20 տոկոս կանխավճար, իսկ հետագա աշխատանքների դիմաց վճարումները կատարել փաստացի կատարողականների հիման վրա նշված գումարի սահմաններում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 27-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.03.1999
N 178
Որոշում