ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
24 մայիսի 2012 թվականի N 20
48. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ «ՌԱՅՖԱՅԶԵՆ ԲԱՆԿ ԻՆՏԵՐՆԵՅՇԸՆԼ ԱԳ»-Ի ՄԻՋԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և ավստրիական «Ռայֆայզեն բանկ ինտերնեյշընլ ԱԳ»-ի միջև վարկային համաձայնագրի նախագծին` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թ. մայիսի 24-ի նիստի
N 20 արձանագրային որոշման
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱՅՖԱՅԶԵՆ ԲԱՆԿ ԻՆՏԵՐՆԵՅՇԸՆԼ ԱԳ ՄԻՋԵՎ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Նախաբան
1. Սահմանումներ
2. Համաձայնագրի նպատակները
3. Վարկային միջոցների գումարը և նպատակը, վարկային հաշիվ
4. Վճարումներ կապալառուին
5. Վարկի օգտագործման և վճարման շրջան
6. Վճարումների հատկացում
7. Տոկոսադրույք, OeKB մարժա և դեֆոլտի տոկոս
8. Մայր գումարի վաղաժամ մարում
9. Վճարներ և ծախսեր
10. Փոխարժեք, վճարման վայրը և ծանուցումը
11. Դեֆոլտ
12. Համաձայնագրի անկախությունը
13. Հարկեր, տուրքեր
14. Հավելյալ ծախսեր, անօրինականություն
15. Օրենսդրություն և արբիտրաժ, դատական գործողություններ
16. Նախապայմաններ
17. ՈՒժի մեջ մտնելը
18. Պարտավորություններ
19. Հայտարարություններ և երաշխավորություններ
20. Ծանուցում
21. Ընդհանուր
Հավելված I Իրավաբանական կարծիք
Հավելված II Վճարման ընթացակարգ
ՆԱԽԱԲԱՆ
ՔԱՆԻ ՈՐ
1) ԲԱՆԿԸ համաձայնել է ֆինանսավորել ողջ ԾՐԱԳԻՐԸ սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ պայմանների և դրույթների համաձայն,
2) ՇԱՀԱՌՈՒՆ` ՀՀ մշակույթի նախարարությունը, համաձայն է գնել ԾՐԱԳԻՐԸ ԿԱՊԱԼԱՌՈՒԻՑ` Waagner-Biro Austria Stage Systems AG, Leonard Bernstein Strasse 10,1220 Wienna, Austria, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ դրույթների համաձայն,
3) Սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ նախատեսված ԾՐԱԳՐԻ ֆինանսավորումը` առնվազն 35% արտոնյալության մակարդակով, օժանդակվում է հանրային օգնության ֆոնդերով OeKB-ի «Պաշտոնապես օժանդակվող արտահանման վարկերի պայմանավորվածությամբ» սահմանված կարգով,
4) Ավստրիայի ֆինանսների նախարարության կողմից տրված լրացուցիչ դրամաշնորհի շնորհիվ ԾՐԱԳՐԻ ֆինանսավորման համար գանձվող OeKB-ի մարժան զեղչվել է ԵՎՐՈ գումարով,
ԲԱՆԿԸ պատրաստ է վարկավորել արտոնյալ վարկ` համաձայն սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ դրույթների և պայմանների` ՊԱՅՄԱՆԱԳՐԻ արժեքի վճարման համար:
ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Եթե տեքստում այլ բան ուղղակիորեն նշված չէ սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ և
Հավելվածներում.
ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ նշանակում է սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ստորագրման
ամսաթիվ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Վարկային Համաձայնագիր իր հետագա
փոփոխություններով:
ԲԱՆԿ RAIFFEISEN BANK INTERNATIONAL AG, Stadtpark 9,
A-1030 Vienna, Republic of Austria կամ նրա
հետագա իրավահաջորդը:
ՀՀ Մշակույթի նախարարություն:
ՇԱՀԱՌՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ` ի դեմս ՀՀ
Ֆինանսների նախարարության:
ՎԱՐԿԱՌՈՒ Վիեննայում և Երևանում բանկերի կամ ֆինանսական
հաստատությունների գործառնական օր, որի ընթացքում
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ Trans-European Automated Real-Time Gross Settlement
Express Transfer (TARGET) վճարային համակարգը բաց է
ԵՎՐՈ-ով վճարումներ կատարելու համար:
8 000 000 (ութ միլիոն) ԵՎՐՈ արժողությամբ 2012 թ.
մարտի 27-ին ՇԱՀԱՌՈՒԻ և ԿԱՊԱԼԱՌՈՒԻ (Վաճառող) միջև
կնքվելիք
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Մատակարարման պայմանագիր «Երևանի Օպերայի ու բալետի
թատրոնի, և Ֆիլհարմոնիայի բարեկարգման մասին» իր
հետագա փոփոխություններով և լրացումներով:
ԿԱՊԱԼԱՌՈՒ Waagner-Biro Austria Stage Systems AG, Leonard
Bernstein Strasse 10, 1220 Wienna, Austria:
ԱՐՏՈՆՅԱԼ ՎԱՐԿ Հոդված 3-ում նշված գումար, որը ՎԱՐԿԱՌՈՒՆ կարող է
ստանալ ՎԱՐԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ:
ՀԱՏԿԱՑՈՒՄ ՎԱՐԿԻ շրջանակներում հատկացված գումար:
ՄԱՍՀԱՆՄԱՆ Հոդված 5.1 նշված ժամանակաշրջան, որի
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ ընթացքում տրամադրվում են վարկային միջոցները:
ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԲԱՆԿԻ կողմից ՎԱՐԿԱՌՈՒԻՆ տրված ծանուցման
ՕՐ ամսաթիվ, որով ԲԱՆԿԸ տեղեկացնում է, որ Հոդված 16-ում
նշված նախապայմանները կատարված են:
ԵՎՐՈ Եվրամիության երկրների ընդհանուր միասնական փոխարժեք համաձայն
Եվրոպական Համայնքի Եվրոպական Տնտեսական և Դրամական
Միությանն առնչվող օրենսդրության
ԵՌԱՄՍՅԱ EURIBOR (ա) Եվրամիության Բանկային Ֆեդերացիայի կողմից
տվյալ շրջանի համար սահմանված տարեկան տոկոսադրույք,
որը ցուցադրվում է Ռոյտերզ գործակալության
համապատասխան էջում (կամ ԲԱՆԿԻ հետ համաձայնեցված
ցանկացած այլ էջում); և (բ) իսկ եթե տվյալ
ժամանակահատվածում տոկոսադրույքը մատչելի չէ`
դրույքների միջին թվաբանականը (կլորացված մինչև 4
նիշ ստորակետից հետո), որը տրամադրվում է ԲԱՆԿԻ
խնդրանքով և ընտրությամբ Եվրոպական միջբանկային
Շուկայում հայտնի որևէ առաջատար բանկի կողմից,
տվյալ OeKB-ի ՄԱՐԺԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ սկսվելուց
առաջ երկրորդ TARGET օրվա Բրյուսելի ժամանակով ժ.
11:00 դրությամբ:
ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔ ցանկացած պարտավորություն (ներկա, շարունակվող կամ
ապագա, ներառյալ մայր գումարը, վճարները և ծախսերը)
փոխառված կամ երաշխավորված դրամի համար, որը ենթակա է
վճարման ՀՀ արժույթից տարբերվող արժույթով:
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ Հոդված 3.3 համաձայն ԲԱՆԿԻ կողմից ՎԱՐԿԱՌՈՒԻ
անվամբ բացված հաշիվ:
ՎԱՐԿ Համաձայնագրի համաձայն մասնաբաժիններով
ՎԱՐԿԱՌՈՒԻՆ տրամադրված ամբողջ մայր գումարը, որը այդ
պահի դրությամբ չի վճարված:
OeKB Ավստրիական արտահանման վարկային գործակալություն
հանդիսացող «Oesterreische Kontrollbank
Aktiengesellschaft» (Ավստրիական Կոնտրոլբանկ
բաժնետիրական ընկերություն), Am Hof 4, A-1010 Vienna,
Austria:
OeKB ՄԱՐԺԱ Ավստրիայի Հանրապետության երաշխավորության համար
արտահանման առաջխաղացման ակտի համաձայն
ՎԱՐԿԱՌՈՒԻ կողմից կատարվելիք վճարումների
փոխհատուցում:
OeKB ՄԱՐԺԱՅԻ
ՎՃԱՐՄԱՆ ՕՐԵՐ յուրաքանչյուր տարվա մարտի 31, հունիսի 30,
սեպտեմբերի 30 և դեկտեմբերի 31 բացառությամբ, եթե այդ
օրերը ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ չեն համարվում: Այդ դեպքում
վճարումը կատարվում է հաջորդ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ, իսկ
եթե դա համընկնում է հաջորդ ամսվա հետ` դրան նախորդող
վերջին ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ:
OeKB ՄԱՐԺԱՅԻ երկու հաջորդական OeKB ՄԱՐԺԱՅԻ ՎՃԱՐՄԱՆ ՕՐԵՐԻ
ՇՐՋԱՆ միջև ընկած ժամանակահատված, եթե OeKB ՄԱՐԺԱՅԻ
ՇՐՋԱՆԸ վարկի տրամադրման համար սկսվում է տրամադրման
օրը:
ԾՐԱԳԻՐ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ նախատեսված ապրանքների առաքում
և ծառայությունների մատուցում:
ԹԻՐԱԽԱՅԻՆ ՕՐ օր, որի ընթացքում Trans-European Automated Real-Time
Gross Settlement Express Transfer (TARGET) վճարային
համակարգը բաց է ԵՎՐՈ-ով վճարումներ կատարելու համար:
ՀԱՐԿԵՐ ներկայիս և հետագա հարկեր, տուրքեր, մաքսավճարներ,
ցանկացած բնույթի մասհանումներ և պահումներ, որոնք
գանձվում են Հայաստանում կամ Ավստրիայում, կամ որևէ
պետական, տեղական կամ տարածքային իշխանությունների
կողմից:
ՀՈԴՎԱԾ 2. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
2.1 Սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ նպատակն է սահմանել պայմաններ և դրույթներ, որոնց համաձայն ԲԱՆԿԸ կֆինանսավորի ՇԱՀԱՌՈՒԻ կողմից ԿԱՊԱԼԱՌՈՒԻՆ տրվող վճարի 100%-ը:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ կողմերը ընդունում և հաստատում են, որ սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ստանձնած իրենց պարտավորությունները կապված չեն և անկախ են ՇԱՀԱՌՈՒԻ և ԿԱՊԱԼԱՌՈՒԻ իրավունքներից ու պարտավորություններից:
2.2. Սույնով ՎԱՐԿԱՌՈՒՆ հաստատում է, որ գործում է որպես գլխավոր դերակատար, իր սեփական անունից, այլ ոչ որպես գործակալ կամ հավատարմատար կամ որևէ այլ իրավասություններով օժտված երրորդ անձի անունից:
ՀՈԴՎԱԾ 3. ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՄԱՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ. ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ
3.1. ԲԱՆԿԸ պատրաստակամ է տրամադրել ՎԱՐԿԱՌՈՒԻՆ վարկեր, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցի 8 000 000 (ութ միլիոն) ԵՎՐՈ` կազմելով ՇԱՀԱՌՈՒԻ կողմից ԿԱՊԱԼԱՌՈՒԻՆ վճարման ենթակա ՊԱՅՄԱՆԱԳՐԻ արժեքի 100%:
Այսպիսով, ՄԱՍՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ համաձայն տրամադրվող ՎԱՐԿԻ առավելագույն չափը` 8 000 000 (ութ միլիոն) ԵՎՐՈ է:
3.2. Սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ նախատեսված ՎԱՐԿԸ տրամադրվում է Ավստրիայի Հանրապետության արտահանման վարկերի տրամադրման կանոնների և կարգերի դրույթների համաձայն:
3.3. ԲԱՆԿԸ բացում է ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ՎԱՐԿԱՌՈՒԻ անունով, որը կոչվում է «Ցածր տոկոսով վարկի վարկային հաշիվ Վաագներ Բիռո-Արմենիա» (Facility Account Softloan Waagner Biro-Armenia): Սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ շրջանակներում ԲԱՆԿԻ կողմից կատարված յուրաքանչյուր մասնաբաժնի ՏՐԱՄԱԴՐՈՒՄ դեբետագրվում է վերոհիշյալ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ վրա, նշելով ԲԱՆԿԻ կողմից ԿԱՊԱԼԱՌՈՒԻ օգտին տրամադրված ՎՃԱՐՄԱՆ ամսաթիվը:
ՀՈԴՎԱԾ 4. ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՊԱԼԱՌՈՒԻՆ
4.1. Սույնով ՎԱՐԿԱՌՈՒՆ անվերապահորեն և անվերադարձ հանձնարարում է ԲԱՆԿԻՆ փոխանցել վարկի մասնաբաժինները սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ պայմանների և ժամկետների համաձայն անմիջապես ԿԱՊԱԼԱՌՈՒԻՆ` փաստաթղթերը ԲԱՆԿԻՆ ներկայացնելուց անմիջապես հետո, սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ Հավելված 2-ում նշված ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ համաձայն: Յուրաքանչյուր վճարումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ԲԱՆԿԸ տեղեկացնում է ՎԱՐԿԱՌՈՒԻՆ նշված ՎՃԱՐՄԱՆ ամսաթվի և գումարի մասին:
4.2. ՄԱՍՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆ ավարտվելուց հետո ԲԱՆԿԸ պարտավոր չէ կատարել որևէ վճարում:
4.3. ՎԱՐԿԱՌՈՒՆ ընդունում է, որ սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ համաձայն ԲԱՆԿԻ կողմից ԿԱՊԱԼԱՌՈՒԻՆ վճարված գումարները համարվում են սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ կատարված վճարում և այս կերպ տրամադրված ողջ գումարը` ՎԱՐԿ է, հետևաբար` հանդիսանում է սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ստանձնած ՎԱՐԿԱՌՈՒԻ պարտավորություն ԲԱՆԿԻ հանդեպ
4.4. ԲԱՆԿԸ
(ա) զբաղվում է միայն փաստաթղթերով` առանց առնչվելու ՊԱՅՄԱՆԱԳՐԻ կամ դրա հետ կապված այլ փաստաթղթի գործողության, օրինականության կամ պարտադիր ուժի ունենալու հետ, կամ դրանով կատարվող գործարքի, հաշվանցման, հակադարձ հայցի, որևէ անձի կամ վեճի պաշտպանության հնարավորության հետ, այսինքն` չի զբաղվում ՊԱՅՄԱՆԱԳՐԻ հետ կապված ՎԱՐԿԱՌՈՒԻ և ցանկացած այլ անձանց վեճերով կամ փաստաթղթերով:
(բ) իրավունք ունի տրամադրել գումարը առանց որևէ հարցման կամ հետաքննության, կամ որևէ անձի հաստատման պահանջի, եթե Հավելված 2-ում նշված փաստաթղթերն իր տեսակետից հավաստի են թվում:
(գ) ոչ մի դեպքում պատասխանատվություն չի կրում ՎԱՐԿԱՌՈՒԻ կամ այլ անձի հանդեպ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ կամ դրա հետ կապված որևէ փաստաթղթում առկա խարդախության համար:
ՀՈԴՎԱԾ 5. ՎԱՐԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՇՐՋԱՆ
5.1 Սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ նախատեսված մասնաբաժինների ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ սկսվում է ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՕՐԸ և շարունակվում մինչև ՄԱՍՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ավարտը` ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՕՐԻՑ 2 տարի անց: ԲԱՆԿԻ և OeKBԻ գրավոր համաձայնությամբ ՄԱՍՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ կարող է երկարաձգվել: ՎԱՐԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՇՐՋԱՆԻ երկարաձգման հետ կապված բոլոր ծախսերը կրում է ՎԱՐԿԱՌՈՒՆ:
5.2 ՎԱՐԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՇՐՋԱՆԻ ավարտից հետո չվճարված ՎԱՐԿԸ վճարվում է ՎԱՐԿԱՌՈՒԻ կողմից 19 կիսամյա հավասար և հաջորդական մասնաբաժիններով, որոնցից առաջինը կատարվում է (i) պայմանագրով նախատեսված սարքավորման վկայականի (ՊԱՅՄԱՆԱԳՐԻ Ընդհանուր պայմանների 10.1 կետ. Վկայականի ստացում) նախնական ընդունումից 72 ամիս անց, և (ii) սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ուժի մեջ մտնելուց 84 ամիս անց` որը որ ավելի շուտ կլինի:
ՀՈԴՎԱԾ 6. ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄ
6.1. Սույնով ՎԱՐԿԱՌՈՒՆ համաձայնում է, որ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ շրջանակներում ՎԱՐԿԱՌՈՒԻ կողմից ԲԱՆԿԻՆ վճարված բոլոր մարումներն ուղղվում են հետևյալ հերթականությամբ.
1. վճարներ և ծախսեր (Հոդված 9 համաձայն);
2. OeKB ՄԱՐԺԱ (Հոդված 7.2 համաձայն);
3. դեֆոլտի տոկոսադրույք (Հոդված 7.4 համաձայն);
4. պարտադիր մարում (Հոդված 5.2 համաձայն)
5. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ նախատեսված այլ վճարներ;
6. այլընտրանքային կանխավճար (Հոդված 8 համաձայն):
Ժամկետանց գումարներ վճարվում են նախքան վերահաս վճարումը: ՎԱՐԿԱՌՈՒԻ կողմից տրված այլ հանձնարարականները անտեսվում են:
Առանց խախտելու 6.1 դրույթի իմաստը, վճարում կատարելու ժամանակ ՎԱՐԿԱՌՈՒՆ, զուտ վարչարարական նկատառումներով, պարտավոր է նշել իր վճարումների կատեգորիան վերոհիշյալ 1-6 ենթակետերի համաձայն:
Անկախ վճարումների հերթականությունից, սույնով ՎԱՐԿԱՌՈՒՆ ընդունում է, որ ԲԱՆԿԻՆ տրված OeKB-ի երաշխիքի, OeKB-ն իրավունք է վերապահում փոփոխել վճարման հատկացումը:
Այդ դեպքում ԲԱՆԿԸ պարտավոր է անմիջապես գրավոր տեղեկացնել ՎԱՐԿԱՌՈՒԻՆ, իսկ վերջինս` ընդունել OeKB-ի հաստատված կարգը և վճարել վարկը և սույն Համաձայնագրի ներքո չվճարված բոլոր գումարները համաձայն ԲԱՆԿԻ կողմից ՎԱՐԿԱՌՈՒԻՆ տրված ծանուցման (ներառյալ մանրամասն հաշվարկը):
ՀՈԴՎԱԾ 7. ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ, OEKB ՄԱՐԺԱ ԵՎ ԴԵՖՈԼՏԻ ՏՈԿՈՍ
7.1 ՎԱՐԿԱՌՈՒՆ ընտրել է OeKB-ի կողմից առաջադրված 2-րդ այլընտրանքը` (անտոկոս), հետևաբար ՎԱՐԿԱՌՈՒՆ տոկոս չի վճարում:
7.2 OeKB ՄԱՐԺԱՆ, որը կազմում է տարեկան 1% (OeKB-ի ներկայիս դրույքը) պետք է վճարվի ԲԱՆԿԻՆ եռամսյակը մեկ, սկսած ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՕՐԻՑ, յուրաքանչյուր եռամսյակի վերջում` OeKB ՄԱՐԺԱՅԻ ՎՃԱՐՄԱՆ ՕՐԸ: OeKB ՄԱՐԺԱՅԻ և վճարումների ժամանակացույցը հաստատվում է OeKB-ի կողմից` սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ Հոդված 16.2 նախատեսված OeKB-ի երաշխիքը տրամադրելուն պես: ԲԱՆԿԸ կտեղեկացնի ՎԱՐԿԱՌՈՒԻՆ երաշխիքի տրամադրման և վճարման ժամանակացույցի մասին:
7.3. Որևէ կերպ չազդելով ՎԱՐԿԱՌՈՒԻ կողմից OeKB ՄԱՐԺԱՆ վճարելու պարտավորության վրա` ԲԱՆԿԸ համաձայն է ծանուցել ՎԱՐԿԱՌՈՒԻՆ այդ վճարների կատարման մասին սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ Հոդված 10.2 նշված կարգով:
7.4. ՎԱՐԿԱՌՈՒԻ կողմից նշված ժամկետում այս պարտավորությունը չկատարելու դեպքում (լինի դա վճարման օրը, արագացված կամ այլ կարգով) ՎԱՐԿԱՌՈՒՆ բացի ԵՌԱՄՍՅԱ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ համար հաշվարկված տոկոսից պարտավոր է վճարել տոկոս ժամկետանց գումարի նկատմամբ, սկսած ՎՃԱՐՄԱՆ ՕՐԻՑ մինչև իրական մուծման օրը, տարեկան 2 տոկոսի չափով: Այս տոկոսները վճարվում են ԲԱՆԿԻ պահանջը ստանալուց անմիջապես հետո:
ՀՈԴՎԱԾ 8. ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՎԱՂԱԺԱՄ ՄԱՐՈՒՄ
8.1. OeKB-ի համաձայնությամբ և սահմանված պայմաններով (առկայության դեպքում) ՎԱՐԿԱՌՈՒՆ իրավունք ունի վաղաժամ վերադարձնել սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ստացված գումարները` լինի դա յուրաքանչյուր մասնաբաժինը թե բոլոր վճարները միասին:
8.2. Ցանկացած վաղաժամ մարում, որը կատարվում է ՄԱՍՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ, կրճատում է ՎԱՐԿԻ գումարը կատարված վճարման չափով: Ցանկացած վաղաժամ մարում, որը կատարվում է ՄԱՍՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻՑ հետո, ուղղվում է ՎԱՐԿԻ հաջորդ մարումների կրճատմանը: Վաղաժամկետ մարված գումարները նորից փոխառվել չեն կարող:
8.3 Սույն Հոդվածով նախատեսված վաղաժամ մարման իրավունքը գործում է պայմանով, որ ՎԱՐԿԱՌՈՒՆ մեկ ամիս առաջ տրված ծանուցմամբ տեղեկացնի ԲԱՆԿԻՆ դրա մասին, ընդ որում ծանուցումը չի կարող հետ կանչվել:
8.4 Վաղաժամ մարման դեպքում ՎԱՐԿԱՌՈՒՆ պարտավոր է հատուցել ԲԱՆԿԻՆ պատճառված ցանկացած վնաս կամ ծախս:
ՀՈԴՎԱԾ 9. ՎՃԱՐՆԵՐ ԵՎ ԾԱԽՍԵՐ 9.1.
Կառավարման Վճարներ և ծախսեր
Սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ստորագրելուց 30 օրվա ընթացքում ՎԱՐԿԱՌՈՒՆ պարտավոր է վճարել ԲԱՆԿԻՆ 0.50% վճար, որը հաշվարկվում է ՎԱՐԿԻ ողջ գումարից (այսինքն` 40 000 ԵՎՐՈ): Լրացուցիչ ծախսերի դեպքում ՎԱՐԿԱՌՈՒՆ պարտավոր է հատուցել ԲԱՆԿԻՆ սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ բանակցությունների, նախապատրաստման և կնքման հետ կապված ծախսերը: Բացի այդ ԲԱՆԿԻ պահանջով ՎԱՐԿԱՌՈՒՆ պարտավոր է ֆինանսավորել առաջացած լրացուցիչ ծախսերը 10.000 եվրոյի չափով, ներառյալ` իրավաբանական և ճամփորդական ծախսեր, որոնք կապված են սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ նախատեսված ԲԱՆԿԻ իրավունքների պահպանման կամ կիրառման հետ:
9.2. Կոմիսիոն Վճար
Սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ստորագրելուց հետո, հոդված 5.1-ով նախատեսված ՄԱՍՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒՆ պարտավոր է վճարել ԲԱՆԿԻՆ կոմիսիոն վճար տարեկան 0.50% չափով: Սույն Հոդվածով նախատեսված Կոմիսիոն վարձավճարը հաշվարկվում է ՎԱՐԿԻ օրական մնացորդի գումարի վրա և վճարվում է ՎԱՐԿԱՌՈՒԻ կողմից ԲԱՆԿԻՆ եռամսյակը մեկ, յուրաքանչյուր եռամսյակի վերջում, OeKB ՄԱՐԺԱՅԻ ՎՃԱՐՄԱՆ ՕՐԵՐԻՆ: Կոմիսիոն վարձի առաջին վճարումը կատարվում է սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՕՐՎԱՆ հաջորդող օրացուցային եռամսյակի վերջում:
9.3. OeKB-ի երաշխիքի Վճարներ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ համաձայն ԲԱՆԿԸ գանձում է ՎԱՐԿԱՌՈՒԻՑ OeKB-ի երաշխիքի վարձը հետևյալ կարգով.
(i) OeKB-ի երաշխիքի վարձի ավանսային մասը.
OeKB-ի երաշխիքի վճարի ավանսային մասը կատարվում է ԲԱՆԿԻՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ կողմից վճարման ծանուցումը ստանալուց 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում` մոտավորապես 17,000 ԵՎՐՈ գումարով: Վերջնական գումարը պետք է սահմանվի OeKB-ի կողմից վերջնական երաշխիքի տրամադրելուն պես: ԲԱՆԿԸ համապատասխանաբար ծանուցում է ՎԱՐԿԱՌՈՒԻՆ և նշված ծանուցումը կազմում է սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ անբաժանելի մաս:
(ii) OeKB-ի երաշխիքի վճարի սահմանային մասը. վճարվում է Հոդված 7.2 համաձայն:
9.4. OeKB-ի հետազոտության համար նախատեսված վճար
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ստորագրելուց 7 օրվա ընթացքում ՎԱՐԿԱՌՈՒՆ վճարում է ԲԱՆԿԻՆ OeKB-ի մշակման տուրքը 1 440 ԵՎՐՈ գումարով:
9.5. OeKB-ի լրացուցիչ ծախսեր
OeKB-ի երաշխիքի ծախսերն երբևէ բարձրանալու կամ OeKB-ի կողմից գանձվող լրացուցիչ ծախսերի առաջանալու դեպքում ՎԱՐԿԱՌՈՒՆ համաձայն է անմիջապես վճարել հավելյալ գումար ԲԱՆԿԻ առաջին իսկ գրավոր պահանջով:
ՀՈԴՎԱԾ 10. ՓՈԽԱՐԺԵՔ, ՎՃԱՐՄԱՆ ՎԱՅՐԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ
10.1. Սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ շրջանակներում կատարվող բոլոր վճարները փոխանցվում են բացառապես ազատ փոխարկվող և փոխանցվող ԵՎՐՈ-յով, Վիեննայում, Ավստրիայի Հանրապետություն, այն հաշվի վրա, որի մասին ԲԱՆԿԸ կտեղեկացնի ՎԱՐԿԱՌՈՒԻՆ:
10.2. Սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ շրջանակներում կատարվող ՎԱՐԿԱՌՈՒԻ բոլոր վճարումների օրվանից 4 շաբաթ առաջ ԲԱՆԿԸ ֆաքսով կամ էլեկտրոնային այլ կապի միջոցով ծանուցում է ՎԱՐԿԱՌՈՒԻՆ վճարման գումարի, ամսաթվի և համապատասխան վճարման տեսակի մասին:
ՀՈԴՎԱԾ 11. ԴԵՖՈԼՏ
11.1. Դեֆոլտը համարվում է տեղի ունեցած ստորև թվարկված ցանկացած դեպքում.
11.1.01. ՎԱՐԿԱՌՈՒՆ չի կատարում սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ նախատեսված ցանկացած վճարում, եթե չկատարված պարտավորությունը կարող է հատուցվել,սակայն չի հատուցվում ՎԱՐԿԱՌՈՒԻ կողմից ԲԱՆԿԻ ծանուցումը ստանալուց 15 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ընթացքում:
11.1.2. ՎԱՐԿԱՌՈՒՆ չի կատարում սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ կամ դրա հետ կապված այլ փաստաթղթով ստանձնած որևէ պարտավորություն:
11.1.3. եթե ՎԱՐԿԱՌՈՒԻ կամ նրա ներկայացուցչի, կամ սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ, կամ դրա հետ առնչվող այլ փաստաթղթի հետ կապված անձի կողմից կատարված ցանկացած բացատրությունը, հայտարարությունը, հաստատումը, պարտավորությունը, երաշխավորությունը, տեղեկությունը կամ կարծիքը տալու կամ կրկնելու դեպքում, համարվում է սխալ, ոչ լիարժեք կամ էապես խեղաթյուրող:
11.1.4. ՎԱՐԿԱՌՈՒՆ ժամանակին չի վճարում իր ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ (լինի դա վաղաժամ կամ այլ ժամկետին) կամ որևէ այլ ՎԱՐԿԱՏՈՒ դեֆոլտի արդյունքում իրավունք ստանա պահանջելու այլ առաջնահերթ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԻ վաղաժամ վճարում (ինչպես էլ նկարագրված լինի):
11.1.5. ՎԱՐԿԱՌՈՒՆ հայտարարում է, որ տեղի են ունենում դատական գործողություններ վճարումների ընդհանուր կասեցման կամ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԻ մորատորիումի համար, կամ ՎԱՐԿԱՌՈՒՆ ընդունում է իր ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ ժամանակին վճարելու անկարողությունը:
11.1.6. ՎԱՐԿԱՌՈՒՆ դադարում է լինել Արժութային Միջազգային Հիմնադրամի անդամ կամ լիովին իրավասու չէ օգտագործել դրա ընդհանուր ռեսուրսները:
11.1.7. ՎԱՐԿԱՌՈՒԻ համար անօրինական է դառնում սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ կամ դրա հետ առնչվող այլ փաստաթղթով ստանձնած որևէ պարտավորության կատարում, կամ ՎԱՐԿԱՌՈՒՆ հրաժարվում է կամ ցուցադրում է սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ հրաժարվելու մտադրություն:
11.1.8. Ցանկացած բացառիկ հանգամանքի կամ հանգամանքների ի հայտ գալու դեպքում, որը ԲԱՆԿԻ կարծիքով կարող է բացասաբար ազդել (ա) ՎԱՐԿԱՌՈՒԻ կողմից սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ստանձնած պարտավորությունների կատարման ունակության վրա, կամ (բ) սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ կամ դրա հետ առնչվող այլ փաստաթղթի օրինականության, իրավաբանական ուժի կամ հարկադրման վրա:
11.1.9. OeKB-ի երաշխիքը կորցնում է իր ուժն ու գործողությունը այն հանգամանքների ի հայտ գալու դեպքում, որոնք OeKB-ի պահանջով դեֆոլտի դեպք են հանդիսանում, կամ երբ OeKB-ն դադարեցնում է ԾՐԱԳՐԻ վերաֆինանսավորումը:
11.2. Դեֆոլտի ցանկացած հատկանիշի ի հայտ գալու դեպքում, եթե ԲԱՆԿԸ երբևէ գրավոր կերպով չի հրաժարվել իր իրավունքից, ԲԱՆԿԸ կարող է և իրավասու է ձեռնարկել հետևյալ գործողությունները.
11.2.1. Պահանջել, որ ՎԱՐԿԱՌՈՒՆ վճարի սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԲԱՆԿԻՑ ստացված բոլոր գումարները և OeKB ՄԱՐԺԱՆ` 7.2 Հոդվածի համաձայն նախքան վճարման ժամկետի լրանալը: Այդ բոլոր գումարները համարվում են վաղաժամ վճարման ենթակա առանց այլ իրավական գործողությունների դիմելու անհրաժեշտության կամ պահանջի: ՎԱՐԿԱՌՈՒՆ հրաժարվում է դատական միջամտությունից և պարտավորվում վճարել ԲԱՆԿԻ վճարման պահանջով գրավոր ծանուցումը ստանալուց հետո:
11.2.2. Դադարեցնել սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ, որից հետո ՎԱՐԿԻ շրջանակներում ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ տրամադրելու ԲԱՆԿԻ պարտավորությունը անմիջապես դադարում է:
11.2.3. Կասեցնել բոլոր հետագա մասնաբաժինների ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ:
11.2.4.OeKB-ի հրահանգով կամ իր հայեցողությամբ կատարել այն գործողությունները, որոնք ԲԱՆԿՆ անհրաժեշտ կամ նպատակահարմար կհամարի:
ՀՈԴՎԱԾ 12. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐԿԱՌՈՒԻ պարտավորությունը վճարել ԲԱՆԿԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ շրջանակներում նախատեսված գումարները սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ համաձայնեցված ժամկետներում կախված չէ ԿԱՊԱԼԱՌՈՒԻ կողմից ՊԱՅՄԱՆԱԳՐԻ, կամ ՇԱՀԱՌՈՒԻ և ԿԱՊԱԼԱՌՈՒԻ միջև կնքված ցանկացած այլ պայմանագրի կատարումից:
Հետևաբար, ՇԱՀԱՌՈՒԻ կողմից ԿԱՊԱԼԱՌՈՒԻ դեմ ուղղված ոչ մի հայցապահանջ չի կարող ազդել նշված պարտավորության վրա:
ՀՈԴՎԱԾ 13. ՀԱՐԿԵՐ, ՏՈՒՐՔԵՐ
13.1 Վարկառուն պարտավոր է վճարել սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ և ՊԱՅՄԱՆԱԳՐԻ կատարման հետ կապված ԿԱՊԱԼԱՌՈՒԻ և նրա ենթակապալառուների ու մատակարարների բոլոր վճարումների ու գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում առաջացող բոլոր հարկերը, մաքսավճարները և պետական տուրքերը (ներառյալ, սակայն չսահմանափակվելով, մաքսային տուրքերը, ԱԱՀ, եկամտահարկ):
Վարկառուն հայտարարում է, որ սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ և ՊԱՅՄԱՆԱԳՐԻ կատարման հետ կապված ԿԱՊԱԼԱՌՈՒԻ և նրա ենթակապալառուների ու մատակարարների բոլոր վճարումներն ու գործունեությունը ազատված են Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր տեսակի հարկերից, մաքսավճարներից և պետական տուրքերից (ներառյալ, սակայն չսահմանափակվելով, մաքսային տուրքերը, ԱԱՀ, եկամտահարկը):
13.1. Սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ համաձայն ՎԱՐԿԱՌՈՒԻ կողմից կատարվող բոլոր վճարները պետք է կատարվեն առանց հաշվանցման կամ հակընդդեմ պահանջի: ՎԱՐԿԱՌՈՒՆ պարտավոր է վճարել Հայաստանի Հանրապետությունում ներկայում կամ ապագայում գործող բոլոր տեսակի հարկերը և այլ վճարները, որոնք կարող են դրվել ՎԱՐԿԱՌՈՒԻ կողմից սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ համաձայն կատարվող վճարումների վրա (մայր գումարի, մարժայի և այլ վճարների):
13.2. Հետևաբար, ՎԱՐԿԱՌՈՒՆ պարտավորվում է, որ Սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ համաձայն կատարվող մայր գումարի, OeKB ՄԱՐԺԱՅԻ և այլ վճարումների գումարները զերծ կլինեն ցանկացած հանումներից: Բացի այդ ՎԱՐԿԱՌՈՒՆ պարտավորվում է, որ եթե որևէ պատճառով կամ հանգամանքների բերմամբ, այն է հարկերի, մաքսավճարների, պահումների, եկամտահարկի, փոխանցման ծախսերի կամ այլ վճարների հետևանքով ՎԱՐԿԱՌՈՒԻՑ օրենքով պահանջվի կատարել այդպիսի պահումներ, ՎԱՐԿԱՌՈՒՆ պարտավոր է վճարել այն գումարները, որոնք անհրաժեշտ են մայր գումարի և OeKB ՄԱՐԺԱՅԻ մարման համար, այլ կերպ ասած, որպեսզի զուտ գումարը, որը մնում է հարկերի, մաքսավճարների, պահումների, եկամտահարկի, փոխանցման ծախսերի կամ այլ վճարների հանումից հետո հավասար լինի սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ պահանջվող գումարներին: ՎԱՐԿԱՌՈՒՆ պարտավոր է անհապաղ ներկայացնել ԲԱՆԿԻՆ բոլոր ստացականները, վկայականները կամ այն գումարների վճարման ապացույցները, որոնք վճարվել են կամ պետք է վճարվեն պահումների կամ եկամտահարկի կապակցությամբ:
13.3 ՎԱՐԿԱՌՈՒՆ պարտավոր է վճարել կամ հատուցել ԲԱՆԿԻՆ սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ կապակցությամբ վճարվելիք բոլոր հարկերը, տուրքերը, գրանցման կամ նման ծախսերը:
ՀՈԴՎԱԾ 14. ՀԱՎԵԼՅԱԼ ԾԱԽՍԵՐ. ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
14.1 ՎԱՐԿԱՌՈՒՆ պարտավոր է հատուցել ԲԱՆԿԻՆ այն հավելյալ ծախսերը, որոնք այն կրել է հետևյալ պատճառներով.
(a) ՀՀ օրենսդրության ներկայացման, դրա փոփոխությունների, կամ մեկնաբանության ու կիրառման փոփոխությունների, և/կամ Ավստրիայի Հանրապետության օրենսդրությանը և կանոնակարգերի փոփոխության պատճառով.
(b) սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ստորագրումից հետո ընդունված կանոնակարգերին համապատասխանեցման պատճառով. (ներառյալ այն օրենքները, որոնք վերաբերում են հարկերին, ռեզերվային ակտիվներին, հատուկ դեպոզիտներին, բացարձակ լիկվիդայնության/վճարունակության գործակցին, լիկվիդայնության կամ կապիտալի համարժեքության պահանջներին, կամ բանկային, կամ դրամական վերահսկողության ցանկացած ձևին); կամ
(c) OeKB կողմից սահմանված վերաֆինանսավորման արտոնյալ պայմանների փոփոխության պատճառով:
Սույն 14.1 Հոդվածը գործողության մեջ մտնելու դեպքում ԲԱՆԿԸ պետք է անմիջապես գրավոր տեղեկացնի ՎԱՐԿԱՌՈՒԻՆ, և եթե ՎԱՐԿԱՌՈՒՆ չընդունի այդ հավելյալ ծախսերը, ԲԱՆԿԸ և ՎԱՐԿԱՌՈՒՆ 30 (երեսուն) օրվա ընթացքում կբանակցեն փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու համար: Համաձայնության չհասնելու դեպքում ՎԱՐԿԱՌՈՒՆ իրավունք ունի OeKB-ի համաձայնությամբ և պայմաններով 30 օրվա ընթացքում վաղաժամ վերադարձնել ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆԸ հաշվարկված տոկոսով և OeKB-ի ՄԱՐԺԱՅՈՎ, ինչպես նաև ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ նախատեսված այլ գումարները: ԲԱՆԿԸ չի կարող պահանջել հավելյալ ծախսերը, եթե ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆԸ վերադարձվի վերոհիշյալ 30 օրվա ընթացքում:
14.2. Եթե ԲԱՆԿԻ համար սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ստանձնած պարտավորությունների կատարումը, կամ միջոցների ՀԱՏԿԱՑՄԱՆ ֆինանսավորումը կամ դրանց շարունակությունը հակաօրինական դառնա, ԲԱՆԿԸ պարտավոր է անհապաղ տեղեկացնել ՎԱՐԿԱՌՈՒԻՆ այդ մասին և ծանուցմամբ կասեցնել միջոցներ տրամադրելու իր պարտավորությունը:
14.3. Սույն 14.2 Հոդվածը գործողության մեջ մտնելու դեպքում կողմերը պետք է 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում բանակցեն ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ շարունակելու վերաբերյալ փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու համար` ելնելով համապատասխան օրենքների և OeKB-ի պահանջներից: Լուծումը պետք է համապատասխանի գործող օրենսդրությանը և ընդունելի լինի OeKB-ի համար: Եթե նշված ժամանակահատվածում կողմերը չհանգեն ընդունելի լուծման, ՎԱՐԿԱՌՈՒՆ պարտավոր է օրենքի դրույթների համաձայն նշված ժամանակահատվածի վերջին օրը վերադարձնել ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ նախատեսված բոլոր այլ գումարների հետ:
14.4. Հոդված 8.4 կիրառվում է սույն հոդվածով նախատեսված ցանկացած վճարման հանդեպ mutatis mutandis (անհրաժեշտ փոփոխություններ մտցնելով):
ՀՈԴՎԱԾ 15. ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԲԻՏՐԱԺ. ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.1. Սույն ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ղեկավարվում է Ավստրիայի Հանրապետության օրենսդրությամբ:
15.2. Սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ բխող կամ դրա խախտման, դադարեցման կամ առոչինչ հայտարարման հետ կապված բոլոր վեճերը վերջնական լուծում են ստանում Վիեննայում գտնվող Ավստրիայի Դաշնային Տնտեսական Պալատի Արբիտրաժային Կենտրոնում «Վիեննայի Կանոնների» համաձայն նշանակված երեք արբիտրների կողմից:
15.3. Արբիտրաժը տեղի է ունենում Վիեննայում:
15.4. Արբիտրաժի որոշումը սահմանում է կողմերի պատասխանատվությունը նրանց կողմից կրած ծախսերի համար:
15.5. Արբիտրները պետք է ջանքեր չխնայեն դատավարությունն անցկացնելու և այնպիսի որոշում ընդունելու համար, որը հնարավոր կլինի հարկադրել օրենքով սահմանված կարգով:
15.6. Որոշումն ընդունելուց հետո այն կարող է ուղարկվել ցանկացած դատարան, որն իրավասու է այն կիրառել և հարկադիր կատարման հրաման արձակել:
15.7. Սույնով ՎԱՐԿԱՌՈՒՆ և ԲԱՆԿԸ շեշտակիորեն հրաժարվում են պահանջել տվյալ ընդդատությունից իրենց իմունիտետի կիրառման իրավունքը, որը նրանք կարող են ունենալ իրենց դիրքի շնորհիվ:
15.8. Անկախ արբիտրաժին դիմելու համաձայնությունից ԲԱՆԿՆ ազատ է ցանկացած ժամանակ դիմելու ցանկացած իրավասու դատական իշխանության` միջանկյալ կամ կոնսերվատիվ միջոցներ ձեռնարկելու համար:
15.9. ՎԱՐԿԱՌՈՒՆ համաձայն է, որ արբիտրաժի կամ դատաքննության ծանուցումը տրվի իրեն Ավստրիայում Հայաստանի դեսպանի միջոցով: Եթե սույն Հոդվածում նշված անձի նշանակումը անվավեր է, ՎԱՐԿԱՌՈՒՆ պետք է անմիջապես նշանակի մեկ այլ անձի Ավստրիայում, որը կստանձնի ՀՀ կողմից դատավարության գործընթացը: Նշանակում չկատարելու դեպքում ԲԱՆԿԸ 15 (տասնհինգ) օրվա ընթացքում իրավունք ունի ինքը նշանակել ներկայացուցիչ, ծանուցելով այդ մասին ՎԱՐԿԱՌՈՒԻՆ: Սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ բովանդակությունը ոչ մի կերպ չի սահմանափակում օրենքով չարգելված ցանկացած այլ եղանակով դատարանին դիմելու կողմերի իրավունքը:
ՀՈԴՎԱԾ 16. ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ
Սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ նախատեսված վարկը մատչելի կդառնա ստորև զետեղված նախնական պայմանները կատարելուց հետո, ինչի մասին ԲԱՆԿԸ գրավոր տեղեկացրել է ՎԱՐԿԱՌՈՒԻՆ:
16.1. ՎԱՐԿԱՌՈՒՆ ծանուցում է ԲԱՆԿԻՆ` հաստատելով, որ Հայաստանի Հանրապետությունը կատարել է սույն ՊԱՅՄԱՆԱԳՐԻ վավերացման հետ կապված բոլոր իրավական պայմանները:
16.2. Որ Ավստրիայի Հանրապետությունը, գործելով OeKB-ի միջոցով, տվել է ԲԱՆԿԻՆ բավարարող երաշխիք, որով իսկապես ապահովագրում է մայր գումարը, տոկոսը (առկայության դեպքում) և վարկի մարժան (կասկածից խուսափելու համար, ներառյալ երաշխիքում առկա բոլոր հավելյալ պայմանները):
16.3. Որ ԲԱՆԿԸ ստացել է OeKB-ից ԲԱՆԿԻՆ բավարարող ֆինանսավորման համաձայնություն:
16.4. Որ ԲԱՆԿԸ ստացել է ԿԱՊԱԼԱՌՈՒԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ պատճենը և ծանուցում այն ձևով և բովանդակությամբ, որ բավարար է ԲԱՆԿԻ համար ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ գործողության մեջ դնելու առումով:
16.5. Որ ԲԱՆԿԸ ստացել է OeKB-ի երաշխիքի վճարների (հոդված 9.3 (i) համաձայն) և OeKB-ի մշակման վարձի (հոդված 9.4 համաձայն) վճարման ապացույցները:
16.6. Որ առկա է իրավաբանական եզրակացություն Հավելված 1 համապատասխան ձևով` տրված ԲԱՆԿԻ ընտրությամբ` ՀՀ կողմից ի դեմս ՀՀ Արդարադատության նախարարի կամ ԲԱՆԿԻ համար ընդունելի Հայաստանում գործող հայտնի իրավաբանական ընկերության կողմից:
16.7. Որ ԲԱՆԿԸ ստացել է ՎԱՐԿԱՌՈՒԻ կողմից սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ստորագրելու իրավասության ապացույց, որը վավերացված է ԲԱՆԿԻՆ բավարարող ձևով:
16.8. Որ ԲԱՆԿԸ ստացել է ՎԱՐԿԱՌՈՒԻ անունից ԲԱՆԿԻՆ տրվող ծանուցումները ստորագրելու իրավասություն ունեցող անձանց ստորագրությունների հաստատված նմուշները:
16.9. Որ ԲԱՆԿԸ ստացել է ՇԱՀԱՌՈՒԻ կողմից ԲԱՆԿԻՆ տրվող ծանուցումները ստորագրելու իրավասություն ունեցող անձանց ստորագրությունների հաստատված նմուշներ:
16.10. ՎԱՐԿԱՌՈՒԻ հավաստիացում, որ սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ կապակցությամբ դեֆոլտի դեպք չի լինի:
ՀՈԴՎԱԾ 17. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
17.1. Սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ուժի մեջ է մտնում ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՄՍԱԹՎԻՆ, և գործում է ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՕՐՎԱՆԻՑ:
17.2. ԲԱՆԿՆ ազատվում է վարկը տրամադրելու իր պարտավորությունից, եթե Հոդված 16 նախապայմանները չեն կատարվել ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՄՍԱԹՎԻՑ 3 ամսվա ընթացքում: Այս ժամանակահատվածը կարող է երկարաձգվել ԲԱՆԿԻ գրավոր համաձայնությամբ:
ՀՈԴՎԱԾ 18. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18.1. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ստորագրման պահից մինչև պայմանագրային գումարների վերադարձման պահը գործում են հետևյալ պայմանները.
18.1.1. ՎԱՐԿԱՌՈՒՆ պետք է ապահովի սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ստանձնած իր պարտավորությունների առնվազն հավասար (pari passu) դասակարգումը իր այլ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԵՐԻ հետ:
18.1.2. ՎԱՐԿԱՌՈՒՆ չի կարող գրավադրել որևէ անշարժ կամ այլ գույք իր այլ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԵՐԻ ապահովման կամ երաշխավորման համար, քանի դեռ սույն ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆԸ չի ապահովվել նրանց հետ հավասար հիմունքներով և չափով ի բավարարումն ԲԱՆԿԻ:
18.1.3. ՎԱՐԿԱՌՈՒՆ պարտավոր է հետևել, որ առանց ԲԱՆԿԻ նախնական գրավոր համաձայնության ՇԱՀԱՌՈՒՆ չկատարի, թույլ չտա կամ չհամաձայնի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ որևէ էական փոփոխության, լրացման կամ մոդիֆիկացիայի:
18.1.4. ՎԱՐԿԱՌՈՒՆ պարտավոր է ծանուցել ԲԱՆԿԻՆ (ա) սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ շրջանակներում տեղի ունեցած ցանկացած դեֆոլտի (և այն ուղղելու համար ձեռնարկված միջոցների մասին); և (բ) անմիջապես ծանուցել ԲԱՆԿԻՆ այն պատահարի կամ դեպքի ի հայտ գալու մասին, որը կարող է հանգեցնել Հոդված 14.1 կամ 14.2 դրույթների կիրառմանը:
18.1.5. Սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ գործողության ընթացքում ՎԱՐԿԱՌՈՒՆ պարտավոր է ստանալ իշխանություններից, վարչություններից կամ գործակալություններից ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ կատարելու, գործողության մեջ դնելու և հարկադրելու համար անհրաժեշտ բոլոր համաձայնությունները, թույլտվությունները, արտոնագրերը, հաստատումները և ապահովել դրանց մշտական ուժի պահպանումը (ներառյալ, առանց սահմանափակման, արտարժույթի վերահսկողության մարմինների բոլոր հաստատումները և թույլատրությունները):
ՀՈԴՎԱԾ 19. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.1. ՎԱՐԿԱՌՈՒՆ հայտարարում և երաշխավորում է ԲԱՆԿԻՆ որ.
(i) ՈՒնի սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ կնքելու և դրանով նախատեսված գործառնությունները կատարելու ամեն լիազորություն և իրավասություն, և ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ դրանք ապահովելու համար.
(A) ՀՀ Ֆինանսների նախարարությունը լիազորված է ստորագրել սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀՀ անունից, կատարել դրանով նախատեսված գործառնությունները և ստանալ վարկերը.
(B) Հայաստանի Հանրապետության վստահելիությունը և պատիվը գրավական են, որ ՎԱՐԿԱՌՈՒՆ ճշգրիտ և ճշտապահ կերպով կվճարի մայր գումարը և այլ գումարները.
(C) Սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ կնքվել է ՎԱՐԿԱՌՈՒԻ կողմից և առաջացնում է օրինական, գործող և ՎԱՐԿԱՌՈՒԻ համար պարտադիր պարտավորություններ, և կարող է հարկադրվել ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ պայմանների համաձայն:
(ii) Իշխանությունների, վարչությունների կամ գործակալությունների բոլոր համաձայնությունները, արտոնագրերը, հաստատումները և թույլտվությունները, որոնք անհրաժեշտ են ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ կատարելու, գործողության մեջ դնելու և հարկադրելու համար (ներառյալ, առանց սահմանափակման, արտաքին արժույթի վերահսկողության մարմինների բոլոր հաստատումները և թույլատրությունները), ստացված են և գտնվում են ուժի և գործողության մեջ:
(iii) (A) Որպես գերակա օրենսդրություն Ավստրիական օրենսդրության ընտրությունը ճանաչվում է և պարտադիր է Հայաստանի Հանրապետության համար:
(B) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ վերաբերյալ Ավստրիայում կայացված ցանկացած արբիտրաժային որոշում ճանաչվում է և պարտադիր է Հայաստանի Հանրապետության համար:
(C) ՎԱՐԿԱՌՈՒԻ հաստատակամությունը հանձնել գործի քննությունը Ավստրիական Դաշնային Տնտեսական պալատի Միջազգային Արբիտրաժային Կենտրոնի կանոնների համաձայն ստեղծված արբիտրաժային դատարանին օրինական է, ուժի մեջ է և պարտադիր է ՀՀ օրենսդրությամբ:
(iv) ՎԱՐԿԱՌՈՒԻ կողմից ոչ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ստորագրումը, ոչ էլ դրանով նախատեսված գործառնությունների կատարումը.
(A) չեն հակասում կամ դեֆոլտ կամ այլ կերպ ասած, կոնֆլիկտի մեջ չեն, կամ չեն գերազանցում ՎԱՐԿԱՌՈՒԻ իրավասությունները, չեն սահմանափակում ՎԱՐԿԱՌՈՒԻՆ կամ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված նրա իրավասությունները.
(B) չեն հակասում կամ դեֆոլտ չեն համարվում, կամ այլ կերպ ասած, կոնֆլիկտի մեջ չեն, կամ չեն գերազանցում և չեն հանգեցնում այնպիսի դրույթի գերազանցման (ներառյալ առանց սահմանափակման, փոխառություն վերցնելու լիմիտը, բացասական գրավը կամ այլ սահմանափակումներ), որն առկա է որևէ այլ պայմանագրում, գործիքում, դատական որոշման, հրամանի, արտոնագրի, թույլտվության կամ համաձայնության մեջ, և ծանրաբեռնում է կամ ազդում ՎԱՐԿԱՌՈՒԻ կամ նրա գույքի վրա (1):
__________________________
1) օտկազ օտ զալօգա, օտռիցատելնիյ զալօգ (օբյազատելստվօ զաեմշիկա նե պռիվլեկատ նօվիե կռեդիտի նա ուսլօվիյախ, բօլեե պռեդպօչտիտելնիխ դլյա նօվիխ կռեդիտօռօվ, չեմ դլյա իմեյուշիխսյա).
(v) Սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ստանձնած ՎԱՐԿԱՌՈՒԻ պարտավորությունները կարգավորվում են քաղաքացիական և առևտրային օրենսդրությամբ, մասնավորապես.
(A) ՎԱՐԿԱՌՈՒԻ կողմից պայմանագրային պարտավորությունների կատարումը, հանձնումը և պահպանումը, նաև իր իրավունքների կիրառումը հանդիսանում են մասնավոր և առևտրային ակտեր ավելի քան կառավարական կամ պետական գործողություններ.
(B) ՀՀ օրենսդրության համաձայն սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ստանձնած ՎԱՐԿԱՌՈՒԻ պարտավորությունների առումով ոչ ՎԱՐԿԱՌՈՒՆ, ոչ նրա գույքը (բացառությամբ դիվանագիտական, հյուպատոսական և ռազմական գույքի) չունեն դատական վարույթներից, դատական իշխանությունից, հետապնդումից, դատական որոշումից, հաշվանցից, հակընդդեմ պահանջից կամ այլ իրավական գործընթացներից իմունիտետի իրավունք:
(vi) ՀՀ օրենսդրությամբ ՎԱՐԿԱՌՈՒՆ պարտավոր չէ եկամտահարկի որևէ հանումներ կատարել:
(vii) ՀՀ օրենսդրությամբ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ գրանցումը որևէ դատական կամ այլ ատյանում անհրաժեշտ չէ, ուստի պետական տուրք, գրանցման վճար կամ այլ հարկեր ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ կամ դրա շրջանակներում կատարվող գործառնությունների կապակցությամբ չեն գանձվում:
(viii) Պայմանագրային պարտավորությունների շրջանակում կատարված ՎԱՐԿԱՌՈՒԻ վճարները պետք է միշտ առնվազն հավասար դասվեն իր այլ չապահովված և չսուբորդինացված վարկատուների հետ, բացառությամբ օրենքով պարտադիր պրեֆերենցիալ պարտավորությունների:
(ix) ՎԱՐԿԱՌՈՒՆ բարի համբավ ունեցող Արժութային Միջազգային Հիմնադրամի անդամ է և լիովին իրավասու է օգտվել ԱՄՀ-ի ընդհանուր ռեսուրսներից:
(x) Այլ տրամադրումներից դեֆոլտի դեպք չի առաջացել և չի կարող ակնկալվել, ինչպես նաև չկա այլ պայմանագրերով կամ գործիքներով պարտքի այլ դեպք կամ հանգամանք, որը կարող է դեֆոլտ համարվել (որևէ հատկանիշով), որով ՎԱՐԿԱՌՈՒՆ կամ իր գույքը ծանրաբեռնված են, ինչը կարող է ազդել ՎԱՐԿԱՌՈՒԻ պայմանագրային պարտավորությունների կատարման ունակության վրա, կամ սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ իրավական ուժի և պարտադիր բնույթի վրա: Վերոհիշյալ երաշխավորությունները տրվում են ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ կատարման ողջ ընթացքում և կրկնվում են ՎԱՐԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ և OeKB ՄԱՐԺԱՅԻ ՎՃԱՐՄԱՆ յուրաքանչյուր ԱՄՍԱԹՎԻՆ:
ՀՈԴՎԱԾ 20. ԾԱՆՈՒՑՈՒՄ
Բացառությամբ այն դեպքերի, երբ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ուղղակիորեն այլ բան է նշված, ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ շրջանակներում տրված բոլոր ծանուցումները և այլ հաղորդագրությունները պետք է ուղարկվեն անգլերեն լեզվով, ֆաքսով, էլեկտրոնային կապով կամ այլ գրավոր եղանակով և հասցեագրվեն ստորև նշված հասցեով կամ ֆաքսի համարով.
ՎԱՐԿԱՌՈՒ
REPUBLIC OF ARMENIA
Represented by the
Ministry of Finance And Economy
1 Melik-Adamyan, Yerevan, RA
Attention:
E-mail:
Telephone:
Fax:
ԲԱՆԿ
RAIFFEISEN BANK INTERNATIONAL AG Am
Stadtpark 9, A-1030 Vienna, Republic of
Austria
Attention: Global Export Finance Department
Mr. Varkus Sluga and Ms. Nicole Bohrn E-mail:
[email protected], [email protected].
Telephone: + 43 (1) 717
07-1142 կամ 1149 Fax: + 43 (1) 717 07 76 - 1142 կամ 1149
Ծանուցումները տրվում են առձեռն կամ էլեկտրոնային կապի դեպքում, հասցեատիրոջ նշված հասցեով, և եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված, համարվում են ստացված ուղարկման պահին կամ ստացման հաստատումը ստանալուց հետո:
ՀՈԴՎԱԾ 21. ԸՆԴՀԱՆՈՒՐ
21.1. Սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ գլուխների վերնագրերը դրված են միայն հղման հարմարության համար և չեն սահմանում կամ սահմանափակում դրանց իմաստը:
21.2. ՎԱՐԿԱՌՈՒԻ հետ հարաբերվելիս, ԲԱՆԿԻ կողմից որևէ իրավունքի, լիազորության կամ արտոնության կիրառման բացակայությունը կամ ձգձգումը չի նշանակում, որ ԲԱՆԿԸ հրաժարվում է այդ իրավունքից, լիազորությունից կամ արտոնությունից և չի խոչընդոտում ԲԱՆԿԻՆ հետագայում օգտվել այդ իրավունքներից, լիազորությունից կամ արտոնությունից: Սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ուղղակիորեն նախատեսված իրավունքներն ու հատուցումները կումուլյատիվ են, և չեն բացառում այն իրավունքներն ու հատուցումները, որոնք ԲԱՆԿՆ այլ դեպքում կունենար: Որևէ դեպքում ՎԱՐԿԱՌՈՒԻՆ տրված ծանուցումը կամ պահանջը չի տալիս ՎԱՐԿԱՌՈՒԻՆ նույն հանգամանքներում այլ ծանուցում կամ պահանջ ակնկալելու իրավունք և չի համարվում ԲԱՆԿԻ կողմից իր իրավունքներից կամ այլ գործողություններից հրաժարում նման հանգամանքներում առանց ծանուցման կամ պահանջի:
21.3. Եթե դատարանը կամ այլ իրավասու տրիբունալը գտնի, որ սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ դրույթներից մեկը չի կարող հարկադրաբար կատարվել, ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ մյուս դրույթների ուժը, օրինականությունը և հարկադիր բնույթը ոչ մի կերպ դրանից չի տուժում և կողմերը պետք է ջանքեր գործադրեն վերանայելու այդ դրույթը, որպեսզի այն հարկադիր բնույթ ստանա, համապատասխանելով այնտեղ արտահայտված մտադրությանը:
21.4. Առանց ԲԱՆԿԻ նախնական գրավոր համաձայնության ՎԱՐԿԱՌՈՒՆ չի կարող լիովին կամ մասամբ փոխանցել սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ բխող իր իրավունքները և պարտավորությունները:
21.5. ՀՀ օրենսդրությամբ թույլատրված առավելագույն չափով սույնով ՎԱՐԿԱՌՈՒՆ անվերապահորեն հրաժարվում է իմունիտետի որևէ իրավունքից և ընդհանրապես համաձայնում է սովորական դատարաններում վարվող դատաքննությունների, արբիտրաժի, իրավունքի վերականգնման, կամ այնպիսի դատական գործողությունների, ներառյալ, առանց սահմանափակման, հարկադիր կատարում կամ վարույթ ցանկացած գույքի վերաբերյալ (բացառությամբ դիվանագիտական, հյուպատոսական կամ ռազմական գույքի), որը կարող է հարուցվել նշված դատական ակտով, հրամանով կամ արբիտրաժի որոշմամբ:
21.6. ՎԱՐԿԱՌՈՒԻ պարտավորության վճարման ժամկետը լրանալու դեպքում ԲԱՆԿԸ կարող է հաշվանցել ՎԱՐԿԱՌՈՒԻ պարտավորությունը ԲԱՆԿԻ որևէ բաժանմունքում ցանկացած արժույթով նրա հաշվին պահվող գումարից: Արժույթի փոխարկումը կատարվում է ԲԱՆԿԻ կողմից կանխիկ փոխարժեքով (spot rate), համապատասխան հաշվանցում կատարելու համար:
21.7. Սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ կարող է փոփոխվել կամ լրացվել միայն գրավոր գործիքով:
21.8. ՎԱՐԿԱՌՈՒՆ համաձայն է, որ ԲԱՆԿԸ փոխանցի սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ հետ կապված ՎԱՐԿԱՌՈՒԻ տվյալները (ներառյալ առանց սահմանափակման, ֆինանսական տեղեկությունները), որոնք հայտնի են դառնում ԲԱՆԿԻՆ և անհրաժեշտ են ու կարևոր նախատեսված գործառնությունների ռիսկերը գնահատելու համար,
- OeKB-ին և ԿԱՊԱԼԱՌՈՒԻՆ
- ցանկացած պոտենցիալ արտոնված ներկայացուցչին/իրավահաջորդին` ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ հետ կապված ռիսկերի գնահատման համար, և սույնով ազատում է ԲԱՆԿԻՆ համապատասխան բանկային գաղտնիքի պահպանման պարտավորությունից: ՎԱՐԿԱՌՈՒԻ համաձայնությունը վերաբերում է նաև ԲԱՆԿԻ ներքին կամ արտասահմանյան մասնաճյուղերին սույն հոդվածով նախատեսված տեղեկությունների բացահայտմանը:
Ի ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՈՀԻՇՅԱԼԻ կողմերի լիազոր ներկայացուցիչները ստորագրեցին երեք բնագիր օրինակից, անգլերեն լեզվով կազմված սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ 2012 թ.-ինի կողմից:
ԱՅՍ ՕՐԻՆԱԿԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Չէ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ
ՀՀ ԱՆՈՒՆԻՑ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՌԱՅՖԱՅԶԵՆ ԲԱՆԿ ԻՆՏԵՐՆԵՅՇԸՆԼ ԱԳ
ՎԵՐԱՊԱՀՈՒՄ.
Մենք շեշտակիորեն ընդգծում ենք, որ սույն Համաձայնագրի նախագիծը կազմելու ժամանակ անհրաժեշտ հաստատումները (մասնավորապես, OeKB-ի և ԲԱՆԿԻ) ստացված չեն եղել: Այս հաստատումներն, ի թիվս այլոց, նշված են «Ցածր տոկոսադրույքով վարկերի ֆինանսավորման նախապայմաններում»: Հետևաբար, խնդրում ենք ի նկատի ունենալ, որ առանց նախապայմանները կատարելու այս նախագիծը բացարձակապես պարտադիր բնույթ չունի:
Բացի այդ, սույն վարկային պայմանագրի ոչ մի դրույթ չի կարող պարտադրել ԲԱՆԿԻՆ մասնակցել առաջարկվող արտահանման վարկին: ԲԱՆԿՆ իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում ճշգրտել մանրամասները:
Վարկային Համաձայնագրի նախագծի պայմանները հույժ գաղտնի են և չեն կարող բացահայտվել երրորդ կողմին առանց ԲԱՆԿԻ նախնական գրավոր համաձայնության:
ՀԱՎԵԼՎԱԾ 1 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
______________ 2012 թ.
Ես, ........................., ստուգեցի 2012 թ. .................. ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության և Ռայֆայզեն Բանկ Ինտերնեյշնըլ ԱԳ (այսուհետ` Բանկ) միջև կնքված Վարկային պայմանագիրը, Բանկի կողմից Վարկառուին 8 000 000 (ութ միլիոն) ԵՎՐՈ վարկի տրամադրման մասին: Եթե սույն Եզրակացության իմաստից այլ բան չի բխում, Եզրակացության մեջ օգտագործված բոլոր տերմինները օգտագործվում են Պայմանագրի Հոդված 1 նշված իմաստով:
Քննարկելով ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ և այն փաստաթղթերը և հարցերը, որոնք ես անհրաժեշտ համարեցի, ինչպես նաև ՀՀ օրենսդրությունը, որով վերաբերում է սույն եզրակացությունը, ես եկա այն կարծիքի, որ.
1. Վարկառուն, որը գործում է Ֆինանսների նախարարության միջոցով, լիովին իրավասու է և օրինական իրավունք ունի ստանձնել այդ պարտքը և ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ նախատեսված այլ պարտավորությունները, ստորագրել և կատարել այդ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ և դրանում նշված այլ փաստաթղթերը, վերցնել դրանով նախատեսված վարկը, կատարել և պահպանել դրա դրույթները: ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ հանդիսանում է Վարկառուի օրինական, ուժի մեջ գտնվող և կատարման համար պարտադիր պարտավորություն, որը կարող է հարկադրվել պայմանների համաձայն:
Վարկառուն ստացել է............. որոշումը, որով հաստատվում են ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ նախատեսված գործառնությունները և ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ կնքումը Վարկառուի կողմից, ինչպես նաև ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ստորագրող անձի ինքնությունն ու լիազորությունները:
2. Վարկառուն կատարել է բոլոր անհրաժեշտ իրավական գործողությունները ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ և դրանով նախատեսված այլ փաստաթղթերը ստորագրելու համար, ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ համաձայն փոխառություն ստանալու և այն կատարելու և դրույթները պահպանելու համար: Պրն................... (անուն) լիազորված է Վարկառուի անունից ստորագրել Պայմանագիրը:
3. Գոյություն չունի որևէ սահմանադրական դրույթ կամ օրենք, որոշում, հրաման, կանոնակարգ, ստատուս կամ իրավական ակտ, որը կարող է խախտվել Վարկառուի կողմից սույն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ կամ դրանով նախատեսված այլ փաստաթղթերի ստորագրմամբ, կատարմամբ կամ դրանց պայմանների պահպանմամբ դրանց մեջ նշված կարգով:
4. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ կատարման, իրավաբանական ուժի և հարկադրելիության հետ կապված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, արտոնագրերը, համաձայնությունները, լիազորությունները (ներառյալ, սակայն չսահմանափակվելով արտարժույթի վերահսկման իրավասու մարմնի հաստատումը) ստացված են համապատասխան իշխանություններից, վարչություններից և գործակալություններից և գտնվում են ուժի և գործողության մեջ:
5. Այսպիսով, Վարկառուն իրավասու է կատարել ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ նախատեսված վճարումները ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ 10.1 կետով նախատեսված կարգով:
6. Հայաստանի Հանրապետությունում ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ օրինականությունը, իրավաբանական ուժը և հարկադիր բնույթը հաստատելու համար անհրաժեշտ չէ գրանցել այն որևէ դատարանում կամ այլ մարմնում կամ վճարել պետական տուրք, կամ այլ ռեգիստրացիոն վարձավճար:
7. ՀՀ գործող օրենսդրության համաձայն ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ նախատեսված վճարումներն իրականացնելիս Վարկառուից չի պահանջվում կատարել պահումներ կամ եկամտահարկի հանում:
8. ՀՀ գործող օրենսդրության համաձայն Բանկի պահանջները Վարկառուի հանդեպ կդասվեն Վարկառուի այլ չապահովված վարկատուների պահանջների հետ առնվազն հավասար հիմունքներով:
9. Հայաստանի Հանրապետությունում Վարկառուն դատական հետապնդման, կատարման կամ գույքի ձերբակալման, կամ այլ դատավարական գործողություններից իմունիտետի իրավունք չունի:
10. Ավստրիայի օրենսդրության ընտրությունը, որպես Պայմանագրի գործողությունը, մեկնաբանումը, կատարումը և գործառնությունները կարգավորող օրենսդրություն, չի հակասում ՀՀ գործող օրենսդրությանը:
11. ՀՀ գործող օրենսդրության և Սահմանադրության համաձայն (ա) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ նախատեսված Բանկի իրավունքները կիրառելու համար, կամ (բ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ կատարման կամ Բանկի կողմից իր պայմանագրային պարտավորությունները կատարելու համար արտոնագիր, որակավորում կամ ՀՀ գործունեություն ծավալելու այլ իրավունք չի պահանջվում:
12. Ավստրիայի Դաշնային Տնտեսական Պալատի Արբիտրաժի և Հաշտության Կանոնների համաձայն արբիտրաժային վարույթը, ինչպես նաև Վարկառուի հրաժարումը իր իմունիտետի իրավունքից ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ 21.5 հոդվածի համաձայն ուժի և գործողության մեջ է Հայաստանի Հանրապետությունում և անվերապահորեն պարտադիր է Վարկառուի և նրա հանձնարարությամբ գործող անձանց համար:
Վարկառուի դեմ ընդունված արբիտրաժի որոշումը ենթակա է հարկադիր կատարման Հայաստանի Հանրապետությունում:
13. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ համաձայն տրամադրվող վարկը նախատեսված ՀՀ համապատասխան ֆինանսական օրենսդրությամբ սույն ֆինանսական տարվա համար և ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ համաձայն Վարկառուի կողմից մայր գումարի ողջ ծավալի ստացումը չի հանգեցնում պարտքի սահմանի կամ այլ լիմիտի գերազանցմանը:
Տրված է ա/թ 2012 թ.
ՀԱՎԵԼՎԱԾ 2 ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳ
1. Յուրաքանչյուր անգամ, երբ Բանկը ստանա Պայմանագրով նախատեսված փաստաթղթերը Կապալառուի կողմից, Բանկը 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք Վարկառուին, ուղեկցող նամակի հետ մեկտեղ նախապես կփոխանցի սուրհանդակային ծառայության և էլեկտրոնային հաղորդակցության միջոցով: Սույնով ՎԱՐԿԱՌՈՒՆ անվերապահորոն լիազորում է Բանկին վճարումներ կատարել ԿԱՊԱԼԱՌՈՒԻՆ փաստաթղթի գումարի չափով (և ըստ ներքոնշյալ վճարման ժամանակացույցի` առավելագույն ՊԱՅՄԱՆԱԳՐԻ արժեքով) Վիեննայի ԲԱՆԿԻ բաժանմունքներում 7 աշխատանքային օրվանից հետո ընկած ժամանակահատվածում` ուղեկցող նամակի հաջորդող օրվանից հետո` այն պայմանով, որ Վարկառուն չի առարկում նմանատիպ վճարմանը` դրա մասին գրավոր ծանուցում ներկայացնելով Բանկին ամենաուշը 7-րդ աշխատանքային օրվա Վիեննայի ժամանակով կեսօրին` ժամը 1-ին:
(A) ՎՃԱՐՈՒՄ
1 200 000 ԵՎՐՈ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ընդհանուր գումարից ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ
նախատեսված փաստաթղթերը ներկայացնելուց հետո:
(B) ՎՃԱՐՈՒՄ
1 200 000 ԵՎՐՈ Կոնտրակտի ընդհանուր գումարից ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ
նախատեսված փաստաթղթերը ներկայացնելուց հետո:
(C) ՎՃԱՐՈՒՄ
1 200 000 ԵՎՐՈ Կոնտրակտի ընդհանուր գումարից ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ
նախատեսված փաստաթղթերը ներկայացնելուց հետո:
(D) ՎՃԱՐՈՒՄ
3 600 000 ԵՎՐՈ Կոնտրակտի ընդհանուր գումարից ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ
նախատեսված փաստաթղթերը ներկայացնելուց հետո:
(E) ՎՃԱՐՈՒՄ
800 000 ԵՎՐՈ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ընդհանուր գումարից ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ
նախատեսված փաստաթղթերը ներկայացնելուց հետո:
ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ է ՀԱՍՏԱՏՎԵՆ ԱՐՏԱՀԱՆՈՂԻ ԿՈՂՄԻՑ
1. Բանկը կուղարկի Վարկառուին Կոնտրակտով նախատեսված փաստաթղթերը դրանք ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Կասկածից խուսափելու համար այս ժամանակահատվածը չի ընդգրկում առաքման ժամանակը:
2. Բանկն իրավունք ունի վստահել այն փաստաթղթերին, որոնք իր համոզմամբ իսկականի հետ ճիշտ են և հավաստի, և ուղարկված են ճիշտ անձի ստորագրությամբ: Բանկը պարտականություն կամ պատասխանատվություն չի կրում փաստաթղթերի ձևի, բավարար լինելու, ճշգրտության, իսկական կամ կեղծված լինելու, կամ դրանց օրինական գործողության, կամ դրանց մեջ զետեղված ընդհանուր կամ հատուկ պայմանների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում փաստաթղթերում նշված ծառայությունների կամ ապրանքների նկարագրի, քանակի, քաշի, վիճակի, փաթեթավորման, առաքման, արժեքի կամ գոյության համար, կամ առաքողների, փոխադրողների, ապահովագրողների, կամ այլ ներգրավված անձանց բարեխղճության, գործողությունների, բացթողումների վճարունակության, կատարման կամ վիճակի համար: