Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՐԿՏԱՅԻՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՐԿՏԱՅԻՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

1 դեկտեմբերի 2011 թվականի N 47

 

8. ԿԱՐԿՏԱՅԻՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ կարկտային պրոցեսների վրա ակտիվ ներգործության արդյունավետության գնահատման մեթոդաբանությամբ` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թ. 1-ի նիստի

N 47 արձանագրային որոշման

 

ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԿՏԱՅԻՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդաբանությունը մշակվել են` օգտագործելով նախկին ԽՍՀՄ-ում և Ռուսաստանի Դաշնությունում կարկտային պրոցեսների վրա ակտիվ ներգործության արդյունավետության գնահատման գիտականորեն հիմնավորված դրույթները: Կարկտային պրոցեսների վրա ակտիվ ներգործության (այսուհետ` ԱՆ) արդյունավետության գնահատման մեթոդներն իրենց մեջ ներառում են.

1) կարկտային և կարկտավտանգավոր պրոցեսների վրա ներգործության ընթացքում, նրանց վրա ներգործության արդյունավետության ռադիոտեղորոշման (ռադիօլօկացիօննիյ) մեթոդը, նպատակ ունենալով որոշելու դադարեցնել կամ շարունակել աշխատանքները,

2) հակակարկտային պաշտպանության (այսուհետ` ՀԿՊ) մեկ սեզոնի կամ պաշտպանության ամբողջ ժամանակաշրջանի համար ՀԿՊ ֆիզիկական արդյունավետության գնահատման եղանակը, նպատակ ունենալով որոշել, թե որքան են կրճատվել կորուստները պաշտպանության շնորհիվ,

3) մեկ սեզոնի կամ ամբողջ ժամանակաշրջանի համար ՀԿՊ-ի տնտեսական արդյունավետության գնահատման եղանակը, նպատակ ունենալով որոշելու տնտեսական օգուտը, շահավետությունը և փոխհատուցումը:

Կարկտահարության հետևանքով գյուղատնտեսական մթերքների կորուստը գնահատելու նպատակով ստեղծվում է միջգերատեսչական հանձնաժողով, որում կընդգրկվեն ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ գյուղատնտեսության նախարարություններից, ՀՀ մարզպետարաններից և` տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից:

2. Ներգործության արդյունավետության ռադիոտեղորոշման եղանակները տարբերակվում են ըստ ներգործության օբյեկտների (այսուհետ` ՆՕ) կարգերի: Նրանք հիմնվում են ՆՕ-ի յուրաքանչյուր կարգի համար օգտագործվող տարբեր չափանիշների վրա են կիրառվում են ներգործության ընթացքում:

3. ՀԿՊ աշխատանքների ֆիզիկական և տնտեսական արդյունավետության գնահատումը կատարվում է սեզոնի ավարտից հետո:

4. ՀԿՊ աշխատանքների վիճակագրական գնահատումը կատարվում է մի շարք տվյալների հիման վրա, որոնք բնութագրվում են կարկտի հասցրած վնասի չափով մինչև պաշտպանությունը և պաշտպանության ժամանակ, ընդգրկելով նվազագույնը 3 տարի:

 

II. ՏԱՐԲԵՐ ԿԱՐԳԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎՐԱ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՌԱԴԻՈՏԵՂՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԸ

 

5. ԱՆ` արդյունավետության ցուցանիշներ են.

1) ներգործվող օբյեկտների զարգացման միտումի փոփոխությունը,

2) կարկտահարության դադարումը, կարկտային օջախի այսուհետ` (ԿՕ) ծավալի, կարկտի կինետիկ էներգիայի և չափերի նվազումը,

6. Ներգործված կոնվեկտիվ օջախների զարգացման միտումի փոփոխությունը որոշվում է ռադիոարձագանքի կառուցվածքի ձևավորմամբ և պրոցեսի կարկտավտանգավորության աստիճանը բնորոշող ռադիոլոկացիոն բնութագրիչների արժեքների ժամանակային ընթացքով: Բնութագրիչները չափվում են լյամդ=10 սմ ալիքի երկարության համար: Դրանք են.

 

1) -/\H5, /\H45, /\H55, /\H65 (/\Hh=Hh-Ho), որտեղ

 

2) -Ho-ն ծովի մակերևույթից 0 oC- իզոթերմի բարձրությունն է (կմ),

3) -Hh-ը ծովի մակերևույթից Zn-ռադիոլոկացիոն անդրադարձելիության իզոգծի բարձրությունն է (կմ),

4) - Z(dbz)10max - ռադիոտեղորոշման անդրադարձելիության մեծագույն արժեքն է,

5) -Zs(dbz կմ3) - պրոցեսի ծավալի գումարային անդրադարձելիությունն է Z10>- 45dbz-ի համար,

7. Կարկտահարության ավարտը, կարկտային օջախի ծավալի, կարկտի չափերի և կինետիկ էներգիայի նվազումը որոշվում են հետևյալ բնութագրիչների ժամանակային փոփոխություններով.

1) -V45, V55, V65 (կմ3) - ռադիոարձագանքի ծավալներ, Z10 > 45, 55 և 65 dbz-ին համապատասխան,

2) -d(սմ)max - օջախի մեջ կարկտի առավելագույն չափ,

3) -E1 (Ջոուլ.մ-2-վ-1)-կարկտի կինետիկ էներգիայի հոսք:

8. Սույն մեթոդական ցուցումների 7-րդ կետում թվարկված ռադիոտեղորոշման բնութագրիչները չափվում են ԱՍՈՒ «Անտիգռադ» ավտոմատացված համակարգի միջոցով:

9. Ներգործության արդյունավետության գնահատումը կատարվում է ՆՕ-երի տարբեր կարգերի բնութագրող հատկանիշներով: Ներգործության օբյեկտները հիմնականում բաժանվում են 4 կարգերի:

1) I կարգ - Զարգացող կոնվեկտիվ օջախ, որի առաջին ռադիոարձագանքը հայտնվում է կարկտավտանգավոր պրոցեսների մոտակայքում և որն ունի հետևյալ բնութագրիչները.

1 կմ < /\Hm < 4 կմ

15dbz < Z10 < 35 dbz, որտեղ

/\Hm = Hm - Ho (կմ)

 

2) II կարգ - Կարկտավտանգավոր ԿՕ, հետևյալ բնութագրիչներով

/\H/\z > 2.5 կմ, որտեղ /\H/\z = (H/\z-Ho)-ը զրոյական իզոթերմից առավելագույն անդրադարձելիության բարձրությունն է, երբ

 

35 < Z10 < 55 dbz

0.1 < P < 0.4

 

3) III կարգ- կարկտային ԿՕ, որից ըստ ռադիոտեղորոշման տվյալների կարկուտ է տեղում

 

/\H45 > 3 կմ, երբ Z10 > 55 dbz

 

4) IV կարգ - գերհզոր կարկտային ամպեր

 

/\H45 >- 4 կմ, երբ Z10 > 65 dbz

 

10. I կարգի ԿՕ-ի վրա ներգործությունը հաջողված է, եթե դիտվում է հետևյալ արդյունքներից որևէ մեկը.

1) օբյեկտի ռադիոարձագանքի վերացում,

2) ԿՕ-ի զարգացման դադարում և առավելագույն ռադիոարձագանքի մակերեսի փոքրացում,

3) /\Hm-ի նվազում, մինչև /\Hm < 1.0 կմ, երբ Z10 < 35 dbz

11. II կարգի ԿՕ-ի վրա ներգործությունը հաջողված է, եթե հետևյալ պարամետրերն ընդունում են այսպիսի արժեքներ,

 

/\H35 < 1.0 կմ, երբ Z,10 < 45dbz ; P <= 0.01

 

12. III և IV կարգերի ԿՕ-ների վրա ներգործությունը հաջողված է, եթե

1) վերանում է ռադիոարձագանքի ճակատային մասի կախված մասը (նավես), ներքին սահմանի մինչև գետին հասնելու հաշվին,

2) ձևափոխվում է գերհզոր ԿՕ-ին կամ բազմօջախ պրոցեսի կարկտաբեր ԿՕ-ներին հատուկ կարգավորված կառուցվածքը և վերածվում չկարգավորված համակարգի, որի արդյունքում առաջանում են մի քանի օջախներ Z10<50dbz-ով,

3) նվազում են հետևյալ հարաչափերի շեմային արժեքները մինչև

 

/\H45 <- 1 կմ, Z10 < 45 dbz, E1 <- 0.1 ջոուլ.մ-2, վ-1,

 

4) անհետանում են կարկտի կուտակման գոտիները, կամ նվազում են հետևյալ բնութագրիչների արժեքները.

 

V45, V55, V65 և dmax,

 

13. Ներգործության հաջողվածության գործակիցը հաշվում են հետևյալ բանաձևով.

 

Ke = Xi(t)/Xi(kp), (1)

 

որտեղ`

 

- Xi(t)-ն օգտագործվող բնութագրիչների ընթացիկ, իսկ Xi(kp)-ն` շեմային արժեքներն են:

Ներգործությունը հաջողված է, երբ Ke < 1:

 

III. ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ (ՀԿՊ) ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

14. ՀԿՊ-ի ֆիզիկական արդյունավետության ցուցանիշներ են համարվում կարկտային տեղումների հետևյալ բնութագրերը.

1) կարկտային տեղումների հաճախականությունը (F),

2) կարկտային տեղումների մակերեսը (SN հա),

3) կարկտային տեղումների E կինետիկ էներգիան և Ez գումարային կինետիկ էներգիան (ջոուլ.մ-2.վ-1),

4) կարկտահարությունից վնասված գյուղատնտեսական մշակաբույսերի Sn (հա) մակերեսը,

5) կարկտահարությունից գյուղատնտեսական մշակաբույսերի վնասվածության աստիճանը (K%),

6) կարկտահարությունից վնասված մակերեսը (S100, հա) բերված 100% վնասվածության,

7) կարկտահարությունից գյուղատնտեսական մթերքների կորուստը (N, %):

15. Կարկտային պրոցեսների վրա ակտիվ ներգործության փորձարարական աշխատանքների ֆիզիկական արդյունավետության գնահատումն իրականացվում է կարկտային տեղումների նշված բնութագրիչների արժեքների համեմատությամբ: Համեմատվում են տվյալ տարում պաշտպանվող տարածքի այսուհետ` (ՊՏ) վրա Xs բնութագրիչների արժեքները և մինչև պաշտպանությունը նրանց միջին բազմամյա արժեքները Xc (պատմական շարժի եղանակ) կամ Xs-ն` ստուգիչ տարածության (US) վրա այդ նույն բնութագրիչների արժեքները (Xc)`

 

                         Ef=(1-Xs/GsRe).100        (2)

                         Ef=(1-Ki Xs/Xe).100%      (3)

որտեղ`

1) Ef-կարկտային պրոցեսների վրա ԱՆ ֆիզիկական արդյունավետությունն է, որը ցույց է տալիս, թե քանի %-ով է կրճատվել արդյունավետության ցուցանիշի օգտագործվող արժեքը (F, Sn, E, K, Sn, Տ100),

2) Gs-ՊՏ-ում տվյալ տարվա ընթացքում կարկտավտանգավորության գործակից,

3) Ki = Xs/Xc - արդյունավետության i-րդ ցուցանիշի հարաբերակցության գործակից ՊՏ-ում և ՍՏ-ում,

16. Արտադրական աշխատանքների ֆիզիկական արդյունավետության գնահատումը կատարվում է հետևյալ բանաձևերի միջոցով.

 

Ef = (1 - Ns/GsNe) . 100% (4)

որտեղ`

1) Ef-ՀԿՊ-ի ֆիզիկական արդյունավետություն

2) Ns-պաշտպանության տարում ՊՏ-ում գյուղատնտեսական մշակաբույսերի կորուստը (%),

3) Nc - մինչև պաշտպանությունը ՊՏ-ում գյուղատնտեսական մշակաբույսերի բազմամյա միջին կորուստը (%),

17. Ns և Nc-ի հաշվարկը.

 

Ns = Sl00/SK . 100% (5),

NC - 1/m sumi=1 S100i/Ski . 100% (5ա)

որտեղ`

- Տk-ն ՊՏ-ի մշակվող մակերեսն է, իսկ m-ը դիտարկվող տարիների քանակը,

 

18. S100-ի հաշվարկի բանաձև

 

S100 = sumi=1 KiSni/100%, (6)

 

որտեղ`

1) i-ն ՊՏ-ի 1%-ից ոչ պակաս մակերես ունեցող գյուղատնտեսական մշակաբույսերի քանակն է,

2) Ki-ն և Տni-ն i-րդ մշակաբույսի վնասի աստիճանն է (%) և մակերեսը (հա):

19. Կարկտավտանգավորության գործակցի հաշվարկ.

1) մինչև պաշտպանությունը

 

Gc =Nci/NC (7)

որտեղ`

ա. Nci-ն մինչև պաշտպանությունը i-րդ տարում կարկտահարությունից մշակաբույսերի կրած վնասն է (%),

բ. Nc - դիտարկվող տարիների ընթացքում միջին կորուստը %)

2) պաշտպանության տարիներին

 

Gs = sumi4/i-1 AiNi/sumi4/i=1 AiNi (8)

 

որտեղ`

 

ա. Ai-ն կշռային գործակիցն է ըստ ՆՕ-ների կարգերի,

- I կ.Ն0  A1 = 0.1

- II կ.Ն0 A2 = 0.3

- III կ.Ն0 A3 = 1

- IV. կ.ՆՕ A4 = 5

բ. Ni-ն ներգործության ենթարկված i-րդ կարգի ՆՕ-ների քանակն է,

գ. Ni-ն ներգործության ենթարկված i-րդ կարգի ՆՕ-ների բազմամյա միջինն է:

 

IV. ՀԿՊ-ի ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

20. ՀԿՊ-ի տնտեսական արդյունավետության ցուցանիշներն են.

1) կարկտահարությունից գյուղատնտեսական մթերքների կորուստը մինչև պաշտպանությունը` Nc և պաշտպանության տարում` Ns (կամ ՍՏ-ում և ՊՏ-ում) (%),

2) պաշտպանության տարում ՊՏ-ում կարկտահարության պատճառած կորուստների կրճատման աստիճանը` Es(%),

3) գործառնական (գ) և կապիտալ (կ) ծախսերը ՀԿՊ իրականացնելու համար (դրամ).

4) ՊՏ-ի մշակվող մակերեսը` Sk (հա):

21. ՀԿՊ-ի տարեկան տնտեսական արդյունավետությունը` Ee, հաշվարկվում է, որպես կարկտի հասցրած պոտենցիալ` Yc և իրական` Ys - կորուստների տարբերություն, հետևյալ բանաձևով.

1) Ee = Yc-Ys = 1/100 (Nc . Gs - Ns) Sk . C (9)

 

որտեղ`

 

ա. Yc = Nc . Gs . Sk . C - ն պաշտպանության տարում ՊՏ-ում կարկտի հասցրած պոտենցիալ կորուստներն են, եթե ՀՏՊ չի իրականացվում (դրամ),

բ. Yc = Nc . Sk . C - ն պաշտպանության տարում ՊՏ-ում կարկտի հասցրած փաստացի կորուստն է (դրամ),

գ. C-ՊՏ-ի 1 հա-ից ստացած բերքի միջին արժեքն է (դրամ/հա),

 

    2) C = sum m/i=1BiCiSi/Sk         (10)

 

որտեղ`

 

ա. Bi - հաշվետու տարում ՊՏ-ի i-րդ մշակաբույսի միջին բերքատվությունն է (տոննա/հա),

բ. Ci - i-րդ մշակաբույսի մեկ տոննայի արժեքն է շուկայական գներով (դրամ/տոննա),

գ. Si - i-րդ մշակաբույսի զբաղեցրած մակերեսն է (հա),

դ. Sk-ՊՏ-ի մշակվող մակերեսն է (հա):

22. ՀԿՊ իրականացնելու հետևանքով պայմանական մաքուր եկամուտը` d (դրամ) հաշվվում է հետևյալ բանաձևով.

 

d = Ee - U = (Yc - Ys) -(Գ + 0,15 Կ) (11)

 

որտեղ`

 

1) U - ն ՀԿՊ-ի վրա կատարված տարեկան ծախսերն են (դրամ),

2) Գ - ն ՀԿՊ-ի վրա կատարված գործառնական ծախսերն են (դրամ),

3) Կ - ն կապիտալ ներդրումները, ներառյալ հակակարկտային կենտրոնների և հակակարկտային կայանների հիմնական սարքավորումների սկզբնական արժեքը,

4) 0,15 - ն նորմատիվային գործակիցն է, որը հաշվի է առնում կապիտալ ներդրումների մաշվածությունը:

23. ՀԿՊ փոխհատուցելիությունը և շահութաբերությունը` R (ռենտաբելնօստ) հաշվվում է հետևյալ բանաձևով .

 

R =Ee/U (12)

 

24. Gsi, Nsi, Nc, Ee և di մեծությունների արժեքների հաշվարկը կատարվում է նախորդ տարիների համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալների և Հակակարկտային կենտրոնների հաշվետվությունների հիման վրա համաձայն աղյուսակներ 1-ից 7-ի:

 

Աղյուսակ 1

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏԸ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

 

._____________________________________________________.

|Կարկտահարության    |Վնասված |Վնասվածության  |Տ100=Տni|

|     օրերը         |գյուղ,  |աստիճանը Ki (%)|Ki/100% |

|                   |մշակա-  |               |(հա)    |

|                   |բույսերի|               |        |

|                   |մակերեսը|               |        |

|                   |Տոi (հա)|               |        |

|___________________|________|_______________|________|

|18.06.90           |  200   |     100       |  200   |

|___________________|________|_______________|________|

|                   |  400   |     >50       |  300   |

|___________________|________|_______________|________|

|                   |  300   |     >20       |  105   |

|___________________|________|_______________|________|

|                   |  450   |    0-20       |   45   |

|_____________________________________________________|

|                           Տ100 = 650                |

|                                                     |

|օրինակ                                               |

|Sk = 20000 հա, ապա Ns=S100/Sk .100% = 650/20000=3,25%|

._____________________________________________________.

 

Աղյուսակ 2

 

ՏԱՐՎԱ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԻՑԸ

 

.___________________________________________.

|Պաշտպանության|Ներգործված ՆՕ-ների թիվն ըստ  |

| տարի        |կատեգորիաների                |

|             |_____________________________|

|             |  I  |  II  |  III  |  IV    |

|_____________|_____|______|_______|________|

|1979         |  5  |  33  |   40  |   6    |

|_____________|_____|______|_______|________|

|1980         |  7  |  42  |   50  |   4    |

|_____________|_____|______|_______|________|

|1981         |  6  |  80  |   25  |   5    |

|_____________|_____|______|_______|________|

|1982         | 10  |  85  |   30  |   7    |

|_____________|_____|______|_______|________|

|1983         | 16  |  60  |   35  |   3    |

|_____________|_____|______|_______|________|

|միջին        |  9  |  60  |   36  |   5    |

|_____________|_____|______|_______|________|

|1984         | 13  |  75  |   34  |   9    |

|___________________________________________|

|Տեղադրելով այս տվյալները (8)-ի մեջ կստանանք|

|1984 թ-ի կարկտավտանգավորության գործակիցը   |

|                                           |

|Gs=0.1x13+0.3x75+34+5x9/01x9+0.3x60+36+5x5=|

|= 82,55/63.7=1.3                           |

.___________________________________________.

 

Աղյուսակ 3

 

ՀԿՊ-Ի ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

 

._________________________________________________________________.

|Պաշտպանության|Գործառնական|Կապիտալ     |Վնասված     |Պաշտպանության|

|   տարի      |ծախսերը    |ներդրումների|գյուղ. մշակա|տարում կարկտի|

|             |(դրամ)     |ծավալը      |բույսերի    |հասցրած վնասը|

|             |           |(դրամ)      |մակերեսը    |(դրամ)       |

|             |           |            |վնասված 100%|             |

|             |           |            |վնասի Տ100  |             |

|             |           |            |(հա)        |             |

|             |           |            |____________|_____________|

|             |           |            |            |             |

|             |           |            |            |             |

._________________________________________________________________.

 

Աղյուսակ 4

 

ԿԱՐԿՏԻ ՀԱՍՑՐԱԾ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՈՒՍՏ

 

._______________________________________________________________.

|Վնասված     |Բերքատվությունն|Գյուղա-     |Վնասված     |Փաստացի |

|գյուղատնտե- |Bi (տոննա/հա)  |տնտեսական   |գյուղմշակա- |կորուստը|

|սական       |               |մթերքի      |բույսի      |Ys      |

|մշակաբույսի |               |արժեքը Ci,  |մակերեսը    |(դրամ)  |

|անվանումը   |               |(դրամ/տոննա)|վերածված    |        |

|            |               |            |100% վնասի  |        |

|            |               |            |Տ100 (հա)   |        |

|____________|_______________|____________|____________|________|

|            |               |            |            |        |

|____________|_______________|____________|____________|________|

|            |               |            |            |        |

|____________|_______________|____________|____________|________|

|            |               |            |            |        |

|____________|_______________|____________|____________|________|

|Ընդամենը    |               |            |            |        |

._______________________________________________________________.

 

Տվյալները ստացվում են միջգերատեսչական հանձնաժողովից` համաձայն կազմված արձանագրությունների:

 

Աղյուսակ 5

 

1 ՀԱ-Ի ՍՏԱՑՎԱԾ ԲԵՐՔԻ ՄԻՋԻՆ ԱՐԺԵՔԸ

 

._____________________________________________________.

|Գյուղ,     |Ցանկատարա-|Միջին     |Գյուղ,   |1 հա-ից  |

|մշակաբույսի|ծության Տi|բերքատվու-|մթերքի   |ստացված  |

|անվանումը  |մակերեսը  |թյունը    |արժեքը   |բերքի    |

|           |(հա)      |Bi (տ/հա) |Ci (դրամ/|արժեքը   |

|           |          |          |տոննա)   |Ci0      |

|           |          |          |         |(դրամ/հա)|

|___________|__________|__________|_________|_________|

|___________|__________|__________|_________|_________|

|           |          |          |         |         |

|___________|__________|__________|_________|_________|

|___________|__________|__________|_________|_________|

|Ընդամենը   |          |          |         |         |

|___________|__________|__________|_________|_________|

|ՊՏ-ի 1     |          |          |         |         |

|հա-ից      |          |          |         |         |

|ստացված    |          |          |         |         |

|բերքի միջին|          |          |         |         |

|արժեքը     |          |          |         |         |

|(դրամ/հա)  |          |          |         |         |

._____________________________________________________.

 

Տվյալները ստացվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից:

 

Աղյուսակ 6

 

ՏԵՂԵԿԱՆՔ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

_____ _______ 201 թ.

 

._________________________________________________________________________.

|Պաշտպանվող      |Մշակված |Կատարած|Կարկտա- |Գյուղատնտեսական         |Ծանո-|

|տարածություն    |օջախների|կրակոց-|հարու-  |մշակաբույսերի վնասված   |թու- |

|  հազ. հա       |քանակը  |ների   |թյունից |տարածությունները, հա    |թյուն|

|________________|        |քանակը |տուժած  |________________________|     |

|ընդհա-|այդ թվում|        |       |մարզը և |Պաշտպանվող              |     |

|նուր  |գյուղա-  |        |       |համայնքը|տարածությունում         |     |

|      |տնտեսական|        |       |        |________________________|     |

|      |մշակա-   |        |       |        |Վնասված |Վնասվա-|Ընդհա- |     |

|      |բույսերով|        |       |        |տարածու-|ծության|նուր   |     |

|      |զբաղեցրած|        |       |        |թյունը  |%      |վնասված|     |

|      |տարածու- |        |       |        |(հա)    |       |տարածու|     |

|      |թյուններ |        |       |        |        |       |թյունը |     |

|      |         |        |       |        |        |       |(հա)   |     |

|______|_________|________|_______|________|________|_______|_______|_____|

|      |         |        |       |        |        |       |       |     |

|______|_________|________|_______|________|________|_______|_______|_____|

|      |         |        |       |        |        |       |       |     |

|______|_________|________|_______|________|________|_______|_______|_____|

|      |         |        |       |        |        |       |       |     |

|______|_________|________|_______|________|________|_______|_______|_____|

|      |         |        |       |        |        |       |       |     |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 7

 

ՏԵՂԵԿԱՆՔ _______________ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._________________________________________________________________

|Ներգործ-|Օջախ-|Դիտարկման  |Ներգործությունից  |Ներգործման|Կրակոց-|

|ման     |ների |ժամանակը   |20 րոպե առաջ և    |ժամանակը  |ների   |

|ամսաթիվը|քանա-|           |ներգործության     |          |քանակը |

|        |կը   |           |ընթացքում         |          |       |

|        |     |___________|__________________|__________|       |

|        |     |սկիզբ|ավարտ|HB|tB|H45|t45|Z10 |սկիզբ|ա-  |       |

|        |     |     |     |  |  |   |   |max |     |վարտ|       |

|________|_____|_____|_____|__|__|___|___|____|_____|____|_______|

|        |     |     |     |  |  |   |   |    |     |    |       |

|        |     |     |     |  |  |   |   |    |     |    |       |

|        |     |     |     |  |  |   |   |    |     |    |       |

|        |     |     |     |  |  |   |   |    |     |    |       |

._________________________________________________________________

_________________________________________________________.

|Ներգործությունից  |Հատուկ նմուշներ                      |

|հետո              |_____________________________________|

|                  |Կարկտահարություն                     |

|__________________|_____________________________________|

|HB|TB|H45|t45|Z10 |Պաշտպանվող|Չպաշտպանվող|Հանրապետության|

|  |  |   |   |max |տարածքում |տարածքում  |տարածքում     |

|__|__|___|___|____|__________|___________|              |

|  |  |   |   |    |          |           |              |

|  |  |   |   |    |          |           |              |

|  |  |   |   |    |          |           |              |

|  |  |   |   |    |          |           |              |

_________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.12.2011
N 47
Արձանագրային որոշում