Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՎԱ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0179.290399

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 1999 թվականի թիվ 179

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով 1999 թվականի մարտի 31-ից մինչև ապրիլի 3-ը Մոսկվա գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և համապատասխան գործուղող նախարարությունների ու գերատեսչությունների միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հավելված

ՀՀ վարչապետի 1999 թ.

մարտի 29-ի N 179 որոշման

 

ԿԱԶՄ

 

1999 թվականի մարտի 31-ից մինչև ապրիլի 3-ը

Մոսկվա գործուղվող Հայաստանի Հանրապետության

կառավարական պատվիրակության

 

Պաշտոնական պատվիրակություն

 

    Ա. Դարբինյան         - ՀՀ վարչապետ

    Գ. Մարտիրոսյան       - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների

                           գործունեությունը համակարգող նախարար

    Վ. Օսկանյան          - ՀՀ արտաքին գործերի նախարար

    Մ. Հարությունյան     - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ,

                           գլխավոր շտաբի պետ

    Ս. Հարությունյան     - ԱՊՀ կանոնադրական և  այլ մարմիններում

                           ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ

    Գ. Շահբազյան          - Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ

                            և լիազոր դեսպան

    Է. Թադևոսյան          - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

 

Փորձագետներ և ուղեկցող անձինք

 

    Ա. Մանուկյան         - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

    Ս. Սահակյան          - ԱՊՀ տնտեսական միության միջպետական տնտեսական         

                           կոմիտեի կոլեգիայում ՀՀ մշտական ներկայացուցիչ

    Վ. Հարությունյան     - ԱՊՀ զինված ուժերի կոորդինացման շտաբի պետի

                           տեղակալ, ՀՀ պաշտպանության նախարարության

                           մշտական ներկայացուցիչ

    Ա. Գևորգյան          - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության ղեկավար

    Է. Մանուկյան         - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության

                           աշխատակից

    Ռ. Դավթյան            - Հայաստանի ազգային հեռուստատեսության օպերատոր

    Ա. Արզումանյան        - Հայաստանի ազգային հեռուստատեսության «Հայլուր»

                            ծրագրի տնօրեն

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.03.1999
N 179
Որոշում