Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՐԳ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՐԳ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ Մ ...

 

 

040.0782.020712

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունիսի 2012 թվականի N 782-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՐԳ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասին, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետին և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված («Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված` անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական N 2625553, 2008 թ. սեպտեմբերի 4)` Էջմիածին քաղաքի Իսի-Լե-Մուլինո փողոցի N 1 շենքի 1-ին հարկի տարածքից 266.92 քառ. մետր և 3-րդ հարկի տարածքն ամբողջությամբ 503.5 քառ. մետր, 63145000 դրամ գնահատված արժեքով, հետ վերցնել և սեփականության իրավունքով հանձնել «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությանը:

2. «Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված 15 հեկտար` 74480000 դրամ գնահատված արժեքով հողատարածքը հետ վերցնել և սեփականության իրավունքով հանձնել «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությանը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել սույն որոշման`

1) 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

2) 1-ին և 2-րդ կետերում նշված շենքային տարածքի և հողատարածքի` ընդհանուրը 137.625.000 դրամ գնահատված արժեքով, «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման եղանակով որպես ներդրում ձևակերպումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.06.2012
N 782-Ա
Որոշում