Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0813.040712

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունիսի 2012 թվականի N 813-Ա

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 470-րդ և 700-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) Մաշտոցի 13 ա և Կոմիտասի 15 հասցեներում գտնվող անշարժ գույքը` համաձայն հավելվածի, ուղղակի վաճառքի ձևով օտարել «ԿԱԷՌ ՔՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ)` պայմանով, որ գնորդը պարտավոր է`

1) Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 17/10 հասցեում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության անվամբ գրանցված 2500 քառ. մետր հողատարածքում, սահմանված կարգով կազմված և փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա, կառուցել 4700 քառ. մետր ընդհանուր մակերեսով բազմահարկ շենք, պարսպապատել, բարեկարգել ամբողջ տարածքը.

2) կատարել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնի` Շիրակացի 19 հասցեում գտնվող և Երևան քաղաքի վարչության Նուբարաշենի բաժանմունքի` Նուբարաշենի 1-ին փողոց հասցեում գտնվող շենքերի հիմնանորոգման աշխատանքները:

2. ՈՒղղակի վաճառքի ձևով օտարվող անշարժ գույքի օբյեկտների վաճառքի ընդհանուր գինը սահմանել 1.366.067.610 դրամ, ինչը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2011 թվականի դեկտեմբերի 9-ի և 2012 թվականի մարտի 30-ի դրությամբ գնահատված գույքի արժեքին:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում գնորդի հետ Հայաստանի Հանրապետության անունից կնքել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր` հետևյալ հիմնական պայմաններով`

ա. գինը` 1.366.067.610 դրամ (ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չէ), որը հավասար է սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված նախնական պայմանագրով նախատեսված` ԱԱՀ-ն ներառող գնին,

բ. գնի վճարման կարգը և ժամկետը` միանվագ բանկային փոխանցում Հայաստանի Հանրապետության ոստիկանության արտաբյուջետային հաշվին` պայմանագրի կնքումից հետո 24 ամսվա ընթացքում,

գ. գնորդը պարտավոր է Կոմիտասի 15 հասցեում գտնվող անշարժ գույքի 1-ին հարկի` 116,250 քառ. մետր տարածքն անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվության միջոցով) օտարել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արտակ Սերգեյի Մակարյանին (անձնագիր` AM 0558073, տրված` 13.12.2011 թ., 010-ի կողմից).

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում գնորդի հետ Հայաստանի Հանրապետության անունից կնքել շինարարական կապալի նախնական պայմանագիր` հետևյալ հիմնական պայմաններով`

ա. Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 17/10 հասցեում կառուցվելիք անշարժ գույքի կառուցման և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնի և Երևան քաղաքի վարչության Նուբարաշենի բաժանմունքի շենքերի հիմնանորոգման աշխատանքների ավարտման ժամկետը` նախնական կապալի պայմանագիր կնքելուց հետո` 24 ամսվա ընթացքում,

բ. հիմնական պայմանագրի կնքման ժամկետը` Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 17/10 հասցեում բազմահարկ շենքի շինարարության շահագործման և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնի և Երևան քաղաքի վարչության Նուբարաշենի բաժանմունքի շենքերի հիմնանորոգման կատարման փաստագրման ակտի կազմումից հետո` 7 օրվա ընթացքում,

գ. հիմնական պայմանագրի գինը` 1.366.067.610 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն),

դ. հիմնական պայմանագրով գնի վճարման կարգը և ժամկետը` միանվագ բանկային փոխանցում Հայաստանի Հանրապետության ոստիկանության արտաբյուջետային հաշվից` հիմնական պայմանագրի կնքումից հետո 1 բանկային օրվա ընթացքում,

ե. կառուցապատման նախագծանախահաշվային փաստաթղթերի հաստատումը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցված:

4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող պայմանագրերի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի միջոցներով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի հունիսի 14-ի

N 813-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՕՏԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|Օտարման ենթակա անշարժ   |Օտարման      |Օտարվող    |Գնորդի տվյալները  |

|գույքի տեսակը, մակերեսը,|ենթակա գույքի|(վաճառվող) |                  |

|գտնվելու վայրը          |գնահատման    |գույքի գինը|                  |

|                        |տարեթիվը,    |           |                  |

|                        |ամսաթիվը և   |           |                  |

|                        |արժեքը       |           |                  |

|________________________|_____________|___________|__________________|

|Վարչական շենք, քաղ.     |30.03.2012 թ.|633.286.000|«ԿԱԷՌ ՔՆՍԹՐԱՔՇՆ»  |

|Երևան,  Մաշտոցի 13 ա,   |633.286.000  |դրամ       |սահմանափակ        |

|ընդհանուր մակերեսը` 2722|դրամ         |           |պատասխանատվությամբ|

|քառ. մետր, հողամասի     |             |           |ընկերություն, քաղ.|

|մակերեսը` 736 քառ. մետր |             |           |Երևան,  Կոմիտաս 1,|

|                        |             |           |բնակարան 182,     |

|                        |             |           |գրանցման          |

|                        |             |           |N 264.110.08616   |

|________________________|_____________|___________|__________________|

|Շենք, օժանդակ           |09.12.2011 թ.|732.781.610|«ԿԱԷՌ ՔՆՍԹՐԱՔՇՆ»  |

|շինություններ, Կոմիտասի |732.781.610  |դրամ       |սահմանափակ        |

|պողոտա, 15 շենք,        |դրամ         |           |պատասխանատվությամբ|

|ընդհանուր մակերեսը`     |             |           |ընկերություն, քաղ.|

|4368 քառ. մետր, հողամասի|             |           |Երևան,  Կոմիտաս 1,|

|մակերեսը` 3687 քառ.     |             |           |բնակարան 182,     |

|մետր, որից` 867,3 քառ.  |             |           |գրանցման          |

|մետր բաժնային           |             |           |N 264.110.08616   |

|սեփականություն          |             |           |                  |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.06.2012
N 813-Ա
Որոշում