Սեղմել Esc փակելու համար:
Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԹԲԻԼԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0582.020712

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 2012 թվականի N 582-Ա

 

Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին 2012 թվականի հուլիսի 16-17-ը գործուղել Թբիլիսի (Վրաստան)` Հայաստանի Հանրապետության և Վրաստանի էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի վերաբերյալ փաստաթղթեր ստորագրելու համար:

2. Ա. Մովսիսյանի` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գալստյանի` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ծրագրի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.07.2012
N 582-Ա
Որոշում