Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՊԵԿԻՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՊԵԿԻՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0583.020712

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 2012 թվականի N 583-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՊԵԿԻՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Էներգետիկայի և բնական պաշարների ոլորտի ծրագրերի շուրջ չինական կողմի հետ բանակցություններ վարելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանի և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Հ. Խաչատրյանի` 2012 թվականի հունիսի 24-29-ը Պեկին (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին (համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի):

2. Ընդունել ի գիտություն, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ս. Աբրահամյանի (համաձայնությամբ) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ներկայացուցիչ Հ. Իսայանի (համաձայնությամբ)` 2012 թվականի հունիսի 24-29-ը Պեկին (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Պեկին գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.07.2012
N 583-Ա
Որոշում