041.0182.290399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
29 մարտի 1999 թվականի թիվ 182
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
 
1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով 1999 թվականի ապրիլի 8-10-ը Մոսկվա գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
i
2. Գ. Մարտիրոսյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Ավետիսյանի, Շ. Կարամանուկյանի և Ա. Մանասերյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Պ. Ղալթախչյանի, Կ. Գալուստյանի, Ա. Խաչատրյանի, Մ. Ձավարյանի, Գ. Արզումանյանի, Ա. Ավանյանի և Լ. Պետրոսյանի գործուղման հետ կապված ծախսերը Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Ա. Կարապետյանի և Կ. Կարապետյանի գործուղման հետ կապված ծախսերը` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և «Հայէներգո» ՊՓԲԸ-ի միջոցների հաշվին:
(2-րդ կետը խմբ. 06.04.99 թիվ 198 որոշում)
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:
 
Հավելված
ՀՀ վարչապետի 1999 թ.
մարտի 29-ի N 182 որոշման
 
ԿԱԶՄ
 
i
1999 թվականի ապրիլի 8-10-ը Մոսկվա գործուղվող
Հայաստանի Հանրապետության պատվիրակության
 
     Գ. Մարտիրոսյան       - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների 
                            գործունեությունը համակարգող նախարար
                            (պատվիրակության ղեկավար)
     Պ. Ղալթախչյան        - ՀՀ սեփականաշնորհման նախարար
     Կ. Գալուստյան        - ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ
     Ա. Խաչատրյան         - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
     Շ. Կարամանուկյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ
     Մ. Ձավարյան          - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարի  
                            առաջին տեղակալ
     Ա. Ավանյան           - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ
     Գ. Արզումանյան       - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի տեղակալ
     Լ. Պետրոսյան         - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
     Մ. Թոփուզյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական 
                            վարչության պետ
     Ա. Մանասերյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության 
                            վարչության պետ
     Ա. Ավետիսյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի 
                            վարչության պետ
     Ա. Կարապետյան        - ՀՀ կենտրոնական բանկի արտաքին կապերի բաժնի 
                            վարիչ (համաձայնությամբ) 
     Կ. Կարապետյան        - «Հայէներգո» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն
 
(կազմը փոփ. 06.04.99 թիվ 198 որոշում)