030.0176.040712
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԲՐԻԳԱԴԻ ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ՀԵՐԹԱՓՈԽՎՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով` որոշում եմ.
1. Հաստատել 2012 թվականի հունիսի 21-ին Երևանում և 2012 թվականի հունիսի 22-ին Հեյդելբերգում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Եվրոպայում Ամերիկայի Միացյալ Նահանգների ցամաքային զորքերի միջև Կոսովոյում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ բրիգադի ռոտացիոն կարգով հերթափոխվող ստորաբաժանման ծավալմանն աջակցող համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
4 հուլիսի 2012 թվականի
ՆՀ-176-Ն