Սեղմել Esc փակելու համար:
Ա. ԵՐԻՑՅԱՆԻՆ, Օ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԵՎ Մ. ԳԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ԵՐԻՑՅԱՆԻՆ, Օ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԵՎ Մ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՃԱՊՈՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0581.020712

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 2012 թվականի N 581-Ա

 

Ա. ԵՐԻՑՅԱՆԻՆ, Օ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԵՎ Մ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՃԱՊՈՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի գլխավոր խորհրդական Օ. Ավանեսյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Մ. Գևորգյանին 2012 թվականի հուլիսի 2-5-ը գործուղել Ճապոնիա` Տոհոկու նահանգում անցկացվելիք Աղետների նվազեցմանը նվիրված բարձրաստիճան միջազգային համաժողովին մասնակցելու համար:

2. Ա. Երիցյանի, Օ. Ավանեսյանի և Մ. Գևորգյանի` Ճապոնիա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ճապոնիա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.07.2012
N 581-Ա
Որոշում