Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ, ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀ ...

 

 

041.0608.120712

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հուլիսի 2012 թվականի N 608-Ա

 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ, ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Մ. Ջ. ՄՈՀԱՄՄԱԴԻԶԱԴԵՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության բնապահպանական կազմակերպության նախագահ Մ. Ջ. Մոհամմադիզադեհի գլխավորած պատվիրակության (3 մարդ)` 2012 թվականի հուլիսի 16-18-ը և փորձագետների խմբի (10 մարդ)` 2012 թվականի հուլիսի 15-18-ը Հայաստանի Հանրապետություն այցի և հայ-իրանական համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը կազմակերպելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել հանդիպման կազմակերպումն ու անցկացումը, ինչպես նաև հյուրերի` Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հյուրերին տրամադրել Հայաստանի Հանրապետության մուտքի անվճար արտոնագրեր:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության բնապահպանական կազմակերպության նախագահ Մ. Ջ. Մոհամմադիզադեհի և նրա գլխավորած պատվիրակության անդամների դիմավորումն ու ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության բնապահպանական կազմակերպության նախագահ Մ. Ջ. Մոհամմադիզադեհի և նրա գլխավորած պատվիրակության անդամների անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում, ինչպես նաև հատկացնել ուղեկցող անձնակազմեր:

i

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու և հայ-իրանական համատեղ աշխատանքային խմբի հանդիպման կազմակերպման հետ կապված ծախսերը` 3881000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

(5-րդ կետը փոփ. 14.09.12 թիվ 891-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.07.2012
N 608-Ա
Որոշում