Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

 

040.0831.120712

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հուլիսի 2012 թվականի N 831-Ա

 

ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 77-Ն որոշման N 1 հավելվածի 46-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2012 թվականի նոյեմբերի 19-20-ը Երևանում կազմակերպել քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական համաժողով:

2. Հաստատել քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական համաժողովի ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի հուլիսի 12-ի

N 831-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

 

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ներկայումս տարբեր օտարերկրյա պետություններում գործում են հարյուրավոր ազգությամբ հայ քաղաքագետներ և միջազգայնագետներ, որոնք քաղաքագիտական և այլ բնույթի հետազոտություններ են կատարում հանրահայտ վերլուծական, փորձագիտական, ակադեմիական և այլ կենտրոններում, որոնց փորձի ուսանումը և ներուժի օգտագործումը կարող է նպաստել Հայաստանի քաղաքագիտական մտքի և Հայաստան-սփյուռք գործակցության զարգացմանը:

2. Օտարերկրյա մի շարք պետությունների պետական իշխանության մարմիններում ընտրվել կամ նշանակվել են հայազգի պաշտոնյաներ, որոնք իրենց ներդրումն ունեն ինչպես տվյալ երկրի քաղաքական համակարգի զարգացման, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հետ այդ երկրների համագործակցության և բարեկամական կապերի ամրապնդման գործում: Հայ քաղաքագետների և միջազգայնագետների գործունեությունը նաև նպաստում է օտարերկրյա պետություններում հայկական համայնքների հեղինակության բարձրացմանը և հայերի նկատմամբ բարեկամական վերաբերմունքի ամրապնդմանը:

3. Քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական համաժողովը (այսուհետ` համաժողով) նախատեսվում է անցկացնել շուրջ 100 քաղաքագետների և միջազգայնագետների մասնակցությամբ, որոնցից 40-ը` օտարերկրյա պետություններից:

4. Համաժողովի նպատակը Հայաստանի, Արցախի և սփյուռքի առջև ծառացած ներկա հիմնախնդիրները քննարկելն է, համատեղ ծրագրեր առաջարկելը և երիտասարդության մասնագիտական կրթության հարցերին անդրադառնալն է: Նախատեսվում է նաև մասնագետների խմբերի այցելություններ ՀՀ-ի և ԼՂՀ-ի տարբեր բուհեր և գիտական կենտրոններ` տեղերում հնարավոր սեմինարների, հանդիպումների և զեկուցումների կազմակերպման նպատակով:

 

II. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել հետևյալ հարցերը`

1) Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացի ակտիվացման նպատակով նորագույն կառուցակարգերի առաջադրում.

2) ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված լոբբիստական գործունեության ծավալման և ակտիվացման հարցեր.

3) հակահայկական քարոզչության, հայատյացության արտահայտման, հայոց պատմության կեղծարարության դեմ պայքարի և հակազդեցության ծրագրերի մշակման, աջակցության ձևերը.

4) օտարերկրյա պետություններում և Հայաստանի Հանրապետությունում գործող հայազգի քաղաքագետների և միջազգայնագետների միջև կապերի ամրապնդման կառուցակարգերը.

5) սփյուռքի հայազգի քաղաքագետների և միջազգայնագետների ներուժի և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության համագործակցության ուղղությունները:

 

III. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

6. Ակնկալվող արդյունքներն են`

1) կմշակվեն համահայկական նշանակության հիմնախնդիրների լուծման շուրջ միասնական և համակարգված քաղաքականության իրականացման նոր կառուցակարգեր.

2) կստեղծվեն գործնական կապեր այլ պետությունների և Հայաստանի Հանրապետության քաղաքագետների և միջազգայնագետների և նրանց միությունների հետ.

3) կամրապնդվեն սփյուռքի տարբեր համայնքների միջև համագործակցության ձևերը.

4) կապ կհաստատվի Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և օտարերկրյա պետություններում գործող հայազգի քաղաքագետների և միջազգայնագետների միջև.

5) կքննարկվեն քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական ընկերակցություն ստեղծելու սկզբունքները:

 

IV. ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

 

7. Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով հաստատված N 1 հավելվածի N 16 աղյուսակի` համաժողովը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պատվերով իրականացնելու է «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

8. Համաժողովը կազմակերպվելու է Երևանի պետական համալսարանի հետ համատեղ:

 

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

9. Համաժողովը ֆինանսավորվելու է Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով` «Հայաստանի Հանրապետությունում համահայկական խորհրդաժողովներ» միջոցառման շրջանակներում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.07.2012
N 831-Ա
Որոշում