040.0188.300399
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» մարտի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 մարտի 1999 թվական թիվ 188
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընտանեկան նպաստի համակարգի ներդրման ժամկետը 1998 թվականի հուլիսի 1-ից 1999 թվականի հունվարի 1-ը տեղափոխելու հետևանքով առանձին խմբերի երեխաներին, միայնակ մայրերին, մինչև երկու տարեկան երեխա խնամող անձանց նպաստների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններ ունեցող առանձին քաղաքացիներին տրվող դրամական փոխհատուցումների վճարումների գծով 1998 թվականի բյուջետային տարվա նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների համար առաջացած պարտքերը մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված գործառնական դասակարգման 06 («Սոցիալական ապահովագրություն և սոցիալական ապահովություն») խմբի 03 (»Պետական նպաստներ բնակչությանը») ենթախմբով նախատեսված գումարը պակասեցնել 815200,0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 14 (»Հիմնական խմբին չդասվող ծախսեր») խմբի 04 (»Այլ ծրագրեր») ենթախմբի «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» տողով նախատեսված գումարը:
2. Առանձին խմբերի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող դրամական փոխհատուցումների 1998 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների պարտքերը մարելու համար Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին հատկացնել մինչև 815200,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
3. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված գործառնական դասակարգման 06 («Սոցիալական ապահովագրություն և սոցիալական ապահովություն») խմբի 03 (»Պետական նպաստներ բնակչությանը») ենթախմբի գծով հաստատված ընտանեկան նպաստներին հատկացված միջոցների համալրման հարցին անդրադառնալ 1999 թվականի 4-րդ եռամսյակում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 30-ից: