Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՀԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՀԵՐՄԱՆ ՎԱՆ ՌՈՄՊՈՅԻ ՀՀ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.0098.300612

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՀԵՐՄԱՆ ՎԱՆ ՌՈՄՊՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը.

1. Եվրոպական միության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի կապակցությամբ`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել Հերման վան Ռոմպոյի և նրան ուղեկցող անձանց Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

2) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին` 2012 թվականի հուլիսի 3-ից 4-ը պատվիրակության Հայաստանում գտնվելու հետ կապված կեցության ծախսերը 1+4 ձևաչափով կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:

2. Այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների անցկացման և կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի և «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների:

 

30 հունիսի 2012 թվականի

ՆԿ-98-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
30.06.2012
N ՆԿ-98-Ա
Կարգադրություն