Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՋՐԱՄԱՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

14 հունիսի 2012 թվականի N 23

 

22. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՍԵԿՏՈՐԻ ԾՐԱԳԻՐ` ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2012 թվականի մայիսի 3-ին ստորագրված «Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագիր` լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թ. հունիսի 14-ի նիստի

N 23 արձանագրային որոշման

 

ՎԱՐԿ ԹԻՎ-2860-ARM (SF)

[Ի հավելումն թիվ 2363-ARM (SF) վարկի]

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

(Հատուկ գործառնություններ)

 

(Ջրամատակարարման և ջրահեռացման հատվածի ծրագիր. լրացուցիչ

ֆինանսավորում)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

և

 

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ

 

միջև

 

Թվագրված մայիսի 3-ով

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

(Հատուկ գործառնություններ)

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ` թվագրված մայիսի 3-ով _______________ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ («Վարկառու») և ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ (»ԱԶԲ») միջև:

 

Հաշվի առնելով, որ

 

Ա) Վարկառուի և ԱԶԲ-ի միջև 2007 թվականի դեկտեմբերի 18-ով թվագրված Վարկային համաձայնագրի («Սկզբնական վարկային համաձայնագիր») շրջանակներում ԱԶԲ-ն համաձայնել է վարկ տրամադրել Վարկառուին ԱԶԲ-ի Հատուկ հիմնադրամի միջոցներից քսաներեք միլիոն չորս հարյուր իննսունութ հազար փոխառության հատուկ իրավունքի (SDR 23,498,000) չափով` Սկզբնական վարկային համաձայնագրի (Սկզբնական ծրագիր) 1-ին առդիրում նկարագրված Ծրագրի նպատակներն իրականացնելու համար,

Բ) Հայաստանի ջրմուղկոյուղի ընկերության (ՀՋԿԸ) և ԱԶԲ-ի միջև 2007 թվականի դեկտեմբերի 18-ով թվագրված համաձայնագրի շրջանակներում ՀՋԿԸ-ն Սկզբնական ծրագրի հետ կապված որոշ պարտավորություններ է ստանձնել ԱԶԲ-ի նկատմամբ:

Գ) Վարկառուն դիմել է ԱԶԲ-ին լրացուցիչ վարկ ստանալու նպատակով` սույն Վարկային համաձայնագրի 1-ին առդիրում նկարագրված Ծրագիրն իրականացնելու համար,

Դ) Ծրագիրը կիրականացվի Վարկառուի Ջրային տնտեսության պետական կոմիտեի («ՋՏՊԿ») և ՀՋԿԸ-ի կողմից, որի նպատակով Վարկառուն կտրամադրի ՀՋԿԸ-ին սույն Համաձայնագրում նշված վարկային միջոցները` ԱԶԲ-ի պահանջներին բավարարող պայմաններին համապատասխան, և

Ե) ԱԶԲ-ն համաձայնել է տրամադրել Վարկառուին լրացուցիչ վարկ` ԱԶԲ-ի Հատուկ հիմնադրամի միջոցներից` սույն Համաձայնագրում և ԱԶԲ-ի ու ՀՋԿԸ-ի միջև Ծրագրի համաձայնագրում ամրագրված պայմաններին համապատասխան,

 

սույնով կողմերը համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ I

 

Վարկին առնչվող կանոնակարգերը, սահմանումները

 

Բաժին 1.01. 2006 թվականի հունվարի 1-ով թվագրված ԱԶԲ-ի` Վարկին առնչվող կանոնակարգերի հատուկ գործառնությունների բոլոր պայմանները («Վարկին առնչվող կանոնակարգեր»), այսուհետ նույն ուժով և իմաստով կիրառվում են սույն Վարկային համաձայնագրի նկատմամբ, հետևյալ փոփոխություններով. ա) հանել 2.01 (25) բաժինը և փոխարինել հետևյալով. «Ծրագրի համաձայնագիր» նշանակում է ՀՋԿԸ-ի և ԱԶԲ-ի միջև կնքված Ծրագրի համաձայնագիր: բ) Վարկին առնչվող կանոնակարգերի 6.01(ա), 8.01(դ), 8.01(զ), 9.01(ժա) և 9.02(գ) բաժիններում նշված «Ծրագիրը կատարող գործակալություն» արտահայտությունը փոխարինել «ՀՋԿԸ» տերմինով:

Բաժին 1.02. Ցանկացած ժամանակ, երբ գործածվում են Վարկային համաձայնագրում, Վարկին առնչվող կանոնակարգերում սահմանված որոշ տերմիններ ունեն համապատասխան իմաստները, որ դրանց տրվել է այդ համաձայնագրով, եթե սույն Համաձայնագրով դրանում փոփոխություն չի կատարվել, կամ եթե համատեքստով այլ բան չի պահանջվում: Վարկային համաձայնագրում կիրառվող լրացուցիչ տերմիններն ունեն հետևյալ իմաստները. ա) «ՀՋԿԸ» նշանակում է Հայջրմուղկոյուղի ընկերություն, կամ ԱԶԲ-ի համար ընդունելի` դրա որևէ այլ իրավահաջորդ. բ) «Խորհրդատվական ուղեցույցներ» նշանակում է Ասիական զարգացման բանկի և դրա վարկառուների կողմից խորհրդատուների ներգրավման մասին ուղեցույցներ (2010 թ., ժամանակ առ ժամանակ փոփոխված). գ) «Խորհրդատվական ծառայություններ» նշանակում է ծառայություններ, որոնք պետք է ֆինանսավորվեն Վարկի միջոցներից` ինչպես նկարագրված է սույն Վարկային համաձայնագրի 1-ին առդիրի 2 (բ) և (գ) ենթապարբերություններում. դ) «ԲԿՊ» նշանակում է Ծրագրի բնապահպանական կառավարման պլան իր համապատասխան լրամշակումներով, որն ընդգրկված է տվյալ Ծրագրի Բնապահպանական նախնական ուսումնասիրության մեջ. ե) «Շրջակա միջավայրի մասով երաշխիքներ» նշանակում է Երաշխիքների քաղաքականության փաստաթղթի 1-ին հավելվածի V բաժնում և (ըստ կիրառելիության) 4-րդ հավելվածում ամրագրված սկզբունքներն ու պահանջները. զ) «Գենդերային գործողությունների պլան» նշանակում է Ծրագրի համար նախապատրաստված և ԱԶԲ-ի կողմից հաստատված գենդերային գործողությունների պլան. է) «Ապրանքներ» նշանակում է Վարկի միջոցներից ֆինանսավորվող սարքավորումներն ու նյութերը` ներառյալ հարակից ծառայությունները, ինչպիսիք են` փոխադրումները, ապահովագրությունը, տեղադրումը, գործարկումը, վերապատրաստումը և նախնական տեխսպասարկումը` բացառությամբ Խորհրդատվական ծառայությունների. ը) «ՄԻԱՎ/ՁԻԱՀ» նշանակում է մարդու իմունային անբավարարության վիրուս/ձեռքբերովի իմունային անբավարարության հիվանդություն. թ) «ԲՆՈՒ» նշանակում է Ծրագրի համար Վարկառուի կողմից նախապատրաստված ու ներկայացված և ԱԶԲ-ի կողմից հաստատված բնապահպանական նախնական ուսումնասիրություն. ժ) «Ներդրումային ծրագիր» նշանակում է Վարկառուի ջրամատակարարման ոլորտի զարգացման ծրագիր 2008-2022 թվականների համար` Վարկառուի «Ջրի ազգային քաղաքականություն 2005 թ.» և «Ջրի ազգային ծրագիր 2006 թ.» համաձայն, ժա) «Հարկադիր վերաբնակեցման մասով երաշխիքներ» նշանակում է ԵՔՓ-ի 1-ին հավելվածի V բաժնում և (ըստ կիրառելիության) 4-րդ հավելվածում ամրագրված սկզբունքներն ու պահանջները. ժբ) «Վարկի հատկացման վերաբերյալ ձեռնարկ» նշանակում է ԱԶԲ-ի Վարկի հատկացման վերաբերյալ ձեռնարկ (2007 թ., ժամանակ առ ժամանակ փոփոխված). ժգ) «ԾԿՁ» նշանակում է 2012 թվականի փետրվարի 21-ով թվագրված և Վարկառուի ու ԱԶԲ-ի միջև համաձայնեցված Ծրագրի համար կառավարման ձեռնարկը, որը ժամանակ առ ժամանակ թարմացվում է Վարկառուի և ԱԶԲ-ի վարչական ընթացակարգերին համապատասխան. ժդ) «Գնումների ուղեցույցներ» նշանակում է ԱԶԲ-ի Գնումների ուղեցույցներ (2010 թ. ժամանակ առ ժամանակ փոփոխված). ժե) «Գնումների պլան» նշանակում է 2012 թվականի փետրվարի 21-ով թվագրված Վարկառուի և ԱԶԲ-ի միջև համաձայնեցված Ծրագրի համար գնումների պլանը, որը ժամանակ առ ժամանակ թարմացվում է Գնումների և Խորհրդատվական ուղեցույցներին, ինչպես նաև ԱԶԲ-ի հետ համաձայնեցված այլ կարգավորումներին համապատասխան. ժզ) «Ծրագրի տարածք» նշանակում է այն աշխարհագրական տարածքը, որտեղ ՀՋԿԸ-ն իրականացնում է ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ` ներառյալ Վարկառուի այն տարածքը, որտեղ ՀՋԿԸ-ն պետք է ընդլայնի իր ծառայությունները Ծրագրի իրականացման ընթացքում. ժէ) «Ծրագիրը կատարող գործակալություն», Վարկին առնչվող կանոնակարգերի նպատակներով և իմաստով, նշանակում է ՋՏՊԿ, որը պատասխանատու Ծրագրի իրականացումն ապահովելու համար. ժը) «Ծրագրի օբյեկտներ» նշանակում է ձեռք բերված Ապրանքները և Աշխատանքները, ինչպես նաև Ծրագրի շրջանակներում կառուցված, վերանորոգված և վերակառուցված ցանկացած կառույց. ժթ) «ՎՇ» նշանակում է 2007 թվականի օգոստոսի 13-ով թվագրված Սկզբնական ծրագրի համար վերաբնակեցման շրջանակային փաստաթուղթ (ներառյալ 2011 թվականի դեկտեմբերի 16-ով թվագրված` թարմացված տարբերակը` Ծրագրի մասով նախապատրաստված), որը նախապատրաստել ու ներկայացվել է Վարկառուի կողմից և հաստատվել է ԱԶԲ-ի կողմից, ի) «ՎՊ» նշանակում է Ենթածրագրի համար վերաբնակեցման պլան` ներառյալ դրանում կատարված ցանկացած թարմացում, որը նախապատրաստվել ու ներկայացվել է Վարկառուի կողմից և հաստատվել է ԱԶԲ-ի կողմից, իա) «Երաշխիքների քաղաքականության փաստաթուղթ» կամ «ԵՔՓ» նշանակում է ԱԶԲ-ի Երաշխիքների քաղաքականության փաստաթուղթը (2009 թ.). իբ) «Երաշխիքների մասով մոնիթորինգի վերաբերյալ հաշվետվություն» նշանակում է Վարկառուի կողմից նախապատրաստված և ԱԶԲ ներկայացրած յուրաքանչյուր հաշվետվություն, որը նկարագրում է ԲԿՊ-ի, ՎՊ-ի իրականացման առաջընթացը և համապատասխանությունը դրանց` ներառյալ ուղղիչ և կանխարգելիչ գործողությունները. իգ) «ՋՏՊԿ» նշանակում է Վարկառուի Ջրային տնտեսության պետական կոմիտե, կամ ԱԶԲ-ի համար ընդունելի` դրա որևէ այլ իրավահաջորդ. իդ) «Ենթածրագիր» նշանակում է Վարկառուի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի ցանկացած մաս կամ հատված Ծրագրի տարածքում, որոնք, համաձայն ընտրության չափորոշիչների, ընտրվել են վերականգնման, կառուցման կամ բարելավման նպատակով` համաձայն Վարկային համաձայնագրի 5-րդ առդիրի 5-րդ պարբերության. իե) «Ենթավարկային համաձայնագիր» նշանակում է Վարկառուի և ՀՋԿԸ-ի միջև ԱԶԲ-ի կողմից ընդունելի պայմաններով կնքվելիք համաձայնագիրը, ինչպես սահմանված է սույն Վարկային համաձայնագրի 3.01 (ա) բաժնում. իզ) «Աշխատանքներ» նշանակում է Վարկի միջոցներից ֆինանսավորվելիք շինարարական աշխատանքներ` ներառյալ հորատման կամ քարտեզագրման ծառայությունները, ինչպես նաև Ծրագրի հետ կապված ծառայություններ, որոնք ներկայացվում են որպես այդ աշխատանքները կատարողի միանձնյա պատասխանատվության մի մաս` բացառությամբ Խորհրդատվական ծառայությունների, և իէ) «ՋՋ» նշանակում է ջրամատակարարում և ջրահեռացում:

 

ՀՈԴՎԱԾ II

 

Վարկը

 

Բաժին 2.01. ԱԶԲ-ն համաձայնում է ԱԶԲ-ի հատուկ հիմնադրամից տրամադրել վարկ Վարկառուին, որը տարբեր տարադրամներով համարժեք է քսանհինգ միլիոն ութ հարյուր ութսունվեց հազար փոխառության հատուկ իրավունքի (25,886 ՓՀԻ):

Բաժին 2.02. ա) Վարկառուն արտոնյալ ժամկետի ընթացքում տարեկան 1%-ի, իսկ դրա ավարտից հետո` տարեկան 1.5%-ի չափով տոկոսագումար է վճարում ԱԶԲ-ին` Վարկային հաշվից հանված Վարկի գումարի և հետագա մնացորդի համար: բ) Վերը նշված (ա) ենթաբաժնում գործածված «արտոնյալ ժամկետը» նշանակում է առաջին Հիմնական վճարման ամսաթվին նախորդող ժամանակահատվածը` սույն Վարկային համաձայնագրի 2-րդ առդիրում ամրագրված մարման ժամանակացույցին համապատասխան:

Բաժին 2.03. Տոկոսավճարները և Վարկի հետ կապված ցանկացած այլ վճար ենթակա է կատարման կիսամյակը մեկ անգամ` յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին:

Բաժին 2.04. Վարկառուն հետ է վճարում Վարկի հաշվից մասհանված Վարկի մայր գումարը և տոկոսները` սույն Վարկային համաձայնագրի 2-րդ առդիրում ամրագրված մարման ժամանակացույցին համապատասխան:

Բաժին 2.05. Վարկի հիմնական գումարի և տոկոսագումարի արժույթը, Վարկին առնչվող կանոնակարգերի 4.03(ա) և 4.04 բաժինների նպատակներով, դոլարն է:

 

ՀՈԴՎԱԾ III

 

Վարկի միջոցների օգտագործումը

 

Բաժին 3.01. ա) Վարկառուն վերավարկավորում է Վարկի միջոցները ՀՋԿԸ-ին` Ենթավարկային համաձայնագրի (համաձայնագրերի) ներքո` ԱԶԲ-ի համար ընդունելի պայմանների համաձայն: Եթե ԱԶԲ-ն այլ համաձայնություն չի տալիս, ապա Վարկի միջոցների վերավարկավորման պայմանները ներառում են` i) վերավարկավորման տոկոսադրույքը պետք է համարժեք լինի Վարկի նկատմամբ կիրառվող տոկոսադրույքին, ii) հետվճարման ժամկետը` ներառյալ արտոնյալ ժամանակահատվածը պետք է համապատասխանի վարկի մարման համար նախատեսված ժամկետին, և iii) ՀՋԿԸ-ն պետք է կրի Վարկի այդպիսի միջոցների մասով փոխարժեքի հետ կապված ռիսկը: բ) Վարկառուն ապահովում է, որպեսզի ՀՋԿԸ-ն ուղղի Վարկի միջոցները Ծրագրից բխող ծախսերի ֆինանսավորման համար` սույն Վարկային համաձայնագրի և Ծրագրի համաձայնագրի դրույթներին համաձայն:

Բաժին 3.02. Վարկի միջոցները հատկացվում են և մասհանվում սույն Վարկային համաձայնագրի 3-րդ առդիրի դրույթներին համապատասխան. այդ առդիրը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել Վարկառուի և ԱԶԲ միջև համաձայնության միջոցով:

Բաժին 3.03. Եթե ԱԶԲ-ն այլ համաձայնություն չի տալիս, Վարկառուն կատարում է կամ ապահովում է, որպեսզի Վարկի միջոցներից ֆինանսավորվող ծախսային հոդվածների մասով գնումները կատարվեն սույն Վարկային համաձայնագրի 4-րդ առդիրի կիրառելի դրույթներին համապատասխան:

Բաժին 3.04. Եթե ԱԶԲ-ն այլ բան համաձայնություն չի տվել, Վարկառուն ապահովում է, որպեսզի Վարկի միջոցներից ֆինանսավորվող բոլոր ծախսային հոդվածները կատարվեն բացառապես Ծրագրի իրականացման նպատակով:

Բաժին 3.05. Ապրանքների, Աշխատանքների և Խորհրդատվական ծառայությունների մասով Վարկի հաշվից մասհանումները կատարվում են միայն այն ծախսերի հաշվով, որոնք վերաբերում են. ա) այն Ապրանքներին, որոնք արտադրվում են կամ մատակարարվում են և այն Աշխատանքներին և Խորհրդատվական ծառայություններին, որոնք իրականացվում և տրամադրվում են ԱԶԲ այնպիսի անդամ պետությունների կողմից, որոնք ժամանակ առ ժամանակ նշանակվել են ԱԶԲ-ի կողմից` որպես գնման թույլատրելի աղբյուրներ, և բ) այն Ապրանքներին, Աշխատանքներին և Խորհրդատվական ծառայություններին, որոնք բավարարում են համապատասխանելիության այդպիսի այլ չափորոշիչները, որոնք ժամանակ առ ժամանակ սահմանվում են ԱԶԲ-ի կողմից:

Բաժին 3.06. Վարկի փակման ամսաթիվը, Վարկին առնչվող կանոնակարգերի 8.02 բաժնի նպատակներով, 2017 թվական հոկտեմբերի 31-ն է կամ որևէ այլ ամսաթիվ, որը ժամանակ առ ժամանակ կհամաձայնեցվի Վարկառուի և ԱԶԲ-ի միջև:

 

ՀՈԴՎԱԾ IV

 

Հատուկ պարտադիր պայմանները

 

Բաժին 4.01. Ծրագրի իրականացման և Ծրագրի օբյեկտների շահագործման ընթացքում Վարկառուն կատարում կամ ապահովում է, որպեսզի կատարվեն սույն Վարկային համաձայնագրի 5-րդ առդիրում ամրագրված բոլոր պարտավորությունները:

Բաժին 4.02. Վարկառուն հնարավորություն է ընձեռում ԱԶԲ-ի ներկայացուցիչներին ստուգելու Ծրագիրը, Ապրանքներն ու Աշխատանքները, ինչպես նաև ցանկացած համապատասխան գրանցում ու փաստաթուղթ:

Բաժին 4.03. (ա) Վարկառուն i) բացում կամ ապահովում է, որպեսզի առանձին հաշիվներ բացվեն Ծրագրի համար, ii) ունի այնպիսի հաշիվներ և դրանց առնչվող ֆինանսական հաշվետվություններ, որոնք տարեկան կտրվածքով ենթարկվել են աուդիտի` միասնական կերպով կիրառվող աուդիտորական ստանդարտների համաձայն, որը կատարվել է անկախ աուդիտորների կողմից, որոնց որակավորումները, փորձը և իրավասությունների շրջանակը ընդունելի են ԱԶԲ-ի համար, iii) տրամադրում է ԱԶԲ-ին յուրաքանչյուր ֆիսկալ տարվա ավարտից ոչ ուշ, քան 6 ամիս հետո աուդիտի ենթարկված հաշիվների և ֆինանսական հաշվետվությունների, ինչպես նաև դրանց վերաբերող աուդիտորների հաշվետվությունների (ներառյալ աուդիտորի եզրակացությունը Վարկի միջոցների օգտագործման և սույն Վարկային համաձայնագրի ֆինանսական պայմաններին համապատասխանության վերաբերյալ, ինչպես նաև պարբերաբար վերականգնվող հաշվի և ծախսերի մասին հաշվետվության ընթացակարգերի վերաբերյալ) հաստատված պատճենները` բոլորը անգլերենով, և iv) տրամադրում է ԱԶԲ-ին նմանատիպ հաշիվների և ֆինանսական հաշվետվությունների, ինչպես նաև դրանց աուդիտի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, որը ԱԶԲ-ն ժամանակ առ ժամանակ կպահանջի: բ) Վարկառուն հնարավորություն է ընձեռում ԱԶԲ-ին, վերջինիս պահանջով, պարբերաբար քննարկելու Վարկառուի Ծրագրի ֆինանսական հաշվետվությունները և Ծրագրին վերաբերվող իր ֆինանսական հարցերը աուդիտորների հետ միասին, որոնք նշանակված են Վարկառուի կողմից վերը նշված (ա) ենթաբաժնին համապատասխան, և թույլատրում ու պահանջում է, որպեսզի աուդիտորների յուրաքանչյուր ներկայացուցիչ մասնակցի ԱԶԲ-ի կողմից պահանջված քննարկմանը` պայմանով, որ այդպիսի ցանկացած քննարկում տեղի ունենա միմիայն Վարկառուի կողմից թույլատրված պաշտոնյայի մասնակցությամբ, եթե Վարկառուն այլ համաձայնություն չի տալիս:

Բաժին 4.04. Վարկառուն իր կողմից անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի ՀՋԿԸ-ն հնարավորություն ունենա կատարելու իր պարտավորությունները Ծրագրի համաձայնագրի ներքո` ներառյալ սակագների սահմանումն և կիրառումը, ինչպես նշված է սույն Վարկային համաձայնագրի 5-րդ առդիրի 4-րդ պարբերության մեջ, ինչպես նաև չի ձեռնարկում կամ չի թույլատրում ձեռնարկել որևէ գործողություն, որը կմիջամտի այդպիսի պարտավորությունների կատարմանը:

Բաժին 4.05. ա) Վարկառուն իրականացնում է Ենթավարկային համաձայնագրի ներքո իր իրավունքները այնպիսի եղանակով, որ պաշտպանի Վարկառուի և ԱԶԲ-ի շահերը և իրագործի Վարկի շրջանակներում հետապնդվող նպատակները: բ) Առանց ԱԶԲ-ի նախնական համաձայնության` Ենթավարկային համաձայնագրի ներքո տեղի չի ունենում որևէ իրավունքի կամ պարտավորության սահմանում, փոփոխում կամ կատարումից հրաժարում:

 

ՀՈԴՎԱԾ V

 

Կասեցումը, մարման ժամկետի արագացումը

 

Բաժին 5.01. Ստորև սահմանվածը դիտարկվում է որպես լրացուցիչ դեպք Վարկառուի կողմից Վարկի հաշվից մասհանումներ կատարելու իրավունքի կասեցման համար` Վարկին առնչվող կանոնակարգերի 8.01 (ժգ) բաժնի նպատակներով. համաձայն Սկզբնական վարկային համաձայնագրի` վարկը կարող է կասեցվել կամ չեղյալ համարվել կամ մարվել մինչև նախօրոք համաձայնեցված մարման ժամկետը:

Բաժին 5.02. Վարկին առնչվող կանոնակարգերի 8.07 (դ) բաժնի իմաստով լրացուցիչ դեպք է համարվում, եթե տեղի է ունեցել Վարկային համաձայնագրի 5.01 բաժնում սահմանված դեպքը:

 

ՀՈԴՎԱԾ VI

 

ՈՒժի մեջ մտնելը

 

Բաժին 6.01. Ստորև սահմանվածը դիտարկվում է որպես լրացուցիչ պայման սույն Վարկային համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար` Վարկին առնչվող կանոնակարգերի 9.01 (զ) բաժնի նպատակներով: Ենթավարկային համաձայնագիրը, ԱԶԲ-ի կողմից ընդունելի ձևով և բովանդակությամբ, պատշաճ կերպով թույլատրվել, կատարվել և ներկայացվել է Վարկառուի և ՀՋԿԸ-ի անունից, հավասարապես պարտադիր է դարձել Վարկառուի և ՀՋԿԸ-ի համար` Ենթավարկային համաձայնագրի դրույթների համաձայն:

Բաժին 6.02. Վարկային համաձայնագրի ստորագրումից հետո 30-օրյա ժամկետը սահմանված է Վարկային համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար` Վարկին առնչվող կանոնակարգերի 9.04 բաժնի նպատակներով:

 

ՀՈԴՎԱԾ VII

 

Իրավասությունների պատվիրակումը

 

Բաժին 7.01. Սույնով Վարկառուն նշանակում է ՀՋԿԸ-ին որպես իր գործակալ սույն Վարկային համաձայնագրի 3.02, 3.03 և 3.05 բաժիններով և Վարկին առնչվող կանոնակարգերի 5.01, 5.02 և 5.03 բաժիններով պահանջվող կամ թույլատրվող գործողությունների ձեռնարկման և ցանկացած պայմանագիր կնքելու նպատակով:

Բաժին 7.02. ՀՋԿԸ-ի կողմից Վարկային համաձայնագրի 7.01 մասով վերապահված իրավասությունների համաձայն ձեռնարկված ցանկացած գործողություն կամ կնքված պայմանագիր (գործարք) ամբողջությամբ պարտադիր է Վարկառուի համար և վերջինիս համար նույն կերպ ուժի մեջ է և ունի նույն ազդեցությունը, ինչպիսիք կառաջանային, եթե Վարկառուն ձեռնարկեր այդպիսի գործողություն:

Բաժին 7.03. Սույն Վարկային համաձայնագրի 7.01 բաժնում ՀՋԿԸ-ին վերապահված իրավասությունները Վարկառուի և ԱԶԲ-ի համաձայնությամբ կարող են չեղյալ համարվել կամ փոփոխվել:

 

ՀՈԴՎԱԾ VIII

 

Այլ դրույթներ

 

Բաժին 8.01. Վարկառուի Ֆինանսների նախարարը նշանակված է որպես Վարկառուի ներկայացուցիչ` Վարկին առնչվող կանոնակարգերի 11.02 բաժնի նպատակներով:

Բաժին 8.02. Հետևյալ հասցեները սահմանված են Վարկին առնչվող կանոնակարգերի 11.01 բաժնի նպատակներով`

 

Վարկառու

 

ՀՀ Ֆինանսների նախարարություն

Մելիք-Ադամյանի փողոց 1

0010 Երևան

Հայաստանի Հանրապետություն

 

Ֆաքսի համարը

+374 10 524282

 

ԱԶԲ

 

Ասիական զարգացման բանկ

6 ADB Avenue

Mandaluyong City

1550 Mentor Manila,

Philippines

 

Ֆաքսի համարները

 

(632) 636-2444

(632) 636-2484

 

Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ` սույն Համաձայնագրի կողմերը, գործելով իրենց` պատշաճ լիազորված ներկայացուցիչների միջոցով, ապահովում են, որպեսզի սույն Վարկային համաձայնագիրը ստորագրվի իրենց համապատասխան անուններով` վերը առաջինը նշված օրը և տարեթվին և ներկայացվի ԱԶԲ կենտրոնակայան:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

_________________________

                                                      Տիգրան Դավթյան

                                               էկոնոմիկայի նախարար

                                   

                                               ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ

                                               ____________________________

                                    

                                                      Դեյվիդ Դոուլ

                                               Հայաստանում ԱԶԲ-ի մշտական

                                               առաքելության ներկայացուցիչ

                                     

                                 ԱՌԴԻՐ 1

                         Ծրագրի նկարագրությունը

                                                

1. Ծրագրի նպատակն է Վարկառուի տարածքում առավել հասանելի դարձնել ջրամատակարարման և ջրահեռացման ապահով, վստահելի և կայուն ծառայությունները, որոնք կկառավարվեն առևտրային սկզբունքներով և բնապահպանական տեսանկյունից հուսալի գործելակերպով:

2. Ծրագիրը կազմված է հետևյալ մասերից`

ա) ջրամատակարարման բաշխիչ ցանցերի վերականգնում, փոխարինում և (կամ) ընդլայնում` Ծրագրի տարածքում ընդգրկված մոտ 18 քաղաքներում և 92 գյուղական համայնքներում,

բ) աջակցություն սույն պարբերության (ա) ենթապարբերությունում նկարագրված աշխատանքների մասով` i) Ծրագրի նախագծման, իրականացման և վերահսկման ու ii) Ծրագրի տեխնիկական և ֆինանսական աուդիտի իրականացման համար, և

գ) ՀՋԿԸ-ի և ՀՋԿԸ-ի սպասարկման տարածքում չընդգրկված համայնքներում ջրամատակարարման ծառայություններ մատակարարողների կարողությունների զարգացում:

3. Ծրագիրը ակնկալվում է ավարտել մինչև 2017 թվականի ապրիլի 30-ը:

 

ԱՌԴԻՐ 2

Մարման ժամանակացույցը

(Ջրամատակարարման և ջրահեռացման հատվածի ծրագիր` լրացուցիչ

ֆինանսավորում)

 

._____________________________________________.

|Վճարման ամսաթիվ     |Հիմնական գումարի վճարում|

|                    |(ներկայացված է ՓՀԻ-ով) *|

|____________________|________________________|

|2020 թ-ի օգոստոսի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2021 թ-ի փետրվարի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2021 թ-ի օգոստոսի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2022 թ-ի փետրվարի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2022 թ-ի օգոստոսի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2023 թ-ի փետրվարի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2023 թ-ի օգոստոսի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2024 թ-ի փետրվարի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2024 թ-ի օգոստոսի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2025 թ-ի փետրվարի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2025 թ-ի օգոստոսի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2026 թ-ի փետրվարի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2026 թ-ի օգոստոսի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2027 թ-ի փետրվարի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2027 թ-ի օգոստոսի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2028 թ-ի փետրվարի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2028 թ-ի օգոստոսի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2029 թ-ի փետրվարի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2029 թ-ի օգոստոսի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2030 թ-ի փետրվարի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2030 թ-ի օգոստոսի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2031 թ-ի փետրվարի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2031 թ-ի օգոստոսի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2032 թ-ի փետրվարի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2032 թ-ի օգոստոսի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2033 թ-ի փետրվարի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2033 թ-ի օգոստոսի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2034 թ-ի փետրվարի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2034 թ-ի օգոստոսի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2035 թ-ի փետրվարի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2035 թ-ի օգոստոսի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2036 թ-ի փետրվարի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2036 թ-ի օգոստոսի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2037 թ-ի փետրվարի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2037 թ-ի օգոստոսի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2038 թ-ի փետրվարի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2038 թ-ի օգոստոսի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2039 թ-ի փետրվարի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2039 թ-ի օգոստոսի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2040 թ-ի փետրվարի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2040 թ-ի օգոստոսի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2041 թ-ի փետրվարի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2041 թ-ի օգոստոսի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2042 թ-ի փետրվարի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2042 թ-ի օգոստոսի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2043 թ-ի փետրվարի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2043 թ-ի օգոստոսի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|2044 թ-ի փետրվարի 1 |   539,292              |

|____________________|________________________|

|    ԸՆԴԱՄԵՆԸ        |25,886,000              |

._____________________________________________.

 

* Վճարումը կատարվում է համաձայն Վարկին առնչվող կանոնակարգերի 3.04 և 4.03 բաժինների դրույթների

 

ԱՌԴԻՐ 3

 

Վարկի միջոցների հատկացումը և մասհանումը

 

Ընդհանուր

 

1. Սույն առդիրին կից ներկայացված աղյուսակը սահմանում է ծախսային հոդվածների այն Կատեգորիաները, որոնք պետք է ֆինանսավորվեն Վարկի միջոցներից, ինչպես նաև Վարկի միջոցների հատկացումը յուրաքանչյուր նմանատիպ Կատեգորիայի համար (այսուհետ «Աղյուսակ»): (Սույն առդիրում «Կատեգորիա» տերմինին արված հղումը համարվում է հղում Աղյուսակի «Կատեգորիա» կամ «Ենթակատեգորիա» տերմինին):

 

ԱԶԲ-ի ֆինանսավորման տոկոսադրույքը

 

2. Եթե ԱԶԲ-ն այլ համաձայնություն չի տալիս, ապա յուրաքանչյուր ծախսային հոդված ֆինանսավորվում է Վարկի միջոցներից` աղյուսակում ամրագրված տոկոսադրույքների հիման վրա:

 

Տոկոսադրույքը

 

3. Կատեգորիա 5-ի համար հատկացված գումարը նախատեսված է Ծրագրի իրականացման ընթացքում Վարկի տոկոսադրույքի ֆինանսավորման համար:

 

Վերահատկացումը

 

4. Չնայած Վարկի միջոցների հատկացմանը և աղյուսակում ներկայացված մասհանման տոկոսադրույքներին`

ա) եթե Վարկից տրամադրված գումարը յուրաքանչյուր Կատեգորիայի համար համարվում է անբավարար` տվյալ Կատեգորիայում ներկայացված ծախսերի ֆինանսավորման համար, ապա ԱԶԲ-ն, ծանուցելով Վարկառուին, կարող է i) անհրաժեշտ գումար վերահատկացնել այս Կատեգորիայի համար` այլ կատեգորիաների համար տրամադրված գումարներից` պակասորդը ծածկելու նպատակով, որոնք ըստ ԱԶԲ-ի անհրաժեշտ չեն այլ ծախսերի համար, և ii) եթե նմանատիպ վերահատկացման միջոցով հնարավոր չի լինի ծածկել ողջ պակասորդը, ապա նվազեցնել մասհանման տոկոսադրույքը, որը կիրառվում է նմանատիպ ծախսերի դեպքում, որպեսզի այս Կատեգորիայի մասով մնացած մասհանումները շարունակվեն մինչև մնացած բոլոր ծախսերի իրականացումը, և

բ) եթե յուրաքանչյուր Կատեգորիայի համար հատկացված Վարկի գումարը գերազանցում է տվյալ Կատեգորիայի բոլոր նախատեսված ծախսերը, ապա ԱԶԲ-ն, ծանուցելով Վարկառուին, կարող է վերահատկացնել այդ գերազանցող գումարը ցանկացած այլ Կատեգորիայի համար:

 

Հատկացման ընթացակարգերը

 

5. Եթե ԱԶԲ-ն այլ համաձայնություն չի տալիս, ապա Վարկի միջոցները հատկացվում են ըստ ԱԶԲ-ի Վարկի հատկացման վերաբերյալ ձեռնարկի:

 

Հատուկ Հաշիվ և Ծախսերի Հաշվետվություն

 

6. ա) Եթե ԱԶԲ-ն այլ համաձայնություն չի տալիս, Վարկառուն ապահովում է, որպեսզի ՀՋԿԸ-ն, սույն Վարկն ուժի մեջ մտնելուց հետո, բացի հատուկ հաշիվ Վարկառուի գանձապետարանի միջոցով: Հատուկ հաշիվը ստեղծվում, կառավարվում, համալրվում և փակվում է ԱԶԲ-ի Վարկի հատկացման վերաբերյալ ձեռնարկի համաձայն, և ՀՋԿԸ-ի ու ԱԶԲ-ի միջև համաձայնեցված մանրամասն միջոցառումներին համապատասխան: Հատուկ հաշիվը օգտագործվում է միայն Ծրագրի նպատակներով: Հատուկ հաշվի արժույթը դոլարն է: Հատուկ հաշվի առավելագույն սահմանը չի գերազանցում i) հատուկ հաշվից Ծրագրի իրականացման վեց ամիսների համար ֆինանսավորման ենթակա` գնահատված ծախսերի գումարի նվազագույն չափը, կամ ii) վարկի գումարի 10%-ին համարժեք գումարի նվազագույն չափը:

բ) Ծախսերի ընթացակարգի վերաբերյալ հաշվետվությունը կարող է օգտագործվել անհրաժեշտ ծախսերի փոխհատուցման և հատուկ հաշվին փոխանցված ավանսների մարման համար` համաձայն ԱԶԲ-ի Վարկի հատկացման վերաբերյալ ձեռնարկի և ՀՋԿԸ-ի ու ԱԶԲ-ի միջև համաձայնեցված մանրամասն միջոցառումների: Ցանկացած անհատական վճարում, որը ենթակա է փոխհատուցման կամ մարման համաձայն ծախսերի ընթացակարգի վերաբերյալ հաշվետվության, չի գերազանցում 100,000 դոլարին համարժեք գումարը:

 

Հետադարձ ֆինանսավորումը

 

7. Վարկի հաշվից կարող են մասհանումներ կատարվել Ծրագրի ներքո առաջացած թույլատրելի ծախսերը փոխհատուցելու համար Վարկային համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց առաջ, սակայն ոչ շուտ, քան Խորհրդատվական ծառայությունների համար սույն Վարկային համաձայնագրի ամսաթվից 12 ամիս առաջ` առավելագույնը Վարկի գումարի 20%-ին համարժեք գումարի չափով:

 

ԱՂՅՈՒՍԱԿ

 

Հավելում

Առդիր 3-ի

 

._____________________________________________________________________.

|          ՎԱՐԿԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ ԵՎ ՄԱՍՀԱՆՈՒՄԸ                   |

|(Ջրամատակարարման և  ջրահեռացման հատվածի ծրագիր. լրացուցիչ            |

|                     ֆինանսավորում)                                  |

|_____________________________________________________________________|

|              ԿԱՏԵԳՈՐԻԱ                      |  ԱԶԲ ֆինանսավորում    |

|_____________________________________________|_______________________|

|Հա-|Հոդվածներ           |ԱԶԲ ֆինանսավորման   |Վարկի հաշվից մասհանման |

|մար|                    |համար բաշխված       |ենթակա տոկոսադրույքները|

|   |                    |ընդհանուր գումարը   |և  հիմքերը             |

|   |                    |       (ՓՀԻ)        |                       |

|   |                    |Կատեգորիա  Ենթակա-  |                       |

|   |                    |           տեգորիա  |                       |

|___|____________________|____________________|_______________________|

|1  |Աշխատանքներ         |19,414,000|         |Պահանջվող ծախսերի 95% *|

|___|____________________|__________|_________|_______________________|

|2  |Ապրանքներ           |1,294,000 |         |Պահանջվող ծախսերի      |

|   |                    |          |         |100% *                 |

|___|____________________|__________|_________|_______________________|

|3  |Խորհրդատվական       |1,534,000 |         |Պահանջվող ծախսերի      |

|   |ծառայություններ     |          |         |100% *                 |

|___|____________________|__________|_________|_______________________|

|3Ա |Նախագծում և         |          |1,424,000|Պահանջվող ծախսերի      |

|   |վերահսկողություն    |          |         |100% *                 |

|___|____________________|__________|_________|_______________________|

|3Բ |Ծրագրի տեխնիկական և |          |110,000  |Պահանջվող ծախսերի      |

|   |ֆինանսական աուդիտ   |          |         |100% *                 |

|___|____________________|__________|_________|_______________________|

|4  |Հավելյալ ծախսեր`    |764,000   |         |Պահանջվող ծախսերի      |

|   |Ծրագրի կառավարում և |          |         |100% *                 |

|   |գործառնական ծախսեր  |          |         |                       |

|___|____________________|__________|_________|_______________________|

|5  |Տոկոսավճար          |712,000   |         |Վճարման ենթակա գումարի |

|   |                    |          |         |100%                   |

|___|____________________|__________|_________|_______________________|

|6  |Չհատկացված          |2,168,000 |         |                       |

|___|____________________|__________|_________|_______________________|

|   |Ընդամենը            |25,886,000|         |                       |

._____________________________________________________________________.

 

_____________________________

* Առանց Վարկառուի երկրում ընդունված հարկերի և տուրքերի

 

ԱՌԴԻՐ 4

 

Ապրանքների, Աշխատանքների և Խորհրդատվական ծառայությունների

ձեռքբերումը

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Ապրանքները, Աշխատանքները և Խորհրդատվական ծառայությունները ձեռք են բերվում համապատասխանաբար Գնումների ուղեցույցների համաձայն և կարգավորվում Խորհրդատվական ուղեցույցներով:

2. Սույն առդիրում գործածված և սույն Վարկային համաձայնագրում այլ կերպ չսահմանված բոլոր տերմիններն ունեն այն իմաստները, որոնք դրանց տրված են Գնումների ուղեցույցներում և (կամ) Խորհրդատվական ուղեցույցներում` կիրառելիության դեպքում:

 

Ապրանքները և աշխատանքները

 

3. Եթե ԱԶԲ-ն այլ համաձայնություն չի տալիս, Ապրանքները և Աշխատանքները ձեռք են բերվում բացառապես ստորև նշված գնումների մեթոդների հիման վրա.

ա) Միջազգային մրցակցային սակարկություններ

բ) Ազգային մրցակցային սակարկություններ

գ) Շոփինգ

 

4. Գնման մեթոդները ենթակա են, ի թիվս այլ կարգավորումների, Գնումների պլանում ամրագրված հանգամանալից համաձայնեցման և այդ գնումների համար նախատեսված է վերին շեմ: Վարկառուն, ԱԶԲ-ի համաձայնությամբ, միայն իրավունք ունի փոփոխության ենթարկելու գնման մեթոդը կամ վերին շեմը, իսկ փոփոխությունները պետք է թարմացվեն Գնումների պլանում:

 

Ազգային մրցակցային սակարկությունները

 

5. Վարկառուն և ԱԶԲ-ն ապահովում են, որպեսզի մինչև ազգային մրցակցային սակարկությունները գնման որևէ գործընթաց սկսելը Վարկառուի ազգային մրցակցային ընթացակարգերը համապատասխանեն Գնումների ուղեցույցներին: Համաձայնեցված ընթացակարգերում հետագա ցանկացած փոփոխություն կամ պարզաբանում ուժի մեջ է մտնում միայն Վարկառուի և ԱԶԲ-ի կողմից հաստատվելուց հետո:

 

Պայմանագրեր կնքելու պայմանները

 

6. Վարկառուն չի կնքում Աշխատանքների հետ կապված որևէ պայմանագիր Ենթածրագրի համար, որը ենթադրում է բնապահպանական ազդեցություն` մինչև

 

ա) Վարկառուի Բնապահպանության նախարարությունը չտրամադրի ԲՆՈՒ վերջնական հաստատումը, և

բ) Վարկառուն Աշխատանքների հետ կապված պայմանագրում չներառի ԲԿՊ-ի համապատասխան դրույթները:

 

7. Վարկառուն չի կնքում Աշխատանքների հետ կապված որևէ պայմանագիր Ենթածրագրի համար, որը նախատեսում է հարկադիր վերաբնակեցում` մինչև Վարկառուն նման Ենթածրագրի մանրամասն նկարագրության հիման վրա պատրաստված վերջնական ՎՊ չներկայացնի ԱԶԲ-ին և չստանա վերջինիս հավանությունը:

 

Խորհրդատվական ծառայությունները

 

8. Բացառությամբ այն դեպքերի, երբ ԱԶԲ-ն այլ համաձայնություն է տալիս և բացառությամբ այն դեպքերի, որոնք ամրագրված են ստորև, Վարկառուն Խորհրդատվական ծառայություններ ընտրելիս և ներգրավելիս կատարում է որակի և գնի վրա հիմնված ընտրություն:

9. Վարկառուն կիրառում է նշված Խորհրդատվական ծառայությունները ընտրելու և ներգրավելու հետևյալ մեթոդները` ի թիվս այլ հարցերի, Գնումների պլան. Խորհրդատուի ընտրություն` ըստ որակավորման մեթոդի` խորհրդատուների համար տեխնիկական և ֆինանսական աուդիտ իրականացնելու նպատակով սահմանված ընթացակարգերի համաձայն:

 

Արդյունաբերական կամ մտավոր սեփականության իրավունքը

 

10. ա) Վարկառուն ապահովում է, որպեսզի ձեռք բերվող բոլոր Ապրանքներն ու Աշխատանքները (ներառյալ, առանց սահմանափակումների, ողջ համակարգչային տեխնիկան, ծրագրերը և համակարգերը` անկախ այն հանգամանքից, առանձին են ձեռք բերված, թե ներգրավված են ձեռք բերվող այլ ապրանքների և ծառայությունների մեջ), չոտնահարեն և չխախտեն արդյունաբերական կամ մտավոր սեփականության որևէ իրավունք կամ էլ երրորդ կողմի պահանջի առարկա հանդիսանան:

բ) Վարկառուն ապահովում է, որպեսզի Ապրանքների և Աշխատանքների համար բոլոր պայմանագրերը, սույն պարբերության (ա) ենթապարբերությունում նկարագրված հարցերի իմաստով, կապալառուի կամ մատակարարի կողմից համապատասխան ներկայացուցչականություն, երաշխիքներ և, անհրաժեշտության դեպքում, նաև փոխհատուցումներ պարունակեն:

 

11. Վարկառուն ապահովում է, որպեսզի ԱԶԲ ֆինանսավորմամբ խորհրդատուների հետ պայմանագրերը խորհրդատուների կողմից համապատասխան ներկայացուցչականություն, երաշխիքներ և, անհրաժեշտության դեպքում, նաև փոխհատուցումներ պարունակեն` ապահովելու համար, որպեսզի տրամադրվող խորհրդատվական ծառայությունները չոտնահարեն կամ չխախտեն որևէ արդյունաբերական կամ մտավոր սեփականության իրավունք կամ էլ երրորդ կողմի պահանջի առարկա հանդիսանան:

 

ԱԶԲ կողմից գնումների վերաբերյալ որոշումների ուսումնասիրումը

 

12. Միջազգային մրցակցային սակարկությունների ընթացակարգերով ձեռք բերված պայմանագրերը և Խորհրդատվական ծառայությունների համար պայմանագրերը ենթակա են ԱԶԲ-ի կողմից նախնական ուսումնասիրման, եթե այլ համաձայնություն ձեռք չի բերվել Վարկառուի ու ԱԶԲ միջև և այլ բան ամրագրված չէ Գնումների պլանում:

 

13. Վարկառուն ստանում է ԱԶԲ-ի նախնական հավանությունը նախքան

ա) այն տրամադրում է որևէ երկարաձգում Ապրանքների կամ Աշխատանքների համար պայմանագրերն ավարտին հասցնելու համար,

բ) համաձայնում է որևէ փոփոխության Ապրանքների կամ Աշխատանքների պայմանագրերի պայմաններում կամ դրանց կատարումից հրաժարմանը` ներառյալ ստորև նշված (գ) և (դ)-ում նշված պատվերի ցանկացած փոփոխություն,

գ) ներկայացնում է Ապրանքների կամ Աշխատանքների համար պայմանագրերի պատվերի որևէ փոփոխություն, որն ընդհանուր առմամբ հանգեցնում է պայմանագրի նախնական գնի աճին (տարաձայնություններից խուսափելու համար այդ ընդհանուր գումարի մասով հաշվի է առնվում նման պայմանագրերի շրջանակներում նախկինում կատարված կամ ներկա պատվերների փոփոխությունները),

դ) ներկայացնում է Ապրանքների կամ Աշխատանքների համար պայմանագրերի պատվերի ցանկացած փոփոխություն, որը հանգեցնում է պայմանագրի նախնական գնի 15%-ի փոփոխության (աճ կամ նվազեցում), եթե նույնիսկ ընդհանուր առմամբ այդ փոփոխությունը չի ավելացնում պայմանագրի սկզբնական գինը: Տարաձայնություններից խուսափելու համար այդ ընդհանուր գումարի մասով հաշվի է առնվում նման պայմանագրերի շրջանակներում նախկինում կատարված կամ ներկա պատվերների փոփոխությունները:

 

14. ԱԶԲ-ն պատասխանում է 13-րդ պարբերությունում նշված յուրաքանչյուր խնդրանքին` նման խնդրանք ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում (Մանիլայում): Նման պատասխանում նշվում է, որ ա) խնդրանքը հաստատված է, բ) մերժված է, գ) սպասում է լրացուցիչ տեղեկատվության կամ փաստաթղթերի կամ դ) դիտարկվում է ԱԶԲ-ի Գնումների կոմիտեի կողմից: Եթե ԱԶԲ-ն նման խնդրանքը ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում (Մանիլայում) պատասխան չի ներկայացնում, ապա նման խնդրանքը համարվում է ԱԶԲ-ի կողմից հաստատված (բացառությամբ այն դեպքերի, երբ խնդրանքը դիտարկվում է ԱԶԲ-ի Գնումների կոմիտեի կողմից): (գ) պարբերության դեպքում, Վարկառուն անմիջապես տրամադրում է ԱԶԲ-ին պահանջվող տեղեկատվությունը կամ փաստաթղթերը, իսկ ԱԶԲ-ն պատասխանում է համապատասխան խնդրանքին այն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում (Մանիլայում): (դ) պարբերության դեպքում, ԱԶԲ-ն տեղեկացնում է Վարկառուին Գնումների կոմիտեի որոշման մասին` նման որոշում կայացնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում (Մանիլայում):

 

15. Վարկառուն ապահովում է, որպեսզի ՀՋԿԸ-ն

ա) ԱԶԲ-ի կողմից հաստատվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում ԱԶԲ-ին ներկայացնի պայմանագրերի ժամկետների երկարաձգման, փոփոխությունների կամ կատարումից հրաժարումների վերաբերյալ (ներառյալ փոփոխված պատվերները) պատճենները` համաձայն 13-րդ պարբերության, և պայմանագրի փոփոխությունները, և

բ) կատարի ԱԶԲ-ի նախնական հավանությունը չպահանջող Ապրանքների և Աշխատանքների փոփոխված պատվերների պայմանագրերի հաշվառում և յուրաքանչյուր 6 ամիսը մեկ ներկայացնի այդ հաշվառումը ԱԶԲ-ի ուսումնասիրմանը:

 

ԱՌԴԻՐ 5

 

Ծրագրի կատարումը, ֆինանսական հարցերը

 

Իրականացման միջոցառումները

 

1. Վարկառուն ապահովում է, որպեսզի Ծրագիրն իրականացվի ԾԿՁ-ում ամրագրված մանրամասն միջոցառումներին համաձայն: ԾԿՁ-ի ցանկացած հետագա փոփոխություն ուժի մեջ է մտնում միայն նման փոփոխությունը Վարկառուի և ԱԶԲ կողմից հաստատվելու դեպքում: ԾԿՁ-ի և սույն Վարկային համաձայնագրի միջև հակասությունների դեպքում, գերակայում են Վարկային համաձայնագրի դրույթները:

 

Համաֆինանսավորումը

 

2. Վարկառուն ապահովում է, որպեսզի ա) Ծրագրի համար անհրաժեշտ համաֆինանսավորումը հատկացվի և դուրս գրվի ժամանակին` Ծրագրի ներքո աշխատանքները ժամանակին ավարտելու նպատակով, և բ) լրացուցիչ համաֆինանսավորումը ժամանակին տրամադրվի միջոցների անբավարարության կամ գերածախսի դեպքում:

 

Հավաքագրման արդյունավետությունը

 

3. Վարկառուն ապահովում է, որպեսզի ՀՋԿԸ-ն և ծառայություն մատուցող մյուս կազմակերպությունները ունենան համարժեք հարկադիր մեխանիզմներ և իրավասություններ` արդյունավետ կերպով հավաքագրելու ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայության դիմաց վճարներ և վճարում չկատարողներին տուգանելու նպատակով` հավաքագրման արդյունավետությունը բարելավելու, վճարումից խուսափելը սահմանափակելու և ջրամատակարարման ու ջրահեռացման աշխատանքների անխափանությունը երաշխավորելու նպատակով:

 

Սակագինը

 

4. Հանել Սկզբնական վարկային համաձայնագրի 5-րդ առդիրի 7-րդ պարբերությունը և ամբողջությամբ փոխարինել հետևյալով` 2014 թվականի առաջին եռամսյակից ոչ ուշ Վարկառուն ապահովում է, որպեսզի սակագնային պլանը (Առաջարկված սակագնային պլան) ներկայացվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) քննարկմանը` վերջինիս հավանությունը ստանալու համար. առաջարկվող Սակագնային պլանը նպաստում է ՀՋԿԸ-ի երկարատև ֆինանսական կայունությանը և առևտրային գործունեության կենսունակությանը և ժամանակի ընթացքում պետական սուբսիդիայի աստիճանական կրճատմանը: Առանց սահմանափակելու վերը նշվածի ընդհանուր բնույթը` Առաջարկվող սակագնային պլանը և ՀԾԿՀ-ին ներկայացվող յուրաքանչյուր հետագա սակագնային պլան ներառում է գործող սակագնի ճշգրտում` հաշվի առնելով սպառողական գների գործակցի (ՍԳԳ) աճը Հայաստանում, որը հաշվարկվել է նախորդ օրացուցային տարվա ՍԳԳ-ի աճի հիման վրա` ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների: Մինչև ՀԾԿՀ ներկայացնելը` ՀՋԿԸ-ն քննարկում է ԱԶԲ-ի հետ Առաջարկվող սակագնային պլանի բովանդակությունը: Եթե ՀԾԿՀ-ն չի ընդունում Առաջարկվող սակագնային պլանը ՀԾԿՀ-ին ներկայացված ձևով, Վարկառուն և ՀՋԿԸ-ն ԱԶԲ-ի հետ քննարկում են հաջորդ սակագնային պլանի բովանդակությունը, որը պետք է առաջարկվի ՀԾԿՀ-ին` սակագնի վերանայման հաջորդ փուլում:

 

Ենթածրագրի ընտրության չափորոշիչները

 

5. Վարկառուն երաշխավորում է և ապահովում է, որպեսզի ՀՋԿԸ-ն երաշխավորի, որ բոլոր Ենթածրագրերը ընտրվեն հետևյալ ընտրության չափորոշիչներին համապատասխան`

ա) յուրաքանչյուր Ենթածրագիր համապատասխանում է Ներդրումային ծրագրին,

բ) յուրաքանչյուր Ենթածրագիր տեղակայված է Ծրագրի տարածքում,

գ) գոյություն ունեցող բաշխիչ ցանցը և Ենթածրագրի մեջ ընդգրկված սարքավորումները քայքայված են, ժանգապատ են և արտահոսում են և (կամ) կոյուղագծերը կոտրված են ու խցանված են, ինչի հետևանքով վտանգվում են ջրհավաք ավազանները և ոչ բարենպաստ պայմաններ են ստեղծվում շրջակա միջավայրի համար,

դ) յուրաքանչյուր Ենթածրագիր տեխնիկապես կայուն է` հաշվի առնելով ծախսածածկման և տեխնիկապես ընդունելի տարբերակները, և տնտեսապես ու ֆինանսապես հիմնավորված է,

ե) այն գյուղերը որոնք չեն սպասարկվում երկարաժամկետ ՀՋԿԸ-ի կողմից, գյուղապետարանը և (կամ) համայնքը, երկարատև ժամկետով և ՋՏՊԿ-ի համար ընդունելի պայմաններով, պարտավորվում են`

(i) իրականացնել պարբերական (առնվազն կես տարին մեկ) ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, ջրավազանների և կապտաժների, ջրամատակարարման մաքրման և այլ կարգի ստուգում, որը կհամապատասխանի տեխնիկական և սանիտարական պահանջներին` Վարկառուի օրենսդրության համաձայն, և

(ii) տրամադրել կառավարման և տեխնիկական աջակցություն և վերապատրաստում ՀՋԿԸ-ի կողմից` իր պարտականությունների սահմաններում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի շահագործման և պահպանման վերաբերյալ

զ) յուրաքանչյուր Ենթածրագիր համապատասխանում է ԱԶԲ երաշխիքների քաղաքականությանը և չի առնչվում շրջակա միջավայրի վրա ոչ մի էական ազդեցության հետ (մասնավորապես, չի պատկանում Ա կատեգորիայի ենթածրագրին` Երաշխիքների քաղաքականության փաստաթղթին համապատասխան, և

է) յուրաքանչյուր Ենթածրագիր հնարավոր լինի ավարտել Ծրագրի իրականացման ժամանակահատվածի շրջանակներում:

 

Շրջակա միջավայրը

 

6. Վարկառուն երաշխավորում է և ապահովում է, որպեսզի ՀՋԿԸ-ն երաշխավորի, որ յուրաքանչյուր Ծրագրի և Ծրագրի բոլոր օբյեկտների նախապատրաստումը, նախագծումը, շինարարությունը, իրականացումը, գործողությունը և ավարտը համապատասխանեն ա) Վարկառուի` շրջակա միջավայրին, առողջապահությանը և անվտանգությանը վերաբերող բոլոր կիրառելի օրենքներին և կանոնակարգերին, բ) Բնապահպանական երաշխիքներին, գ) ԲՆՈՒ-ում և ԲԿՊ-ում սահմանված պահանջներին և դ) ինչպես նաև Երաշխիքների մասով մոնիթորինգի հաշվետվությամբ ամրագրված ուղղիչ կամ կանխարգելիչ գործողություններին:

 

Հողի ձեռքբերումը և հարկադիր վերաբնակեցումը

 

7. Վարկառուն երաշխավորում է և ապահովում է, որպեսզի ՀՋԿԸ-ն երաշխավորի, որ

ա) որևէ տեսակի Աշխատանքների իրականացում չհանգեցնի հողի մշտական ձեռքբերման, փոխանցման, վաճառքի, իրավիճակի վատթարացման, օգտագործման սահմանափակման կամ մուտքի դեպի մասնավոր սեփականություն, որոնց դեպքում կկիրառվի ԱԶԲ-ի Հարկադիր վերաբնակեցման մասով երաշխիքները, և որ Ծրագրի բոլոր օբյեկտները լինեն և Ծրագրի ներքո աշխատանքները կատարվեն գոյություն ունեցող օտարման գոտիների սահմաններում, և

բ) Ենթածրագրի շրջանակներում հողի ձեռք բերման կամ վերաբնակեցման գործողությունների չնախատեսված անհրաժեշտություն առաջանալու դեպքում, հողի ձեռքբերումը և (կամ) վերաբնակեցումն իրականացվի ա) հողի ձեռք բերման և հարկադիր վերաբնակեցման վերաբերյալ Վարկառուի կիրառելի օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, բ) Հարկադիր վերաբնակեցման մասով երաշխիքներին, գ) ՎՇ-ի, դ) ինչպես նաև ՎՊ-ում ամրագրված բոլոր միջոցներին և պահանջներին համապատասխան` հաշվի առնելով Երաշխիքների մասով մոնիթորինգի հաշվետվությամբ ամրագրված ուղղիչ կամ կանխարգելիչ գործողությունները:

8. Առանց սահմանափակելու Հարկադիր վերաբնակեցման մասով երաշխիքների, ՎՇ-ի կամ ՎՊ-ի կիրառումը` Վարկառուն ապահովում է, որպեսզի Ենթածրագրի հետ կապված և ոչ մի ֆիզիկական կամ տնտեսական տեղաշարժ չիրականացվի մինչև

ա) այդ Ենթածրագրի համար ՎՊ-ի համաձայն փոխհատուցումներ և օրենքով սահմանված այլ վճարներ չկատարվեն տուժած անձանց, և

բ) այդ Ենթածրագրի համար ՎՊ-ի համաձայն չսկսվի եկամուտների և կենսապայմանների համապարփակ վերականգնման ծրագիրը:

 

Տեղաբնակները

 

9. Վարկառուն երաշխավորում է և ապահովում է, որպեսզի ՀՋԿԸ-ն երաշխավորի, որ Ծրագիրը որևէ բացասական ազդեցություն չգործի տեղաբնակների վրա ԵՔՓ-ի իմաստով: Նման ազդեցության դեպքում, Վարկառուն ապահովում է, որպեսզի ՀՋԿԸ-ն նախապատրաստի, ներկայացնի և իրականացնի տեղաբնակների հետ կապված ծրագիր` տեղաբնակների և ԵՔՓ-ի վերաբերյալ Վարկառուի բոլոր կիրառելի օրենքներին և կանոնակարգերին համապատասխան:

 

Երաշխիքներին վերաբերող պահանջների կատարման համար անհրաժեշտ մարդկային և ֆինանսական ռեսուրսները

 

10. Վարկառուն հասանելի է դարձնում կամ ապահովում է, որ ՀՋԿԸ-ն հասանելի դարձնի մարդկային և ֆինանսական ռեսուրսներ` ԲԿՊ և ՎՊ-ի լիարժեք իրականացման համար:

 

Երաշխիքները. մրցութային փաստաթղթերում և աշխատանքների իրականացման պայմանագրերում հարակից դրույթները

 

11. Վարկառուն երաշխավորում է կամ ապահովում է, որպեսզի ՀՋԿԸ-ն երաշխավորի, որ Աշխատանքների համար մրցութային բոլոր փաստաթղթերը և պայմանագրերը պարունակեն դրույթներ, որոնցով պահանջվում է, որ կապալառուները

ա) կատարեն ԲՆՈՒ, ԲԿՊ և ՎՇ-ում ամրագրված` կապալառուներին վերաբերող միջոցառումները (այնքանով որքանով դրանք վերաբերում են մարդկանց վրա ազդեցություններին շինարարական աշխատանքների ժամանակ), ինչպես նաև Երաշխիքների մասով մոնիթորինգի հաշվետվությամբ ամրագրված բոլոր ուղղիչ կամ կանխարգելիչ գործողությունները.

բ) տրամադրեն համապատասխան բյուջե` վերը նշված բնապահպանական և սոցիալական միջոցառումների իրականացման համար,

գ) գրավոր ծանուցեն Վարկառուին բոլոր չնախատեսված ռիսկերի մասին, որոնք կապված են բնապահպանական, վերաբնակեցման կամ տեղաբնակների կամ այն ազդեցությունների հետ, որոնք առաջանում են շինարարության, Ծրագրի իրականացման կամ գործողության ընթացքում, որոնք նախատեսված չեն ԲՆՈՒ-ում, ԲԿՊ-ում և ՎՊ-ում,

դ) համարժեք կերպով ներկայացնեն ճանապարհների, գյուղատնտեսական հողերի և այլ ենթակառուցվածքների վիճակը` մինչև տրանսպորտային նյութերի տեղափոխումը և շինարարությունը սկսելը և

ե) վերականգնեն ճանապարհները, այլ տեղական ենթակառուցվածքները, գյուղատնտեսական հողերը` հասցնելով դրանք առնվազն այնպիսի վիճակի, ինչ վիճակում որ դրանք գտնվում էին մինչև Ծրագրի մեկնարկը` շինարարության ավարտից հետո:

 

Երաշխիքների մասով մոնիթորինգը և հաշվետվությունները

 

12. Վարկառուն իրականացնում է հետևյալը կամ ապահովում է, որպեսզի ՀՋԿԸ-ն իրականացնի հետևյալը`

ա) ներկայացնում է Երաշխիքների մասով մոնիթորինգի կիսամյակային հաշվետվություններ և այդ հաշվետվություններից համապատասխան տեղեկատվություն տրամադրում նաև Ծրագրի իրականացման արդյունքում տուժած անձանց,

բ) եթե որևէ Ենթածրագրի շինարարության, իրականացման կամ գործողության ընթացքում չնախատեսված սոցիալական և (կամ) բնապահպանական որևէ ռիսկ և (կամ) ազդեցություններ են առաջանում, որոնք նախատեսված չէին կիրառվող ԲՆՈՒ-ով, ԲԿՊ-ով և ՎՊ-ով, անհապաղ տեղեկացնում է ԱԶԲ-ին նման ռիսկերի կամ ազդեցությունների առաջացման մասին` դրանց մանրամասն նկարագրությամբ և վերականգնման համար առաջարկվող գործողությունների պլանով, և

գ) խախտման մասին տեղեկություն ստանալուց հետո անհապաղ հայտնում է ԲԿՊ-ում կամ ՎՊ-ում ամրագրված միջոցառումների կամ պահանջների առկա կամ հնարավոր խախտման մասին:

 

Ներդրումների արգելված ցանկը

 

13. Վարկառուն երաշխավորում է կամ ապահովում է, որպեսզի ՀՋԿԸ-ն երաշխավորի, որ Վարկի որևէ միջոց չօգտագործվի ԵՔՓ-ի 5-րդ առդիրում ամրագրված` արգելված ներդրումային գործունեության ցանկում ներառված որևէ գործունեության ֆինանսավորման համար:

 

Աշխատանքը, առողջությունը և սոցիալական ապահովությունը

 

14. Վարկառուն երաշխավորում է կամ ապահովում է, որպեսզի ՀՋԿԸ-ն երաշխավորի, որ բոլոր Աշխատանքների մասով բոլոր կապալառուները` ա) համապատասխանեն բոլոր կիրառելի աշխատանքային օրենքներին, բ) ջանքեր գործադրեն` աշխատանքներում ներգրավելու կանանց և տեղի աշխատուժին, այդ թվում` կարիքավոր անձանց, որոնք բնակվում են համապատասխան Ենթածրագրի հարևանությամբ, գ) շինհրապարակներում տարածեն տեղեկատվություն սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին, այն մարդկանց համար, որոնք ներգրավված են շինարարության մեջ, դ) նույնատիպ աշխատանքի համար հավասարաչափ վճարեն և տղամարդկանց և կանանց, ե) ապահով աշխատանքային պայմաններ ստեղծեն արական և իգական սեռի աշխատողների համար, զ) աշխատանքի չընդունեն երեխաներին, և է) գործեն Աշխատանքների մասով կապալառուների նկատմամբ կիրառվող Գենդերային գործողությունների պլանի դրույթներին համապատասխան: Բոլոր Ենթածրագրերի համար աշխատանքային պայմանագրերը պետք է պարունակեն վերը նշված դրույթների հատուկ կետեր, որոնց համապատասխանությունը խստորեն կվերահսկվի իրականացման ընթացքում:

 

15. Վարկառուն երաշխավորում է կամ ապահովում է, որպեսզի ՀՋԿԸ-ն երաշխավորի, որ Ծրագրի համաձայն վերականգնված կամ կառուցված Ծրագրի օբյեկտները համապատասխանեն նախագծի տեխնիկական պայմաններին, և որ շինարարության վերահսկումը, որակի հսկողությունը և Ծրագրի կառավարումը իրականացվեն միջազգային ստանդարտների և պրակտիկայի համաձայն:

 

Գենդերային քաղաքականությունը և զարգացումը

 

16. Վարկառուն երաշխավորում է կամ ապահովում է, որպեսզի ՀՋԿԸ-ն երաշխավորի, որ Գենդերային գործողությունների պլանն ամբողջությամբ և ժամանակին իրականացվի, և այդ նպատակով համարժեք ռեսուրսներ հատկացվեն: Գենդերային գործողությունների պլանի շրջանակներում գենդերային հարցերին վերաբերող իրագործվելիք նպատակներն են, ի թիվս այլ հարցերի, i) բնակիչների կողմից ջրի օգտագործման ուսումնասիրություն` ըստ սեռի, ինչպես նաև կարիքների և գիտելիքների պակասի ուսումնասիրություն` իգական սեռի 50% հարցվողների շրջանում, ii) գենդերային վերլուծություն և հանրային իրազեկման քարոզարշավի իրականացում` գենդերային վերլուծության հիման վրա, iii) 10 վերապատրաստման դասընթացների անցկացում թիրախային քաղաքներում և գյուղերում որպես իրազեկման քարոզարշավի մի մաս` 50% կանանց մասնակցությամբ, iv) տեղերում մարդկային ռեսուրսների տվյալների բազայի առկայություն` ըստ սեռի, v) բողոքների և բաժանորդների կարծիքների տվյալների բազա` ըստ սեռի, ինչպես նաև բողոքների բովանդակության վերլուծություն` ըստ սեռի:

 

Արդյունավետ կառավարումը

 

17. Վարկառուն երաշխավորում է և ապահովում է, որպեսզի ՀՋԿԸ-ն երաշխավորի, այն դեպքում, երբ տեղի ունենա ա) Ծրագրի շրջանակներում վերականգնված կամ կառուցված Ծրագրի որևէ օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխում, բ) Ծրագրի շրջանակներում վերականգնված կամ կառուցված Ծրագրի որևէ օբյեկտի նկատմամբ սեփականության կամ տիրապետման իրավունքի օտարում, փոխանցում կամ զիջում, կամ գ) Ծրագրի շրջանակներում վերականգնված կամ կառուցված Ծրագրի որևէ օբյեկտի վերաբերյալ որևէ վարձակալության կամ այլ պայմանագրի կնքման կամ դրա շահագործման կամ պահպանման վերաբերյալ ՋՏՊԿ-ի կամ ՀՋԿԸ-ի գործառույթների կամ լիազորությունների փոփոխություն, ԱԶԲ-ի համաձայնությունն անհրաժեշտ է ստանալ նման պլանի իրականացումից առնվազն վեց ամիս առաջ, և նման փոփոխությունը կատարվում է իրավական և թափանցիկ եղանակով:

 

Կառավարումը և կոռուպցիան

 

18. Վարկառուն, Ծրագիրը կատարող գործակալությունը և ՀՋԿԸ-ն պահպանում են i) ԱԶԲ-ի Հակակոռուպցիոն քաղաքականությունը (փոփոխված 1998 թ.) և ընդունում, որ ԱԶԲ-ն իրավունք ունի անմիջականորեն կամ իր գործակալների միջոցով իրականացնել Ծրագրին առնչվող կոռուպցիայի, խարդախության, գաղտնի համաձայնության կամ հարկադրանքի վերաբերյալ ցանկացած կասկածելի գործելակերպի քննություն, և ii) մասնակցել նման քննությանը և տրամադրել անհրաժեշտ աջակցություն քննությունը բավարար կերպով իրականացնելու համար:

19. Վարկառուն, Ծրագիրը կատարող գործակալությունը և ՀՋԿԸ-ն ապահովում են, որպեսզի ԱԶԲ-ի համար ընդունելի հակակոռուպցիոն դրույթները ներառվեն բոլոր մրցութային փաստաթղթերում և պայմանագրերում, այդ թվում` այն դրույթները, որոնցով սահմանվում են կատարող և իրականացնող գործակալությունների, ինչպես նաև բոլոր կապալառուների, մատակարարների, խորհրդատուների և Ծրագրի հետ առնչություն ունեցող` ծառայություն մատուցող այլ ընկերությունների հաշվետվությունները և հաշիվները աուդիտի ենթարկելու և ուսումնասիրելու ԱԶԲ-ի իրավունքը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.07.2012
N 23
Արձանագրային որոշում