Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0652.190712

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հուլիսի 2012 թվականի N 652-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պաշտոնական կայքում և ՊՈՍ-տերմինալներով հարկերի վճարման հնարավորության ստեղծման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1930-Ն որոշման հավելվածի 1.1-ին կետով սահմանված ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պաշտոնական կայքում և ՊՈՍ-տերմինալներով հարկերի վճարման հնարավորության ստեղծումը և գործարկումը:

3. Հանձնարարել սույն որոշման հավելվածում նշված հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնել թեկնածուներ` աշխատանքային խմբի կազմում ընդգրկելու համար:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թ. հուլիսի 19-ի

N 652-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների

կոմիտեի ներկայացուցիչ (աշխատանքային խմբի ղեկավար)

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներկայացուցիչ

(համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի

գործակալության ներկայացուցիչ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.07.2012
N 652-Ա
Որոշում