Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0868.190712

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հուլիսի 2012 թվականի N 868-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Արարատյան 90/15 հասցեում գտնվող 450000 դրամ սկզբնական արժեքով, 22375 դրամ մնացորդային արժեքով 165.5 քառ. մետր մակերեսով շինությունը և 15958050 դրամ սկզբնական արժեքով, 8081419 դրամ մնացորդային արժեքով բեռնարկղային նախկին հրապարակը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.10093 հա հողատարածքը (վկայական N 21032012-01-0258, տրված` 21.03.2012 թվականին), Երևան քաղաքի Արարատյան 90/16 հասցեում գտնվող 127725 դրամ սկզբնական արժեքով, 17897 դրամ մնացորդային արժեքով 13 քառ. մետր մակերեսով պահակակետը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.03245 հա հողատարածքը (վկայական N 21032012-01-0214, տրված` 21.03.2012 թվականին) և Կարմիր Բլուր կայարանի բեռնարկղային հրապարակ գնացող 3554421.4 դրամ սկզբնական արժեքով, 2817544.8 դրամ մնացորդային արժեքով երկաթուղու հատվածը (այսուհետ` գույք) հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված կոնցեսիոնի ակտիվների կազմից:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.07.2012
N 868-Ա
Որոշում