Սեղմել Esc փակելու համար:
1999 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

1999 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

040.0197.310399

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մարտի 1999 թվական թիվ 197

 

i

1999 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի մարտի 30-ի «1999 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում գարնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովներ համաձայն N 2 հավելվածի:

Մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովների գործունեության վերահսկողությունը դնել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահի վրա:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`

ա) 1999 թվականի գարնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով ապրիլ-հունիս ամիսների ընթացքում.

բ) ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերը ներկայացնել համապատասխան դատախազություններ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզում.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող, զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումը և Հայաստան վերադարձն ԱՊՀ-ի շրջանակներում իրականացնել 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայով նախատեսված կարգով:

6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ղեկավարներին`

ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել բոլոր կազմակերպություններում նշված անձանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական և այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների անշեղ կիրառումը և այդ անձանց գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

բ) ապահովել իրենց համակարգում աշխատող զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

ա) 1999 թվականի գարնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, ինչպես նաև սպասարկող անձնակազմով, նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

բ) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմը` դրանցում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից առաջադրված մասնագետներին:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` զորակոչային հանձնաժողովները համալրել համապատասխան բժիշկ մասնագետներով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ռենտգեն (ֆլյուորո) լուսանկարահանում, ինչպես նաև տարբեր տիպի պատվաստումներ կատարելու նպատակով հատկացնել անհրաժեշտ դեղորայք և լուսանկարչական նյութեր:

9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը`

ա) ապահովել հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում և զորախմբերի անվտանգ փոխադրումը.

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումն ու նրանց պարտադիր ներկայանալը զորակոչային տեղամասեր.

գ) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևան քաղաքի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել պետավտոտեսչության երկու անձնակազմ:

10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` ապահովել զորակոչիկների փոխադրումը զինվորական կոմիսարիատներից հանրապետական հավաքակայան` ըստ զինվորական կոմիսարիատների հայտերի:

11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով իրականացվող ծախսերի:

12. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով գարնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցուղիներում և զորակոչային տարիքի անձանց Հայաստանի Հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում ժամկետային զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

13. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` 1999 թվականի գարնանային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույն չափով օգտագործելու նպատակով բուհերում, դպրոցներում, քոլեջներում, տեխնիկումներում, պրոֆտեխնիկական ուսումնական հաստատություններում փոխադրական, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքներն ավարտել մինչև 1999 թվականի հունիսի 15-ը:

14. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` ընդլայնել ռազմահայրենասիրական աշխատանքների լուսաբանումը` հատուկ ուշադրություն դարձնելով 1999 թվականի գարնանային զորակոչի կազմակերպմանն ու անցկացմանը:

15. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և հանրապետական զորակոչային հանձնաժողովի վրա:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 31-ից:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 1999 թվականի

մարտի 31-ի N 197 որոշման

 

ԿԱԶՄ

 

հանրապետական զորակոչային հանձնաժողովի

 

    Վ. Սարգսյան                   - ՀՀ պաշտպանության նախարար

                                    (հանձնաժողովի նախագահ)           

    Մ. Հարությունյան              - ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի

                                    պետ, ՀՀ պաշտպանության նախարարի

                                    առաջին տեղակալ (հանձնաժողովի

                                    նախագահի տեղակալ)

    Ա. Հարությունյան              - ՀՀ զինվորական կոմիսար

    Ս. Սարգսյան                   - ՀՀ ներքին գործերի և  ազգային

                                    անվտանգության նախարար

    Ա. Հովսեփյան                  - ՀՀ գլխավոր դատախազ

    Հ. Նիկողոսյան                 - ՀՀ առողջապահության նախարար

    Ե. Զախարյան                   - ՀՀ տրանսպորտի նախարար

    Լ. Մկրտչյան                   - ՀՀ կրթության և  գիտության նախարար

    Ռ. Մարտիրոսյան                - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության,

                                    ազգային անվտանգության  և ներքին

                                    գործերի մշտական հանձնաժողովի նախագահ

    Վ. Հարությունյան              - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ

                                    իրավիճակների վարչության պետ

    Հ. Կարապետյան                 - ՀՀ կառավարությանն առընթեր

                                    տեղեկատվության և գրահրատարակչության

                                    վարչության պետ

    Ս. Ալանակյան                  - ՀՀ կառավարության աշխատակազմի

                                    վարչական մարմինների վարչության պետ

                                    (հանձնաժողովի քարտուղար)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 1999 թվականի

մարտի 31-ի N 197 որոշման

 

ԿԱԶՄ

 

մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովների

 

_________________________________________________________________________

Տարածաշրջանի և   |

զինկոմիսարիատի   |             Հանձնաժողովների անդամները

անվանումը     |

_____________________|___________________________________________________

1            |       2                      3

_____________________|___________________________________________________

Երևան                |Ս. Աբրահամյան     - Երևանի  քաղաքապետ

_______              |                    (հանձնաժողովի նախագահ)

Արաբկիրի             |Մ. Գրիգորյան      - ՀՀ զինված ուժերի գլխավոր

Մաշտոցի              |                    սպայակույտի պետի առաջին

Կենտրոնի             |                    տեղակալ

Նոր Նորքի            |Ա. Թամազյան       - Երևան  քաղաքի դատախազ

Շահումյանի           |Վ. Պապոյան        - ՀՀ պաշտպանության նախարարության

Շենգավիթի            |                    զինվորական ոստիկանության

Էրեբունու            |                    Երևանի  կայազորի բաժնի պետ

|Ա. Զաքարյան       - Երևանի  քաղաքի ներքին գործերի

|                    վարչության պետ

|Ա. Խրիմյան        - Էրեբունու թաղային համայնքի

|                    ղեկավար

|Վ. Զատիկյան       - Մալաթիա-Սեբաստիա թաղային

|                    համայնքի ղեկավար

_____________________|___________________________________________________

Արագածոտն            |Հ. Կարապետյան     - Արագածոտնի մարզպետ

_________            |                    (հանձնաժողովի նախագահ)

Աշտարակի             |Վ. Շիրխանյան      - ՀՀ պաշտպանության նախարարի

Ապարանի              |                    տեղակալ

Թալինի               |Ս. Գևորգյան       - ՀՀ պաշտպանության նախարարության

|                    զինվորական ոստիկանության

|                    վարչության պետի տեղակալ

|Մ. Թովմասյան      - մարզային ներքին գործերի

|                    վարչության պետ

|Լ. Ավետիսյան      - Արագածոտնի մարզի դատախազ

|Կ. Գևորգյան       - Աշտարակի քաղաքապետ

|Ռ. Հայրապետյան    - Ապարանի քաղաքապետ

|Գ. Գրիգորյան      - Թալինի քաղաքապետ

_____________________|___________________________________________________

Արարատ               |Հ. Աբրահամյան     - Արարատի մարզպետ

_______              |                    (հանձնաժողովի նախագահ)

Արտաշատի             |Գ. Հարությունյան  - ՀՀ պաշտպանության նախարարության

Արարատի              |                    անձնակազմի հետ տարվող

Մասիսի               |                    աշխատանքների վարչության պետ

|Բ. Նազարյան       - Արարատի մարզի դատախազ

|Հ. Զոհրաբյան      - ՀՀ պաշտպանության նախարարության

|                    Արարատի գոտու զինվորական

|                    ոստիկանության բաժնի պետ

|Գ. Գրիգորյան      - մարզային ներքին գործերի

|                    վարչության պետ

|Վ. Հովակիմյան     - Արտաշատի քաղաքապետ

|Գ. Գասպարյան      - Արարատի քաղաքապետ

|Դ. Նազարյան       - Մասիսի քաղաքապետ

_____________________|___________________________________________________

Արմավիր              |Ա. Հերոյան        - Արմավիրի մարզպետ

_______              |                    (հանձնաժողովի նախագահ)

Արմավիրի             |Ս. Մարտիրոսյան    - ՀՀ պաշտպանության նախարարության

Վաղարշապատի          |                    հատուկ հանձնակատար

(Էջմիածին)           |Ա. Մկրտչյան       - Արմավիրի մարզի դատախազ

|Ս. Ենգոյան        - ՀՀ պաշտպանության նախարարության

|                    Արմավիրի գոտու զինվորական

|                    ոստիկանություն

|Ա. Ղուկասյան      - մարզային ներքին գործերի

|                    վարչության պետ

|Հ. Մխոյան         - Արմավիրի քաղաքապետի

|                    պաշտոնակատար

|Ե. Աղվանյան       - Վաղարշապատի (Էջմիածնի)

|                    քաղաքապետ

_____________________|___________________________________________________

Գեղարքունիքի         |Վ. Հակոբյան       - Գեղարքունիքի մարզպետի տեղակալ

____________         |                    (հանձնաժողովի նախագահ)

Գավառի               |Ա. Պետրոսյան      - ՀՀ պաշտպանության նախարարի

Մարտունու            |                    տեղակալ

Սևանի                |Ս. Պարսամյան      - Գեղարքունիքի մարզի դատախազ

Վարդենիսի            |Հ. Հարությունյան  - ՀՀ պաշտպանության նախարարության

Ճամբարակի            |                    Սևանի  գոտու զինվորական

(Կրասնոսելսկ)        |                    ոստիկանության բաժնի պետ

|Զ. Եպիսկոպոսյան   - մարզային ներքին գործերի

|                    վարչության պետ

|Ֆ. Ղարաբաղցյան    - Գավառի քաղաքապետ

|Ռ. Մհերյան        - Մարտունու քաղաքապետ

|Ա. Ալեքսանյան     - Սևանի  քաղաքապետ

|Դ. Բուդոյան       - Վարդենիսի քաղաքապետ

|Հ. Քոչարյան       - Ճամբարակի քաղաքապետ

_____________________|___________________________________________________

Լոռի                 |Հ. Քոչինյան       - Լոռու մարզպետ

_____                |                    (հանձնաժողովի նախագահ)

Վանաձորի             |Ս. Միրզոյան       - բանակային կորպուսի հրամանատար

Սպիտակի              |Ռ. Հարությունյան  - Լոռու մարզի դատախազ

Ստեփանավանի          |Կ. Հովհաննիսյան   - ՀՀ պաշտպանության նախարարության

Տաշիրի               |                    Վանաձորի գոտու զինվորական

Թումանյանի           |                    ոստիկանության բաժնի պետ

|Ա. Ղահրամանյան    - մարզային ներքին գործերի

|                    վարչության պետ

|Ա. Հարությունյան  - Վանաձորի քաղաքապետ

|Ս. Ավետիսյան      - Սպիտակի քաղաքապետ

|Ռ. Բաղրամյան      - Ստեփանավանի քաղաքապետ

|Է. Այվազյան       - Տաշիրի քաղաքապետ

|Լ. Զավարյան       - Թումանյանի քաղաքապետ

|Վ. Լալայան        - Ալավերդու քաղաքապետ

_____________________|___________________________________________________

Կոտայքի              |Ս. Ստեփանյան      - Կոտայքի մարզպետ

_______              |                    (հանձնաժողովի նախագահ)

Կոտայքի (Աբովյան)    |Գ. Գևորգյան       - ՀՀ պաշտպանության նախարարության

Հրազդանի             |                    վերստուգիչ-վերահսկիչ

Չարենցավանի          |                    հանձնաժողովի նախագահ

Եղվարդի (Նաիրի)      |Մ. Սարգսյան       - Կոտայքի մարզի դատախազ

|Ա. Ղազարյան       - ՀՀ պաշտպանության նախարարության

|                    Կոտայքի գոտու զինվորական

|                    ոստիկանության բաժնի պետ

|Ա. Երիցյան        - մարզային ներքին գործերի

|                    վարչության պետ

|Գ. Ոսկերչյան      - Աբովյանի քաղաքապետ

|Ս. Միքայելյան     - Հրազդանի քաղաքապետ

|Վ. Այվազյան       - Չարենցավանի քաղաքապետ

|Ռ. Աբրահամյան     - Եղվարդի քաղաքապետ

_____________________|___________________________________________________

Շիրակ                |Ս. Պետրոսյան      - Շիրակի մարզպետի պաշտոնակատար

______               |                    (հանձնաժողովի նախագահ)

Գյումրիի             |Լ. Պետրոսյան      - ՀՀ պաշտպանության նախարարի

Արթիկի               |                    տեղակալ

Աշոցքի               |Վ. Ավագյան        - Շիրակի մարզի դատախազ

Անիի                 |Ա. Զաքարյան       - ՀՀ պաշտպանության նախարարության

Ախուրյանի            |                    Շիրակի գոտու զինվորական

|                    ոստիկանության բաժնի պետ

|Ա. Գիզիրյան       - մարզային ներքին գործերի

|                    վարչության պետ

|Մ. Վարդանյան      - Գյումրիի քաղաքապետ

|Ս. Բաբոյան        - Արթիկի քաղաքապետ

|Ս. Ուռուտյան      - Մարալիկի քաղաքապետ

_____________________|___________________________________________________

Սյունիք              |Ռ. Նավասարդյան    - Սյունիքի մարզպետ

_______              |                    (հանձնաժողովի նախագահ)

Կապանի               |Ա. Զինևիչ         - ՀՀ պաշտպանության նախարարի

Գորիսի               |                    տեղակալ

Սիսիանի              |Ս. Պետրոսյան      - ՀՀ պաշտպանության նախարարության

Մեղրու               |                    վերստուգիչ-վերահսկիչ

|                    հանձնաժողովի իրավաբանական

|                    բաժնի պետ

|Ռ. Գրիգորյան      - Սյունիքի մարզի դատախազ

|Ի. Իշխանյան       - ՀՀ պաշտպանության նախարարության

|                    Զանգեզուրի գոտու զինվորական

|                    ոստիկանության բաժնի պետ

|Գ. Կարապետյան     - մարզային ներքին գործերի

|                    վարչության պետ

|Գ. Աթաջանյան      - Կապանի քաղաքապետ

|Ս. Խաչատրյան      - Գորիսի քաղաքապետ

|Գ. Հովակիմյան     - Սիսիանի քաղաքապետ

|Հ. Բաղդասարյան    - Մեղրու քաղաքապետ

_____________________|___________________________________________________

Վայոց ձորի           |Պ. Մանուկյան      - Վայոց ձորի մարզպետ

__________           |                    (հանձնաժողովի նախագահ)

Եղեգնաձորի           |Կ. Ղազարյան       - ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական

Վայքի                |                    տեսուչի տեղակալ

|Գ. Միքայելյան     - Վայոց ձորի մարզի դատախազ

|Մ. Նանուշյան      - ՀՀ պաշտպանության նախարարության

|                    զինվորական ոստիկանության

|                    վարչության պետի տեղակալ

|Վ. Սարգսյան       - մարզային ներքին գործերի

|                    վարչության պետ

|Ա. Մարտիրոսյան    - Եղեգնաձորի քաղաքապետ

|Ա. Թովմասյան      - Վայքի քաղաքապետ

_____________________|___________________________________________________

Տավուշ               |Ա. Ղուլարյան      - Տավուշի մարզպետ

______               |                    (հանձնաժողովի նախագահ)

Իջևանի               |Մ. Աբրահամյան     - ՀՀ պաշտպանության նախարարի

Բերդի (Տավուշ)       |                    տեղակալ

Նոյեմբերյանի         |Է. Անրիկյան       - Տավուշի մարզի դատախազ

|Ա. Հովակիմյան     - ՀՀ պաշտպանության նախարարության

|                    Իջևանի  գոտու զինվորական

|                    ոստիկանության բաժնի պետ

|Ա. Վասիլյան       - մարզային ներքին գործերի

|                    վարչության պետ

|Լ. Սարգսյան       - Իջևանի  քաղաքապետի տեղակալ

|Ժ. Պետրոսյան      - Դիլիջանի քաղաքապետ

|Վ. Մելքումյան     - Բերդի քաղաքապետ

|Ս. Ամիրաղյան      - Նոյեմբերյանի քաղաքապետ

_________________________________________________________________________

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 1999 թվականի

մարտի 31-ի N 197 որոշման

 

ԿԱԶՄ

 

կենտրոնական բժշկական հանձնաժողովի

 

    Ա. Հարությունյան             - ՀՀ զինվորական կոմիսար

                                   (հանձնաժողովի նախագահ)

    Է. Նազարեթյան                - ՀՀ պաշտպանության նախարարության

                                   ռազմաբժշկական վարչության պետ

    Հ. Գոգինյան                  - ՀՀ պաշտպանության նախարարության

                                   ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ

    Ա. Զեյնալյան                 - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

    Հ. Ազիզյան                   - թերապևտ

    Գ. Հովհաննիսյան              - նյարդաբան

    Ա. Մուրադյան                 - քիթ-կոկորդ-ականջի մասնագետ

    Զ. Տեր-Ավետիքյան             - վիրաբույժ

    Ա. Սողոյան                   - հոգեբույժ

    Հ. Շահինյան                  - ակնաբույժ

    Խ. Խաչիկյան                  - մաշկավեներոլոգ

    Վ. Կարապետյան                - հանձնաժողովի քարտուղար

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.03.1999
N 197
Որոշում