Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎ ...

 

 

040.0893.210712

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հուլիսի 2012 թվականի N 893-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2012 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2014 թվականի մայիսի 31-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2015 թվականի օգոստոսի 10-ը:

(1-ին կետը փոփ. 19.12.13 թիվ 1455-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի հուլիսի 19-ի

N 893-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |ԱՏԳ   |Անվանումը             |Չափի|Քանակը |Ծագման/   |Արժեքը     |

|ը/կ|ԱԱ-ի  |                      |միա-|       |արտահանման|(դրամ)     |

|   |ծածկա-|                      |վորը|       |երկիրը    |           |

|   |գիրը  |                      |    |       |          |           |

|___|______|______________________|____|_______|__________|___________|

|1. |7308  |Մետաղական             |կգ  |220,000|ԱՄԷ       |138,000,000|

|   |      |կոնստրուկցիաներ`      |    |       |          |           |

|   |      |լրակազմով             |    |       |          |           |

|___|______|______________________|____|_______|__________|___________|

|2. |7308  |Պանելներ (սենդվիչ)    |կգ  | 70,000|Գերմանիա, | 50,000,000|

|   |      |                      |    |       |Իսպանիա,  |           |

|   |      |                      |    |       |Բելգիա կամ|           |

|   |      |                      |    |       |Իտալիա    |           |

|___|______|______________________|____|_______|__________|___________|

|3. |7309  |Գինու տարա (պահաման)` |կգ  | 34,000|Իտալիա    |225,000,000|

|   |      |լրակազմով             |    |       |          |           |

|___|______|______________________|____|_______|__________|___________|

|4. |7309  |Գինու տարա (պահաման)` |կգ  | 7,200 |Իտալիա    | 65,000,000|

|   |      |լրակազմով             |    |       |          |           |

|___|______|______________________|____|_______|__________|___________|

|5. |7326  |Պլատֆորմներ և         |կգ  |  4,000|Իտալիա    | 30,000,000|

|   |      |աստիճաններ` լրակազմով |    |       |          |           |

|___|______|______________________|____|_______|__________|___________|

|6. |8424  |Լվացող սարքավորում`   |հատ |      1|Իտալիա    | 11,920,000|

|   |      |լրակազմով             |    |       |          |           |

|___|______|______________________|____|_______|__________|___________|

|7. |8422  |Գինու, շամպայնի շշերի |հատ |      1|Իտալիա    |270,000,000|

|   |      |պարզաջրող, շշալցնող և |    |       |          |           |

|   |      |խցանող սարք` լրակազմով|    |       |          |           |

|___|______|______________________|____|_______|__________|___________|

|8. |8422  |Գինու, շամպայնի շշերի |հատ |      1|Իտալիա    | 78,000,000|

|   |      |արտաքին լվացման,      |    |       |          |           |

|   |      |չորացման, տաքացման    |    |       |          |           |

|   |      |սարք` լրակազմով       |    |       |          |           |

|___|______|______________________|____|_______|__________|___________|

|9. |8422  |Շամպայնի մյուզլեյի    |հատ |      1|Իտալիա    | 32,000,000|

|   |      |ամրացման սարք`        |    |       |          |           |

|   |      |լրակազմով             |    |       |          |           |

|___|______|______________________|____|_______|__________|___________|

|10.|8422  |Թասակների ամրացման    |հատ |      1|Իտալիա    | 54,000,000|

|   |      |սարք` լրակազմով       |    |       |          |           |

|___|______|______________________|____|_______|__________|___________|

|11.|8422  |Պիտակավորող սարք`     |հատ |      1|Իտալիա    | 40,000,000|

|   |      |լրակազմով             |    |       |          |           |

|___|______|______________________|____|_______|__________|___________|

|12.|7309  |Շամպայնի պահամաններ`  |կգ  | 42,000|Իտալիա    |165,000,000|

|   |      |լրակազմով             |    |       |          |           |

|___|______|______________________|____|_______|__________|___________|

|13.|7309  |Շամպայնի պահամաններ`  |կգ  |  3,000|Իտալիա    | 18,000,000|

|   |      |լրակազմով             |    |       |          |           |

|___|______|______________________|____|_______|__________|___________|

|14.|8428  |Փոխարկիչ (կոնվեյեր)`  |հատ |      1|Իտալիա    | 76,000,000|

|   |      |լրակազմով             |    |       |          |           |

|___|______|______________________|____|_______|__________|___________|

|15.|8421  |Խմիչքը ֆիլտրող սարքեր`|հատ |      3|Իտալիա կամ|136,500,000|

|   |      |լրակազմով             |    |       |Գերմանիա  |           |

|___|______|______________________|____|_______|__________|___________|

|16.|8413  |Հեղուկային պոմպեր     |հատ |      2|Իտալիա,   |  9,100,000|

|   |      |                      |    |       |Գերմանիա  |           |

|   |      |                      |    |       |կամ       |           |

|   |      |                      |    |       |Ֆրանսիա   |           |

|___|______|______________________|____|_______|__________|___________|

|   |      |Ընդամենը              |    |       |          |1398520,000|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.07.2012
N 893-Ա
Որոշում