040.0900.240712
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 հուլիսի 2012 թվականի N 900-Ա
ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության համայնքներում «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից իրականացվող` գյուղական կարողությունների ստեղծման ծրագրով գազատարների կառուցման նպատակով 2012 թվականին համայնքների կողմից համաֆինանսավորման պարտավորությունների կատարումն ապահովելու և համայնքների զարգացմանն աջակցելու նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության համայնքներում «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից իրականացվող` գյուղական կարողությունների ստեղծման ծրագրով գազատարների կառուցման նպատակով 2012 թվականին առանձին համայնքների փոխարեն համաֆինանսավորման պարտավորություններն ապահովելու համար Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 249,300.0 հազ. դրամ, որից` 2012 թվականի ինն ամսում` 249,300.0 հազ. դրամ (բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկեր և փոխատվություններ» հոդվածով):
i
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին տրամադրել վարկային պայմանագրի հիման վրա` տարեկան 0,1 տոկոս դրույքաչափով և առանց պարտավորության կատարման ապահովման միջոցի` մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը մարման ժամկետով:
(2-րդ կետը փոփ. 26.12.13 թիվ 1479-Ա, 18.12.14 թիվ 1435-Ա, 24.03.16 թիվ 295-Ա, 07.12.17 թիվ 1592-Ա որոշումներ)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ԻՆ