Սեղմել Esc փակելու համար:
Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ, Է. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ Գ. Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ, Է. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԴՈՒԲԱՅ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0675.240712

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հուլիսի 2012 թվականի N 675-Ա

 

Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ, Է. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԴՈՒԲԱՅ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյանին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի խորհրդական Է. Հակոբյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետ Գ. Գրիգորյանին 2012 թվականի հուլիսի 27-29-ը գործուղել Դուբայ (Միացյալ Արաբական Էմիրություններ)` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության և «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև Հայաստանի հարավային երկաթուղու և Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի կոնցեսիոն պայմանագիրն ստորագրելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Բեգլարյանի, Է. Հակոբյանի և Գ. Գրիգորյանի` Դուբայ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Դուբայ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.07.2012
N 675-Ա
Որոշում