Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈԴԵՐԻ ԶԲԱՂԵՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

600.0210.290612

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        06            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60012265

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունիսի 2012 թվականի թիվ 210-Ն

 

ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈԴԵՐԻ ԶԲԱՂԵՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իէ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, 52-րդ հոդվածը և 54-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել հատուկ ծառայությունների կամ ծառայության կոդերի զբաղեցման կանոնները (հավելված):

(1-ին կետը փոփ. 02.04.14 թիվ 68-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 02.04.14 թիվ 68-Ն որոշում)

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2012 թվականի հունիսի 13-ի

N 210-Ն որոշմամբ

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈԴԵՐԻ ԶԲԱՂԵՑՄԱՆ

 

1. Սույն կանոններով սահմանվում են հատուկ ծառայությունների կամ ծառայության կոդի (այսուհետ` Կոդ) գործարկման պայմանները:

(1-ին կետը փոփ. 02.04.14 թիվ 68-Ն որոշում)

2. «1xx» հատուկ ծառայությունների կոդը կարող է օգտագործվել բացառապես արտակարգ իրավիճակներում կամ մարդու կյանքի, առողջության, գույքի կամ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների պաշտպանություն ապահովող իրավասու մարմինների կողմից` նշված իրավիճակներում օպերատիվ արձագանքման գործառույթներ իրականացնելու համար, ինչպես նաև պետական կամ հանրային նշանակության կառույցների կողմից` հանրությանը մատուցվող տեղեկատվական բնույթի ծառայությունների տրամադրման համար:

(2-րդ կետը փոփ. 02.04.14 թիվ 68-Ն որոշում)

3. Արտակարգ իրավիճակներում կամ մարդու կյանքի, առողջության, գույքի կամ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների պաշտպանության ապահովման օպերատիվ արձագանքման նպատակով տրամադրվող Կոդը գործարկվում է հանրային ամրակցված հեռախոսացանցում (աշխարհագրական սկզբունքով ամրագրված համարագրման ռեսուրսի օգտագործմամբ) յուրաքանչյուր տարածաշրջանային կոդի աշխարհագրական տեղանքում, բացառությամբ այն դեպքերի, եթե օպերատիվ արձագանքման ծառայությունն իրականացվում է կենտրոնացված եղանակով:

(3-րդ կետը փոփ. 18.07.18 թիվ 288-Ն որոշում)

4. Արտակարգ իրավիճակներում կամ մարդու կյանքի, առողջության, գույքի կամ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների պաշտպանության ապահովման օպերատիվ արձագանքման նպատակով Կոդի օգտագործումը, այդ թվում` Կոդի գործարկումը և փոխկապակցված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերից տրամադրված Կոդին կատարվող զանգերի և Կոդից ուղարկվող կարճ հաղորդագրությունների (SMS) վերջնավորումը Կոդը օգտագործողների համար անվճար է:

(4-րդ կետը փոփ. 18.07.18 թիվ 288-Ն որոշում)

5. Արտակարգ իրավիճակներում կամ մարդու կյանքի, առողջության, գույքի կամ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներից պաշտպանության ապահովման օպերատիվ արձագանքման նպատակով Կոդը գործարկվում է «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից` Կոդին զանգահարողի հեռախոսահամարի ներկայացման ապահովման հնարավորությամբ: Սույն կետում նշված Կոդը կարող է գործարկվել նաև տվյալ Կոդը հայցող պետական կառույցի նախընտրած հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցի օպերատորի կողմից` սույն կետով սահմանված պահանջների պահպանմամբ:

(5-րդ կետը փոփ. 02.04.14 թիվ 68-Ն, 18.07.18 թիվ 288-Ն որոշումներ)

6. Պետական կամ հանրային նշանակության կառույցների կողմից` հանրությանը մատուցվող տեղեկատվական բնույթի ծառայությունների տրամադրման համար տրամադրվող Կոդերը կարող են գործարկվել տվյալ Կոդը հայցող սուբյեկտի նախընտրած` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցի ցանկացած օպերատորի կողմից:

(6-րդ կետը փոփ. 18.07.18 թիվ 288-Ն որոշում)

7. Մինչև սույն կանոններն ուժի մեջ մտնելու պահը գործարկված Կոդերը շարունակում են գործարկվել նույն պայմաններով` մինչև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից այլ պայմաններ սահմանելը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
13.06.2012
N 210-Ն
Որոշում