Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԿԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԿԱՍԵՑՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՈՒ ՔՆ ...

 

 

124.0178.280612

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        06            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12412264

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

13 հունիսի 2012 թվականի թիվ 178-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԿԱՍԵՑՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՈՒ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎՈՂ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ԻՐԱՎԱՏԻՐՈՋՆ ՈՒ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՆՁԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 02/1507 ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության 2008 թ. սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 227-րդ հոդվածի 8-րդ, 228-րդ հոդվածի 2-րդ և 229-րդ հոդվածի 5-րդ մասերի դրույթները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) մաքսային մարմիններ ներկայացվող կասեցման դիմումի ձևը` համաձայն թիվ 1 հավելվածի և դրա ներկայացման և քննարկման կարգը` համաձայն թիվ 2 հավելվածի.

2) մտավոր սեփականության օբյեկտների գրանցամատյանի վարման և հրապարակման կարգը` համաձայն թիվ 3 հավելվածի.

3) ապրանքների բացթողումը կասեցնելու մասին որոշման ընդունման, իրավատիրոջն ու ապրանքներ տեղափոխող անձին ընդունված որոշման մասին տեղեկացնելու, ինչպես նաև ապրանքների բացթողումը կասեցնելու ժամկետի երկարաձգման կարգը` համաձայն թիվ 4 հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանությանն օժանդակելու կարգը հաստատելու մասին» թիվ 02/1507 հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարությանն

առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2012 թվականի հունիսի 13-ի

N 178-Ն հրամանի

 

Ձև

 

ԴԻՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱՏԻՐՈՋ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

1. Մտավոր սեփականության օբյեկտի մանրամասն նկարագրությունը (հնարավորության դեպքում կցել նաև նմուշը)_________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

2. Ապրանքատեսակների ցանկը, որոնք կարող են պարունակել մտավոր սեփականության գրանցվող օբյեկտը ___________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

3. Ըստ 2-րդ կետում նշված ապրանքատեսակների` մտավոր սեփականության գրանցվող օբյեկտները իրավատիրոջ կամ նրա համաձայնությամբ այլ անձանց կողմից կիրառվելու ձևերը (կոնկրետ ապրանքատեսակը իրավատիրոջ ապրանքային նշանով նշագրելու ձևը և այլն____________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

4. Մաքսային մարմինների կողմից ակնկալվող օժանդակության ժամանակահատվածը (2 տարուց ոչ ավելի) ______________________________________________________

 

5. Այլ տեղեկություններ _______________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

 

Սույն դիմումի հիման վրա 2-րդ կետում նշված ապրանքների բացթողումը մաքսային մարմինների կողմից կասեցնելու վերաբերյալ տեղեկացվելուց հետո պարտավորվում եմ 3-օրյա ժամկետում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից սահմանված կարգով որոշված չափի երաշխիքային գումար վճարել ՀՀ ԿԱ ՊԵԿ _______ հաշվին կամ ներկայացնել համապատասխան բանկային երաշխիք:

 

Դիմումին կից ներկայացվում են _________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

Կասեցման վերաբերյալ տեղեկատվությունը խնդրում եմ տրամադրել ____________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

Դիմող` _______________________________________________________________

(անուն, հայրանուն, ազգանուն, իրավաբանական անձի անվանումը, ՀՎՀՀ,

բանկային տվյալներ)

գտնվելու վայրը ________________________

 

հեռ. ____________

 

ստորագրությունը ________________ ____ ___________ 20__ թ.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարությանն

առընթեր պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2012 թվականի հունիսի 13-ի

N 178-Ն հրամանի

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԿԱՍԵՑՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 227-րդ հոդվածով նախատեսված մտավոր սեփականության օբյեկտի գրանցման և ցանկացած մաքսային ռեժիմով այդ ապրանքների բացթողումը կասեցնելու խնդրանքով վերադաս մաքսային մարմին ներկայացվող դիմումների (այսուհետ` կասեցման դիմում)` ներկայացման և քննարկման կարգը:

2. Սույն կարգի նպատակն է վերադաս մաքսային մարմնի կողմից կասեցման որոշակի և ընդհանուր բնույթի դիմումների ընթացքի ապահովման միասնական կարգի սահմանումը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և մաքսային օրենսգրքերով, «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են նույն իմաստով:

 

II. ԴԻՄՈՒՄԻ (ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ) ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

3. Վերադաս մաքսային մարմին կասեցման դիմումը ներկայացվում են օրենքով մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքի տիրապետողի, այդ օբյեկտն օգտագործելու օրինական իրավունքն ունեցող որևէ այլ անձի, ինչպես նաև վերջիններիս իրավահաջորդի կամ ներկայացուցչի (այսուհետ` իրավատեր) կողմից:

4. Կասեցման դիմումները ներկայացվում են սույն հրամանի թիվ 1 հավելվածով սահմանված ձևին համապատասխան:

5. Դիմումներում պարտադիր լրացվում են ձևում լրացման ենթակա բոլոր տեղեկությունները:

6. Կասեցման դիմումին կից մաքսային մարմին է ներկայացվում նաև`

ա) մտավոր սեփականության տվյալ օբյեկտի նկատմամբ դիմողի գույքային իրավունքները հաստատող փաստաթղթերը (արտոնագիր, վկայական, պայմանագիր և այլն) կամ դրանց սահմանված կարգով վավերացված պատճենները,

բ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը,

գ) դիմումը լիազորված անձի կողմից ներկայացնելու դեպքում սահմանված կարգով տրված լիազորագիրը:

7. Կասեցման դիմումը մաքսային մարմնին ներկայացված է համարվում վերադաս մաքսային մարմնում մուտքագրվելու օրը:

8. Դիմումը և կից փաստաթղթերը վերադաս մարմին մուտքագրվելու օրը հանձնվում են վերադաս մաքսային մարմնի մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանության ընթացակարգերն ապահովող ստորաբաժանմանը:

9. Վերադաս մաքսային մարմնի մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանության ընթացակարգերն ապահովող ստորաբաժանումն ուսումնասիրում է դիմումը և ներկայացված փաստաթղթերը և պարզում.

1) ներկայացված դիմումում ներառված վավերապայմանների ու տվյալների` մաքսային մարմնում հաշվառված տվյալների կամ այլ տվյալների հետ համապատասխանությունը և հավաստիությունը,

2) լիազորված անձի ներկայացրած լիազորագրի համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված պահանջներին,

3) դիմումին կից ներկայացված պարտադիր փաստաթղթերի ամբողջականությունը:

Որոշակի դիմումը ներկայացվում է, եթե հայտատուն տեղյակ է մտավոր սեփականության իրավունքի խախտմամբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով որոշակի ապրանքների նախատեսվող տեղափոխման կամ որևէ մաքսային մարմնում դրա գտնվելու մասին և ակնկալում է մեկանգամյա օժանդակություն: Որոշակի դիմումը պետք է ներկայացվի մինչև մաքսային մարմիններից օժանդակություն ակնկալելու պահին նախորդող 10-րդ օրը:

10. Եթե ներկայացված դիմումը և փաստաթղթերը չեն համապատասխանում օրենսգրքով սահմանված պահանջներին, իսկ կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա վերադաս մաքսային մարմնի մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանության ընթացակարգերն ապահովող ստորաբաժանումը առաջարկում է դիմումատուին ողջամիտ ժամկետում վերացնել առկա թերություններն ու բացթողումները և համալրել փաստաթղթերի ցանկը:

11. Իրավատիրոջ կամ լիազորված անձի կողմից դրանք չվերացնելու կամ դրանց վերացման անհնարինության դեպքում վերադաս մաքսային մարմինը դիմումը ներկայացնելուց հետո 7-օրյա ժամկետում կայացնում է կասեցման դիմումը մերժելու մասին որոշում:

12. Վերադաս մաքսային մարմնի կողմից մերժման մասին որոշում է կայացվում նաև մաքսային մարմիններից օժանդակություն ակնկալելու պահին նախորդող 10-օրյա ժամկետի խախտմամբ ներկայացված որոշակի բնույթի դիմումների վերաբերյալ:

13. Մերժման մասին որոշումը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը:

14. Մերժման մասին որոշումը դիմումատուին է ներկայացվում որոշման կայացման օրվանից հետո 3-օրյա ժամկետում` պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ:

15. Կասեցման դիմումը մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում վճարված պետական տուրքի գումարը ենթակա է վերադարձման «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

III. ԴԻՄՈՒՄԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԸՆԹԱՑՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

16. Եթե ներկայացված դիմումը և փաստաթղթերը համապատասխանում են օրենսգրքով սահմանված պահանջներին վերադաս մաքսային մարմինը դիմումը ներկայացնելու օրվանից հետո 7-օրյա ժամկետում որոշում է կայացնում դիմումը բավարարելու մասին: Կայացված որոշման մասին վերադաս մաքսային մարմինը պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (այսուհետ` պատշաճ ձևով), երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ է պահում դիմողին:

17. Դիմումը բավարարելու որոշման կայացման դեպքում սույն կարգի 16-րդ կետում նախատեսված 7-օրյա ժամկետում ստորաբաժանումը մտավոր սեփականության օբյեկտը գրանցում է մաքսային մարմինների կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների գրանցամատյանում:

18. Գրանցված մտավոր սեփականության օբյեկտի պաշտպանության օժանդակության ժամկետի սկիզբը հաշվարկվում է գրանցման մասին պաշտոնական կայքէջում հրապարակման օրվան հաջորդող քսաներորդ օրվանից:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարությանն

առընթեր պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2012 թվականի հունիսի 13-ի

N 178-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 228-րդ հոդվածով նախատեսված մտավոր սեփականության օբյեկտի գրանցամատյանի (այսուհետ` գրանցամատյան) վարման և դրանում գրանցված տեղեկությունների հրապարակման ընթացակարգը:

2. Սույն կարգի նպատակն է վերադաս մաքսային մարմնի կողմից գրանցամատյանի վարման և դրանում ներառվող տեղեկությունների հրապարակման միասնական կարգի սահմանումը:

 

II. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

3. Վերադաս մաքսային մարմին ներկայացվող կասեցման դիմումները բավարարելու որոշումներ կայացնելու դեպքում մտավոր սեփականության օբյեկտը գրանցելու և հաշվառելու նպատակով վերադաս մաքսային մարմնում վարվում է գրանցամատյան:

4. Գրանցամատյանում գրառումների կատարումը իրականացվում է վերադաս մաքսային մարմնի մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանության ընթացակարգերն ապահովող ստորաբաժանման (այսուհետ` ստորաբաժանում) կողմից:

5. Գրանցամատյանում գրանցվող մտավոր սեփականության օբյեկտների տեսակները սահմանվում են ըստ հետևյալ խմբերի`

1) արդյունաբերական սեփականության, որի մեջ ներառվում են ապրանքային նշանները, ֆիրմային անվանումները, արդյունաբերական նմուշները և աշխարհագրական ծագման տեղանունները.

2) հեղինակային իրավունքի, որի մեջ ներառվում են գիտության, գրականության, արվեստի ստեղծագործությունները, ֆիլմերը:

6. Գրանցամատյանի էջերը համարակալվում, թելակարվում և կնքվում են: Գրանցամատյանի էջը պարունակում է հետևյալ տեղեկությունները`

ա) մտավոր սեփականության օբյեկտի իրավատիրոջ,

բ) մտավոր սեփականության օբյեկտի,

գ) մտավոր սեփականությունը հաստատող փաստաթղթի,

դ) դիմումի ներկայացման ամսաթվի,

ե) մաքսային մարմինների կողմից ակնկալվող օժանդակության ժամանակահատվածի,

զ) վճարված պետական տուրքի գումարի և ամսաթվի,

է) ապրանքային նշանի և այլ անհրաժեշտ հանգամանքների վերաբերյալ:

7. Գրանցամատյանում մտավոր սեփականության օբյեկտները գրանցվում են ըստ որոշումների կայացման հերթականության:

8. Գրանցամատյանում մտավոր սեփականության օբյեկտները գրանցելուց հետո 1-օրյա ժամկետում այդ մասին ստորաբաժանումը տեղեկություն է հրապարակում մաքսային մարմնի պաշտոնական կայքէջում:

9. Գրանցամատյանում գրառում կատարելու վերաբերյալ ստորաբաժանումը մաքսային մարմնի պաշտոնական կայքէջում տեղեկություն հրապարակելու հետ միաժամանակ տալիս է հանձնարարական համապատասխան մաքսային մարմիններին` վերադաս մաքսային մարմնում գրանցված մտավոր սեփականության օբյեկտներ կրող` մտավոր սեփականության իրավունքները խախտող ապրանքների բացթողումը ցանկացած մաքսային ռեժիմով կասեցնելու համար:

 

Հավելված N 4

ՀՀ կառավարությանն

առընթեր պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2012 թվականի հունիսի 13-ի

N 178-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ԻՐԱՎԱՏԻՐՈՋՆ ՈՒ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՆՁԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են գրանցամատյանում գրանցված մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքները մաքսային մարմիններ ներկայացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 229-րդ հոդվածով նախատեսված ապրանքների բացթողման կասեցման որոշումը ընդունելու և դրա ընթացքի ապահովման ընթացակարգը:

2. Սույն կարգի նպատակն է վերադաս մաքսային մարմնի կողմից կասեցման որոշումների ընդունման և դրա ընթացքի մասին ապահովման միասնական կարգի սահմանումը:

 

II. ԿԱՍԵՑՄԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

3. Վերադաս մաքսային մարմին ներկայացված կասեցման դիմումները բավարարելու որոշումներ կայացնելու դեպքում գրանցամատյանում գրանցված մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքները մաքսային մարմիններ ներկայացվելու դեպքում ապրանքների բացթողման կասեցման մասին որոշումն ընդունում է դրանց ձևակերպումն իրականացնող մաքսային մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող անձը:

4. Կասեցման որոշումն ընդունվում է գրանցամատյանում գրանցված մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքները կամ դրանց մաքսային ձևակերպման փաստաթղթերը մաքսային մարմիններ ներկայացնելու օրը:

5. Կասեցման որոշումն ընդունվում է գրավոր փաստաթուղթ կազմելու միջոցով:

6. Որոշումը պետք է պարունակի`

ա) որոշումն ընդունող մաքսային մարմնի անվանումը,

բ) որոշման հասցեատիրոջ անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը,

գ) որոշման լրիվ անվանումը, դրա ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը,

ե) որոշման ընդունման հիմնավորումը,

զ) ընդունված որոշման շարադրանքը,

է) կասեցման ժամկետը,

ը) որոշման բողոքարկման ժամկետը և մարմինը, ներառյալ դատարանը,

թ) որոշումն ընդունող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը և ազգանունը, նրա ստորագրությունը,

ժ) կնիքը:

 

III. ԻՐԱՎԱՏԻՐՈՋԸ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՆՁԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼԸ

 

7. Կասեցման որոշումն ընդունած մաքսային մարմինը որոշման պատճենը որոշման ընդունման հաջորդ օրվա ընթացքում հանձնում է ապրանքներ տեղափոխող անձին կամ պատվիրված նամակով առաքում վերջինիս` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ:

8. Ապրանքներ տեղափոխող անձին հայտնվում է նաև իրավատիրոջ անվանումը, նրա և կասեցված ապրանքների գտնվելու վայրը:

9. Կասեցման որոշման ընդունման օրը մաքսային մարմինը որոշման պատճենը ներկայացնում է իրավատիրոջը:

10. Իրավատիրոջը որոշման պատճենը հանձնելու հետ միաժամանակ հայտնվում է նաև.

1) ապրանքներ տեղափոխող անձի անվանումը, վերջինիս և կասեցված ապրանքների գտնվելու վայրը,

2) կասեցման ենթակա ապրանքների մաքսային արժեքը,

3) գրավի կամ այլ բանկային համարժեք երաշխիքի չափը (կասեցված ապրանքի մաքսային արժեքի հինգ տոկոսի գումարային արժեքը):

11. Մաքսային մարմինը ընդունված որոշման մասին, ինչպես նաև սույն կարգով նախատեսված բոլոր տեղեկացումները իրավատիրոջը տեղեկացնում է կասեցման դիմումում նշված էլեկտրոնային հասցեով կամ ուղարկում է համապատասխան հաղորդագրություն վերջիններիս նշած հեռախոսահամարով:

12. Կասեցում իրականացրած մաքսային մարմինը ընդունված կասեցման որոշման մասին որոշման ընդունման հաջորդ օրը տեղեկացնում է նաև վերադաս մաքսային մարմնի մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանության ընթացակարգերն ապահովող ստորաբաժանմանը` կից ներկայացնելով նաև որոշման պատճենը, ինչպես նաև իրավատիրոջը և ապրանքներ տեղափոխող անձին սույն կարգով նախատեսված ծանուցումները:

 

IV. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ

 

13. Ապրանքների բացթողման 10-օրյա ժամկետը երկարաձգելու նպատակով իրավատերը մաքսային մարմին է ներկայացնում.

1) դիմում` կասեցման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ.

2) մտավոր սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ դատարան դիմում կամ հայցադիմում ներկայացրած լինելու փաստը հաստատող փաստաթուղթ:

14. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված փաստաթղթերը իրավատիրոջ կողմից ներկայացվում են մաքսային մարմին ապրանքների բացթողման կասեցման մասին նրան տեղեկացնելուց հետո 10 օրվա ընթացքում:

15. Սույն կարգի 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված պայմանների պահպանմամբ մաքսային մարմնին կասեցման ժամկետի երկարաձգման դիմումներ ներկայացվելու դեպքում կասեցման որոշումն ընդունած մաքսային մարմնի կողմից որոշում է ընդունվում կասեցման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ:

16. Կասեցման ժամկետը կարող է երկարաձգվել առավելագույնը 10 օր ժամկետով:

17. Սույն կարգի պահանջների խախտմամբ ներկայացված դիմումները մերժվում են մաքսային մարմնի կողմից, ինչի վերաբերյալ հիմնավորված և գրավոր տեղեկացվում է դիմումատուն:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
13.07.2012
N 178-Ն
Հրաման