Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0924.270712

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հուլիսի 2012 թվականի N 924-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Նարեկ Միսակյանին (ծնվ.` 1992 թվականի ապրիլի 10-ին, քաղ. Երևան, Մառի նրբ., շենք 3, բն. 32, ընդունվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) բակալավրիատը) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2015 թվականի գարնանային զորակոչը:

2. Ռադիկ Վերդյանին (ծնվ.` 1991 թվականի հուլիսի 12-ին, քաղ. Երևան, Մառի շենք 6, բն. 24, ընդունվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) մագիստրատուրա) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2013 թվականի աշնանային զորակոչը:

3. Վահե Գալստյանին (ծնվ.` 1992 թվականի դեկտեմբերի 9-ին, քաղ. Գյումրի, Մուշ 2 թաղ., տուն 8-11, ընդունվել է Կոլումբիայի համալսարանական քոլեջ (բակալավր) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2016 թվականի գարնանային զորակոչը:

4. Արմեն Վարդանյանին (ծնվ.` 1994 թվականի փետրվարի 5-ին, քաղ. Երևան, Ավան, Նարեկացի 54-15, ընդունվել է Փենսիլվանիայի համալսարանի բակալավրիատը) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2017 թվականի ամառային զորակոչը:

(4-րդ կետը փոփ. 08.09.16 թիվ 936-Ա որոշում)

5. Հայկ Սարիբեկյանին (ծնվ.` 1993 թվականի հուլիսի 30-ին, քաղ. Երևան, Մարգարյան 2 նրբ., 12 ա, ընդունվել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի բակալավրիատը) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2016 թվականի գարնանային զորակոչը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.07.2012
N 924-Ա
Որոշում