Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԼԵՌՆԱՄԵՐՁԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ ...

 

 

040.0206.030499

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 ապրիլի 1999 թվական թիվ 206

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԼԵՌՆԱՄԵՐՁԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային և Լեռնամերձի գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 474440 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Արմավիրի մարզի Արմավիրի և Լեռնամերձի համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 3-ից:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 1999 թ.

ապրիլի 3-ի N 206 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

համայնքային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված

Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային և Լեռնամերձի գյուղական

համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների

նախապատրաստման և անցկացման հետ

____________________________________________________________

 NN              Ծախսերը                            Գումարը      

 ը/կ                                                 (դրամ)      

____________________________________________________________

1.  Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի և

քարտուղարի աշխատավարձ

     (2 մարդ x 8000 դրամ x 1 ամիս)                   16000

 2.  Հրատարակչական ծախսեր                              7000

 3.  Քարոզչական աշխատանքների կազմակերպման ծախսեր      7000

 4.  Տրանսպորտային ծախսեր                             5000

 5.  Փոստ, հեռախոս, հեռագիր                           3000

 6.  Գործուղման ծախսեր                                9000

 7.  Գրասենյակային ծախսեր                             3000

___________________________________________________________

     Ընդամենը                                        50000

2 համայնքային ընտրական հանձնաժողովների ծախսեր  100000

(2 x 50000 դրամ)

     Ընտրողների ցուցակների մեքենագրման ծախսեր       121525

(24305 ընտրող x 5 դրամ)

     Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր      72915

(24305 ընտրող x 3 դրամ)

___________________________________________________________

     Ընդամենը                                       294440

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 1999 թ.

ապրիլի 3-ի N 206 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված

Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային և Լեռնամերձի գյուղական

համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների

նախապատրաստման և անցկացման հետ

____________________________________________________________

  NN              Ծախսերը                            Գումարը      

  ը/կ                                                 (դրամ)      

____________________________________________________________

  1.  Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի      8000

և քարտուղարի աշխատավարձ

  2.  Տրանսպորտային ծախսեր                            5000

  3.  Փոստ, հեռախոս, հեռագիր                          1000

  4.  Գրասենյակային ծախսեր                            1000

_____________________________________________________________

      Ընդամենը                                       15000

 

12 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր

      (12 x 15000 դրամ)                              180000

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.04.1999
N 206
Որոշում