Սեղմել Esc փակելու համար:
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՍՏՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ԵՎ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ) ԱՐԴՅՈՒՆ ...

 

 

108.0035.200612

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        06            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10812258

                                 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

5 հունիսի 2012 թվականի N 35-Ն

 

i

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ԵՎ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ) ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԵՌՆԱՀԱՏԿԱՑՄԱՆ ԱԿՏԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 21-րդ հոդվածի 1-ին մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել Օգտակար հանածոների (բացառությամբ ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի) արդյունահանման համար լեռնահատկացման ակտի օրինակելի ձևը` համաձայն Հավելվածի:

2. Աշխատակազմի ղեկավարին` սահմանված կարգով ապահովել սույն հրամանի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին:

 

Հավելված

ՀՀ էներգետիկայի և բնական

պաշարների նախարարի

2012 թ. հունիսի 5-ի

N 35-Ն հրամանի

 

Օրինակելի Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՀԱՏԿԱՑՄԱՆ ԱԿՏ N

(Հայաստանի Հանրապետության զինանշանը)

 

Տրման ամսաթիվը _____________________________________________________

(տարին, ամիսը, ամսաթիվը)

Սույն ակտը հավաստում է _____________________________________________

(հանքավայրի, օգտակար հանածոների անվանումը)

____________________________________________________________________

            (ստորգետնյա կամ բաց եղանակով շահագործելու համար)

տրված է ____________________________________________________________

(ընդերքօգտագործողի անվանումը, որին տրամադրված է

լեռնահատկացումը)

 

Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն N ___________________

Լեռնահատկացումը գտնվում է __________________________________________

____________________________________________________________________

                      (մարզի, բնակավայրի անվանումը)

Լեռնահատկացման հատակագծի վրա սահմանազատված է ծայրակետերով (X, Y, H/հ)

____________________________________________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

                  (քարտեզների [] կտրվածքների համարները)

Լեռնահատկացման մակերեսը լեռնահատկացման հատակագծի վրա կազմում է _____

_________________________________________ հեկտար:

(տառերով)

Լեռնահատկացման գործողության ժամկետը ________________________________

 

ՀՀ էներգետիկայի և բնական

    պաշարների նախարար         ___________________    _____________________

                               (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

 

pin
Էներգետիկ ենթակառ և բնական պաշարների նախարարություն
05.06.2012
N 35-Ն
Հրաման