Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՍԻՓԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՍԻՓԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿ ...

 

 

040.0925.270712

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հուլիսի 2012 թվականի N 925-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՍԻՓԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 147-րդ հոդվածին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սիփանիկի գյուղական համայնքի ղեկավար Հայկ Բադալյանի լիազորությունները:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սիփանիկի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2012 թվականի երրորդ եռամսյակում`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 615680.0 դրամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 1560.0 դրամ:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի N 16 ընտրատարածքային և Սիփանիկի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի հուլիսի 26-ի

N 925-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՍԻՓԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

_______________________________________________________________

     NN                      Ծախսերը                      Գումարը

     ը/կ                                                  (դրամ)

_______________________________________________________________

     1.  Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ       195000.0

         այդ թվում`

 

         1) հանձնաժողովի նախագահի                         65000.0

 

         2) հանձնաժողովի նախագահի տեղակալի                65000.0

 

         3) հանձնաժողովի քարտուղարի                       65000.0

 

     2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ           41250.0

_______________________________________________________________

         Ընդամենը                                        236250.0

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թվականի հուլիսի 26-ի

N 925-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՍԻՓԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

_______________________________________________________________

     NN                      Ծախսերը                      Գումարը

     ը/կ                                                  (դրամ)

_______________________________________________________________

     1.  Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ      292500.0

         

         այդ թվում`

 

         1) հանձնաժողովի նախագահի                        65000.0

 

         2) հանձնաժողովի քարտուղարի                      32500.0

 

3) հանձնաժողովի անդամների

         (6 անդամ x 32500 դրամ)                         195000.0

 

     2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ          75875.0

 

     3. Տրանսպորտային նյութեր                             5000.0

 

     4. Կապի ծառայություններ                              1000.0

 

     5. Գրասենյակային նյութեր և  հագուստ                  3000.0

_______________________________________________________________

       ընդամենը                                         377375.0

 

       Այլ ծախսեր` քվեաթերթիկների տպագրություն            2055.0

(399 ընտրող + 399 x 0.03) x 5 դրամ)

_______________________________________________________________

       Ընդամենը                                         379430.0

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2012 թվականի հուլիսի 26-ի

N 925-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՍԻՓԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

_______________________________________________________________

     NN                      Ծախսերը                      Գումարը

     ը/կ                                                  (դրամ)

_______________________________________________________________

1.  Գրասենյակային նյութեր և հագուստ

         (ընտրողների ցուցակներ, 399 ընտրող x 3.9 դրամ)    1560.0

_______________________________________________________________

         Ընդամենը                                         1560.0

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.07.2012
N 925-Ն
Որոշում