Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ԷԿՈՍԵՐՎԻՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵ ...

 

 

040.0929.300712

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հուլիսի 2012 թվականի N 929-Ա

 

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ԷԿՈՍԵՐՎԻՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Ավտոտրանսպորտի» պետական փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Խանջյան 13Ա, գրանցման համարը` 286.140.02106) և «Էկոսերվիս» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Չարենցի 46, գրանցման համարը` 273.140.01254):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշման 1-ին կետում նշված բաժնետիրական ընկերությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողովներ` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորություններն իրականացնող նախկին պետական կառավարման մարմինների (համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության մշակույթի և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների) ներկայացուցիչներին.

2) ապահովել «Էկոսերվիս» փակ բաժնետիրական ընկերության «Միներալ» դուստր փակ բաժնետիրական ընկերության (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Չարենցի 46, գրանցման համարը` 273.070.01822) և «Գեոմատակարար» դուստր փակ բաժնետիրական ընկերության (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Բյուրեղավան, գրանցման համարը` 42.070.00899) լուծարման աշխատանքները:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների`

1) պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) պարտատերերի պահանջների բավարարումից հետո գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների լուծարման գործընթացի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընկերությունների լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.07.2012
N 929-Ա
Որոշում