Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՀՀ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՀՀ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ «ՇԱՄԻՐԱՄԻ ՈՒՍՈՒԲ-ԲԵԿԻ ԱՆՎԱՆ ՀԻՄ ...

 

 

040.0931.300712

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հուլիսի 2012 թվականի N 931-Ա

 

ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ «ՇԱՄԻՐԱՄԻ ՈՒՍՈՒԲ-ԲԵԿԻ ԱՆՎԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շամիրամի գյուղական համայնքի ներհամայնքային ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքների համաֆինանսավորման` 20626000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պարտավորության դիմաց ընդունել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շամիրամի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող` Շամիրամի գյուղական համայնքում գտնվող` 41 մլն դրամ գնահատված շուկայական արժեքով, 626.6 քառ. մետր մակերեսով գյուղապետարանի շենքը, 75.5 քառ. մետր մակերեսով արհեստանոցը, 20.8 քառ. մետր մակերեսով շինությունը, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 3670 քառ. մետր մակերեսով հողամասը (սեփականության վկայական` N 2396567) (այսուհետ` գույք)` որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն, գույքն ամրացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

(1-ին կետը փոփ. 04.07.13 թիվ 704-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շամիրամի գյուղական համայնքի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված ներհամայնքային ոռոգման ցանցի հիմնանորոգման համաֆինանսավորման մասին պայմանագիր:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և առաջարկել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շամիրամի գյուղական համայնքի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող համապատասխան պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Շամիրամի ՈՒսուբ-Բեկի անվան հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում «Շամիրամի ՈՒսուբ-Բեկի անվան հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անժամկետ և անհատույց օգտագործման մասին պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը ենթակա է իրականացման` «Շամիրամի ՈՒսուբ-Բեկի անվան հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.07.2012
N 931-Ա
Որոշում