Սեղմել Esc փակելու համար:
«ԵՎՐԱՍԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԿԱՌԱՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ԵՎՐԱՍԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0212.080499

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 ապրիլի 1999 թվական թիվ 212

 

i

«ԵՎՐԱՍԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների նվիրատվություններից կամ բարեգործական այլ ծրագրերից գոյացող արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման ու վերահսկողության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 12-ի N 565 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 17 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Եվրասիա» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությանը հատկացված դրամաշնորհի միջոցների տնօրինման նախահաշիվը` 6547,5 հազ. դրամ գումարով (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 8-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

ապրիլի 8-ի N 212 որոշմամբ

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

«Եվրասիա» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությանը

հատկացված դրամաշնորհի միջոցների տնօրինման

 

._______________________________________________________________________.

|       Հոդվածի անվանումը                           |Ծրագրով նախատեսված |

|                                                   |գումարը (հազ. դրամ)|

|___________________________________________________|___________________|

|        Ընդամենը եկամուտներ, այդ թվում             |       6547,5      |

|___________________________________________________|___________________|

|Դրամաշնորհ «Եվրասիա» հիմնադրամի կողմից` «Հայաստանի |       6547,5      |

|Հանրապետությունում համակարգչային արխիվային ցանցի   |                   |

|ստեղծում» ծրագրի համար                             |                   |

|___________________________________________________|___________________|

|         Ընդամենը ծախսեր, այդ թվում                |       6547,5      |

|___________________________________________________|___________________|

|      Ա. Ընթացիկ ծախսեր                            |       1592,1      |

|___________________________________________________|___________________|

|1. Ծրագրի աշխատողների աշխատավարձ                   |       1107,7      |

|___________________________________________________|___________________|

|2. Ընթացիկ տրանսֆերտներ, այդ թվում`                |        310,1      |

|___________________________________________________|___________________|

|   - սոցիալական ապահովագրության հատկացումներ       |        310,1      |

|___________________________________________________|___________________|

|3. Ապրանքների գնման և  ծառայությունների վճարման    |        174,3      |

|ծախսեր` ընդամենը, այդ թվում`                       |                   |

|___________________________________________________|___________________|

|   ա) ապրանքների ձեռքբերում` ընդամենը, նույն թվում |         43,4      |

|___________________________________________________|___________________|

|   - գույք, գրասենյակային ապրանքներ և  նյութեր     |         43,4      |

|___________________________________________________|___________________|

|   բ) այլ ծախսեր, այդ թվում`                       |        130,9      |

|___________________________________________________|___________________|

|   - բանկային ծառայություններ                      |        130,9      |

|___________________________________________________|___________________|

|      Բ. Կապիտալ ծախսեր, այդ թվում`                |       4955,4      |

|___________________________________________________|___________________|

|   - կապիտալ ներդրումներ, այդ թվում`               |       4955,4      |

|___________________________________________________|___________________|

|   - կապիտալ ակտիվների ձեռքբերում                  |       4955,4      |

._______________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.04.1999
N 212
Որոշում