Սեղմել Esc փակելու համար:
ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵ ...

 

 

040.0937.300712

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հուլիսի 2012 թվականի N 937-Ն

 

ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ստուգում իրականացնող պետական մարմինների ստուգումների տարեկան ծրագրի օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) ստուգում իրականացնող պետական մարմինների ստուգումների տարեկան ծրագրի օրինակելի ձևի լրացման ուղեցույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) ստուգումների տարեկան ծրագիրը լրացվում և հրապարակվում է Մայքրոսոֆթ Օֆիս Էքսել (Microsoft Office Excel) ձևաչափով.

2) սույն որոշման N 1 հավելվածի օրինակելի ձևի 8-րդ և 9-րդ սյունակները ենթակա չեն հրապարակման:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2012 թվականի հուլիսի 26-ի

N 937-Ն որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

(ստուգում իրականացնող պետական մարմնի լրիվ անվանումը` ներառյալ

ստորաբաժանման անվանումը)

ԿՈՂՄԻՑ 20__ ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ (ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ 20______ ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ 20_______ ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ) ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

Հայաստանի Հանրապետության (ստուգում իրականացնող պետական մարմնի լրիվ

անվանումը) կողմից 20__ թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել

թվով (քանակը) ստուգումներ, որոնցից` (քանակը)` բարձր ռիսկայնությամբ,

(քանակը)` միջին ռիսկայնությամբ և (քանակը)` ցածր ռիսկայնությամբ

տնտեսավարող սուբյեկտների մոտ:

 

._____________________________________________________________________.

|NN|Տնտեսավարող        |Պետական|Հարկ|Գտնվե- |Վերջին|Ռիսկայնու|Ստուգման|

|ը/|սուբյեկտի լրիվ     |գրանց- |վճա-|լու    |ստուգ-|թյունը   |ժամանակա|

|կ |անվանումը կամ      |ման    |րողի|վայրը  |ման   |         |հատվածը |

|  |անունը, ազգանունը  |(հաշվառ|հաշ-|       |ավարտի|         |        |

|  |(անհատ             |ման)   |վառ-|       |ամսա- |         |        |

|  |ձեռնարկատիրոջ      |համարը |ման |       |թիվը  |         |        |

|  |դեպքում)           |       |հա- |       |      |         |        |

|  |___________________|       |մարը|       |      |         |        |

|  |անվանումը  |կազմա- |       |    |       |      |         |        |

|  |կամ անունը,|կերպա- |       |    |       |      |         |        |

|  |ազգանունը  |կան-   |       |    |       |      |         |        |

|  |           |իրավա- |       |    |       |      |         |        |

|  |           |կան    |       |    |       |      |         |        |

|  |           |ձևը    |       |    |       |      |         |        |

|__|___________|_______|_______|____|_______|______|_________|________|

|1 |    2      |  3    |   4   |  5 |  6    |  7   |    8    |   9    |

|__|___________|_______|_______|____|_______|______|_________|________|

|  |           |       |       |    |       | | |  |         |        |

|__|___________|_______|_______|____|_______|_|_|__|_________|________|

|  |           |       |       |    |       | | |  |         |        |

._____________________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 04.04.13 թիվ 314-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թվականի հուլիսի 26-ի

N 937-Ն որոշման

 

ՈՒՂԵՑՈՒՅՑ ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ

 

i

1. Ստուգում իրականացնող մարմնի կողմից հաջորդ տարվա ընթացքում իրականացվելիք ստուգումների տարեկան ծրագիրը վերջինիս պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվում է օրենքի 2.1-ին հոդվածի 6-րդ մասին համապատասխան` մինչև ստուգումներին նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը` (հարկային մարմնի կողմից մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը` ծրագրի հաստատման տարվա հուլիսի 1-ից մինչև ծրագրի հաստատմանը հաջորդող տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար) Մայքրոսոֆթ Օֆիս Էքսել (Microsoft Office Excel) ձևաչափով:

(1-ին կետը փոփ. 04.04.13 թիվ 314-Ն որոշում)

2. Ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկվում են այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք ենթակա են ստուգման ստուգում իրականացնող մարմնի կողմից:

3. Ստուգում իրականացնող մարմինն իր լրիվ անվանումը գրանցելիս նշում է նաև համապատասխան ստորաբաժանման անվանումը, եթե ստուգումներն իրականացվում են առանձնացված ստորաբաժանման (տեսչության կամ ծառայության) միջոցով:

4. Ստուգումների տարեկան ծրագիրը լրացվում է հետևյալ կարգով`

i

1) 1-ին սյունակում գրանցվում է հերթական համարը.

2) 2-րդ սյունակում գրանցվում է տնտեսավարող սուբյեկտի անվանումը կամ անունը, ազգանունը (անվանումները գրանցվում են առանց չակերտների և անվանման բոլոր տառերը գրանցվում են մեծատառով).

3) 3-րդ սյունակում գրանցվում է տնտեսավարող սուբյեկտի կազմակերպական-իրավական ձևը` հապավումներով.

4) 4-րդ սյունակում գրանցվում է տնտեսավարող սուբյեկտի պետական գրանցման կամ հաշվառման համարը.

5) 5-րդ սյունակում գրանցվում է տվյալ տնտեսավարող սուբյեկտի հարկ վճարողի հաշվառման համարը.

6) 6-րդ սյունակում նշվում է տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը.

7) 7-րդ սյունակում նշվում է տնտեսավարող սուբյեկտի մոտ անցկացված պլանով նախատեսված վերջին ստուգման փաստացի ավարտի ամսաթիվը հետևյալ ձևաչափով` օրը, ամիսը, տարեթիվը.

8) 8-րդ սյունակում գրանցվում է տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանը` բարձր, միջին կամ ցածր.

9) 9-րդ սյունակում գրանցվում է տնտեսավարող սուբյեկտի մոտ ստուգում իրականացնելու ժամանակահատվածը` եռամսյակը (հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների դեպքում` համապատասխան տարին և եռամսյակը):

(4-րդ կետը փոփ. 04.04.13 թիվ 314-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.07.2012
N 937-Ն
Որոշում