Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆԴԱՆԻՆԵՐ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔ, ԿԵՐԵՐ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱ ...

 

 

---.0084.290612

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        06            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ ---------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

6 հունիսի 2012 թվականի N 84-Ն

 

i

ԿԵՆԴԱՆԻՆԵՐ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔ, ԿԵՐԵՐ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԼՐԱՑԱԿԵՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ-ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել կենդանիներ, կենդանական ծագման մթերք, կենդանական ծագման հումք, կերեր և կենդանական ծագման լրացակերեր Հայաստանի Հանրապետություն ներմուծելու դեպքում ներկայացվող անասնաբուժական-սանիտարական, անասնաբուժական պահանջները` համաձայն հավելվածի:

 

Հավելված

i

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության

պետական ծառայության պետի

2012 թվականի հունիսի 6-ի

N 84-Ն հրամանի

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔ, ԿԵՐԵՐ ԵՎ ԼՐԱՑԱԿԵՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող վերահսկման ենթակա ապրանքների նկատմամբ կիրառվում են սույն պահանջների հավելվածում նշված կարգավորման միջոցները:

2. Վերահսկման ենթակա ապրանքների Հայաստանի Հանրապետության Մաքսային միության մաքսային տարածք ներմուծումը իրականացվում է անասնաբուժական վերահսկողության միասնական կարգի դրույթներին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետության տարածք վերահսկման ենթակա ապրանքների ներմուծումը իրականացվում է ներմուծման թույլտվության առկայության դեպքում, տրված լիազոր մարմնի կողմից, եթե այլ բան սույն պահանջներով նախատեսված չէ:

4. Լիազոր մարմինները կարող են համաձայնեցնել ներմուծվող վերահսկման ենթակա ապրանքների անասնաբուժական սերտիֆիկատների նմուշները երրորդ երկրների իրավասու մարմինների հետ:

5. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծող կենդանիները նույնականացված են անհատական կամ խմբակային եղանակով: Թույլատրվում է տան պայմաններում, հավաքածուներում, կենդանաբանական այգիներում, կրկեսներում պահելու համար կամ որպես փորձնական կենդանիներ օգտագործելու համար չնույնականացված կենդանիների ներմուծումը:

6. Ներմուծվող մթերատու կենդանիները չեն ստացել որոճող կենդանիների բաղադրամասեր պարունակող կերեր, բացառությամբ այն բաղադրամասերի, որոնց օգտագործումը թույլատրվում է ՄՀԲ-ի ցամաքային կենդանիների առողջության օրենսգրքով (այսուհետ` ՄՀԲ-ի Օրենսգրքի):

7. Ներկրվող մթերատու կենդանիները չեն ենթարկվել բնական կամ արհեստական էստրոգեն, հորմոնալ նյութերի և թիրեոստատիկ պատրաստուկների ազդեցության, բացառությամբ կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների:

8. Կենդանիներ ներմուծելիս, կախված երկրի վարչական տարածքի (տնտեսության) կենդանիների վարակիչ հիվանդությունների անասնահամաճարակային իրավիճակից, կարող են լինել սույն պահանջներում նշված կենդանիների հիվանդությունների դեմ պատվաստված կամ չպատվաստված:

9. Կենդանիների պատվաստման անհրաժեշտությունը որոշում է լիազոր մարմինը, եթե սույն պահանջներով այլ բան նախատեսված չէ:

10. Ներմուծվող կենդանիները կարանտինացվում են արտահանող (ուղարկող) երկրում և ներմուծող (ստացող) երկրում 21 օրից ոչ պակաս, եթե այլ բան նախատեսված չէ կոնկրետ տեսակի կենդանիների անասնաբուժական պահանջներով: Կարանտինացման պայմանները, տևողությունը և անհրաժեշտությունը, որոշում է լիազոր մարմինը:

11. Երրորդ երկրների տարածքում կենդանիների կարանտինացման դեպքում ախտորոշիչ հետազոտությունները իրականացվում են ՄՀԲ-ի մեթոդներով և եղանակներով, եթե այլ բան սահմանված չի, լիազոր մարմնի կողմից: Եթե կարանտինացման ժամանակաշրջանում ախտորոշիչ հետազոտությունների արդյունքներով կենդանիների մոտ ի հայտ են գալիս (շիճուկաբանական, ալերգիական և այլն) դրական ռեակցիաներ լիազոր մարմինը իրավունք ունի հրաժարվել կարանտինացված կենդանիների ամբողջ խմբաքանակի կամ այն կարանտինացված կենդանիների ներմուծումից, որոնց մոտ հայտնաբերվել են այդպիսի ռեակցիաներ:

12. Սույն պահանջներով նախատեսված հիվանդություններից պաշտոնապես ազատ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանիներ ներմուծելիս, արտահանող (ուղարկող) պետության կենդանիների տվյալ հիվանդությունների նկատմամբ ախտորոշիչ հետազոտությունները կարող են չիրականացվել: Դրա վերաբերյալ որոշումը կայացնում է լիազոր մարմինը:

13. Եթե արտահանող (ուղարկող) պետության տարածքում կարանտինացման ժամանակ հետազոտությունների ընթացքում ստացվել են ախտորոշիչ հետազոտությունների դրական կամ կասկածելի արդյունքներ, այդ մասին անհապաղ տեղեկացվում է ներմուծող (ստացող) պետության լիազոր մարմնին: Եթե ներմուծող (ստացող) պետության տարածքում հետազոտությունների ընթացքում ստացվել են ախտորոշիչ հետազոտությունների դրական կամ կասկածելի արդյունքներ, այդ մասին անմիջապես տեղեկացվում է արտահանող (ուղարկող) պետության լիազոր մարմնին:

14. Եթե կենդանիները ենթարկվել են էկտո-, էնդո- մակաբույծների նկատմամբ մշակման, ապա անասնաբուժական սերտիֆիկատում արվում է համապատասխան գրառում:

15. Երրորդ երկրից ներմուծվող սույն պահանջներով չնախատեսված վերահսկման ենթակա ապրանքների պահանջների վերաբերյալ կիրառվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները: Հայաստանի Հանրապետության տարածք կարող է ներմուծվել և նրա տարածքով կարող են փոխադրվել կենդանիների դեղամիջոցներ, ախտորոշիչ համակարգեր, կենդանիների հակամակաբուծային մշակման միջոցներ, կերային լրացակերեր, որոնք ընդգրկված են` կենդանիների դեղամիջոցներ, ախտորոշիչ համակարգեր, կենդանիների հակամակաբուծային մշակման միջոցներ, կերային լրացակերեր կենդանիների համար գրանցված Ռեեստրում:

16. Վերահսկման ենթակա ապրանքների ներմուծող տրանսպորտային միջոցները մշակված և նախապատրաստված են արտահանող պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

17. Կենդանիները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումից և պետական սահմանային անասնաբուժական վերահսկողությունից հետո կարանտինացվում են 30-օրյա ժամկետով, որի ընթացքում Ծառայության մարզային կենտրոնի անասնաբուժ-մասնագետների հսկողությամբ կատարվում են ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտություններ և յուրաքանչյուր կոնկրետ տարածքի հակաանասնահամաճարակային միջոցառումների պլանին համապատասխան կանխարգելիչ իմունացումներ:

 

II. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ Հայաստանի Հանրապետության տարածք տոհմային և օգտագործվող խոշոր եղջերավոր կենդանիների ներմուծման

 

18. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել առողջ տոհմային և օգտագործվող խոշոր եղջերավոր կենդանիներ` չպատվաստված բրուցելոզի, դաբաղի դեմ, կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներից`

1) խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիա` երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան նշված հիվանդության աննշան կամ վերահսկվող ռիսկով` ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան.

2) դաբաղ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

3) խոշոր եղջերավոր կենդանիների կոնտագիոզ պլևրոպնևմոնիա, վեզիկուլյար ստոմատիտ, բլուտանգ, ժանտախտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

4) վարակիչ հանգուցային մաշկաբորբ` վերջին 3 տարիների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

5) էնզոոտիկ լեյկոզ` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

6) բրուցելոզ, տուբերկուլոզ և պարատուբերկուլոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

7) լեպտոսպիրոզ` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

8) սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:

19. Կենդանիները չեն ստանում այնպիսի կերեր, որոնք պարունակում են որոճող կենդանիների սպիտակուցներ` բացառությամբ ՄՀԲ-ի օրենսգրքով առաջարկված նյութերի:

20. Կարանտինի ժամանակ իրականացվում են կենդանիների ախտորոշիչ հետազոտություններ բրուցելոզի, տուբերկուլոզի, պարատուբերկուլոզի, էնզոոտիկ լեյկոզի, լեպտոսպիրոզի առկայության նկատմամբ (եթե կանխարգելման նպատակով չեն եղել պատվաստված կամ մշակված դեհիդրոստրեպտոմիցինով կամ արտահանող երկրում գրանցված համարժեք արդյունք տվող նյութով), ինչպես նաև դրանց ամենօրյա արտաքին զննում: Հիվանդությունների ախտանշաններով կենդանիները զննվում են կլինիկապես` ներառյալ ամենօրյա ջերմաչափումը:

21. ՄՀԲ-ի ցանկում ընդգրկված այլ հիվանդությունների հետազոտությունը կարող է լինել լիազոր մարմնի հարցմամբ, միայն այն դեպքում, եթե հարցում կատարող տարածքում իրականացվում են այդ հիվանդությունների կանխարգելման և արմատապես վերացման ծրագրեր:

22. Տոհմային կենդանիների նկատմամբ իրականացվում են խոշոր եղջերավոր կենդանիների ինֆեկցիոն ռինոտրախեիտի և վիրուսային փորլուծության նկատմամբ (եթե կենդանիները նախապես չեն եղել պատվաստված) հետազոտություններ:

 

III. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ Հայաստանի Հանրապետության տարածք արտադրող ցուլերի սերմնահեղուկի ներմուծման

 

23. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել և (կամ) Կողմերի միջև փոխադրել արհեստական սերմնավորման կազմակերպություններում առողջ արտադրող ցուլերից ստացված սերմնահեղուկ:

24. Սերմնահեղուկը այն կազմակերպություններից է, որոնք գտնվում են կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներում.

1) դաբաղ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

2) խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտ, բլուտանգ, կոնտագիոզ պլևրոպնևմոնիա` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

3) բրուցելոզ, տուբերկուլոզ, պարատուբերկուլոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

4) ինֆեկցիոն ռինոտրախեիտ, վիրուսային փորլուծություն, տրիխոմոնոզ (Trichomonas fetus), կամպիլոբակտերիոզ (Campylobacter fetus venerealis), էնզոոտիկ լեյկոզ` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

5) լեպտոսպիրոզ` 3 ամիս տնտեսության տարածքում.

6) սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:

25. Արտադրող ցուլերը չեն ստանում որոճող կենդանիների սպիտակուց պարունակող կերեր` բացառությամբ ՄՀԲ-ի օրենսգրքով առաջարկված համապատասխան նյութերի:

26. Արտադրող ցուլերը, մինչև սերմնահեղուկի վերցնելը, 30 օր պահվում են սերմնահեղուկի ընտրման կենտրոններում և (կամ) արհեստական սերմնավորման կազմակերպություններում և այդ ընթացքում չեն օգտագործվում բնական սերմնավորման համար:

27. Արտադրող ցուլերն արհեստական սերմնավորման կազմակերպություններում չեն պահվում մանր եղջերավոր կենդանիների հետ համատեղ:

28. Սերմնահեղուկի ընտրման կենտրոններում պահելու ժամանակ սերմնահեղուկը վերցնելուց առաջ արտադրող ցուլերին հետազոտում են (կիրառելով ՄՀԲ-ի կողմից առաջարկված մեթոդները և ժամկետները) տուբերկուլոզի, պարատուբերկուլոզի, բրուցելոզի, լեպտոսպիրոզի (եթե կանխարգելման նպատակով չեն եղել պատվաստված կամ մշակված դեհիդրոստրեպտոմիցինով կամ արտահանող երկրում գրանցված համարժեք արդյունք տվող նյութով), էնզոոտիկ լեյկոզի, բլուտանգի, ինֆեկցիոն ռինոտրախեիտի, վիրուսային փորլուծության, տրիխոմոնոզի (T.fetus), կամպիլոբակտերիոզի (Campylobacter fetus venerealis)` ցուլերի համար, խլամիդիոզի նկատմամբ:

29. ՄՀԲ-ի ցանկում ընդգրկված այլ հիվանդությունների հետազոտությունը կարող է լինել լիազոր մարմնի հարցմամբ, միայն այն դեպքում, եթե հարցում անող տարածքում անց են կացվում այդ հիվանդությունների կանխարգելման և արմատապես վերացման ծրագրեր:

30. Սերմնահեղուկը հավաքվում, մշակվում, պահպանվում և փոխադրվում է ՄՀԲ-ի Օրենսգրքի առաջարկություններին համապատասխան:

 

IV. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ Հայաստանի Հանրապետության տարածք խոշոր եղջերավոր կենդանիների սաղմերի ներմուծման

 

31. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել առողջ տոհմային կենդանիներից ստացված սաղմեր: Արտադրող ցուլերը պահվում են կենդանիների վարակիչ հիվանդություններից զերծ սերմնահեղուկի ընտրման կենտրոններում և (կամ) արհեստական սերմնավորման կենտրոններում, իսկ սաղմերի դոնոր կովերը` տնտեսություններում, արհեստական սերմնավորման կենտրոններում 30 օրվա ընթացքում և մինչև սերմնահեղուկի կամ սաղմի ստանալը 6 ամսից ոչ պակաս գտնվել են երկրում:

32. Սաղմերի դոնոր կովերի սերմնավորման համար նախատեսված սերմնահեղուկը համապատասխանում է սույն պահանջների 4-րդ գլխի պահանջներին:

33. Դոնոր կովերը վերջին 60 օրերի ընթացքում` մինչև սաղմի ընտրման վիրահատությունը, գտնվում են տնտեսությունում և չեն շփվում այլ կենդանիների հետ, որոնք երկիր են ներմուծվել վերջին 12 ամիսների ընթացքում:

34. Սաղմերը դուրս են գալիս կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ երկրից կամ վարչական տարածքից`

1) բլուտանգ` սաղմերի ընտրման վիրահատության սկսելուն նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում.

2) վեզիկուլյար ստոմատիտ, կոնտագիոզ պլևրոպնևմոնիա, խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտ` վերջին 24 ամիսների ընթացքում.

3) դաբաղ` վերջին 12 ամիսների ընթացքում:

35. Խոշոր եղջերավոր կենդանիների սաղմերի ստացման տնտեսությունները զերծ են հետևյալ վարակիչ հիվանդություններից`

1) բրուցելոզ, տուբերկուլոզ` վերջին 6 ամիսների ընթացքում.

2) էնզոոտիկ լեյկոզ` վերջին 12 ամիսների ընթացքում.

3) ինֆեկցիոն ռինոտրախեիտ, տրիխոմոնոզ (Trichomonas fetus), կամպիլոբակտերիոզ (Campylobacter fetus venerealis), խլամիդիոզ` վերջին 12 ամիսների ընթացքում.

4) սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում:

36. Խոշոր եղջերավոր կենդանիների սաղմերի ստացման տնտեսություններում արձանագրված չեն եղել`

1) պարատուբերկուլոզ` վերջին 3 տարիների ընթացքում.

2) լեպտոսպիրոզ` վերջին 3 ամիսների ընթացքում.

3) խոշոր եղջերավոր կենդանիների վիրուսային փորլուծություն` վերջին 6 ամիսների ընթացքում:

37. Սաղմերի դոնոր կովերը տարին ոչ պակաս, քան մեկ անգամ ենթարկվում են թեստավորման լաբորատորիայում (սահմանված կարգով հավատարմագրված կամ սերտիֆիկացված)` օգտագործելով ախտորոշիչ թեստեր, որոնք համապատասխանում են արտահանող պետությունում հաստատված մեթոդներին, հետևյալ հիվանդությունների նկատմամբ` տուբերկուլոզ, պարատուբերկուլոզ, բրուցելոզ, լեպտոսպիրոզ, էնզոոտիկ լեյկոզ, բլուտանգ, խոշոր եղջերավոր կենդանիների վիրուսային փորլուծություն, ինֆեկցիոն ռինոտրախեիտ, տրիխոմոնոզ, կամպիլոբակտերիոզ և խլամիդիոզ: Ախտորոշիչ թեստերի արդյունքները բացասական են:

38. Սաղմեր ստանալուց հետո դոնոր կովերը ոչ պակաս, քան 30 օր գտնվում են անասնաբույժի հսկողության տակ:

39. Սույն պահանջներում նշված կենդանիների կոնտագիոզ հիվանդությունների հայտնաբերման դեպքում արգելվում է սաղմերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

40. Սաղմերը ընտրվում, պահվում և փոխադրվում են ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան:

 

V. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ Հայաստանի Հանրապետության տարածք սպանդի ենթակա խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների և այծերի ներմուծման

 

41. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել սպանդի ենթակա առողջ խոշոր եղջերավոր կենդանիներ, ոչխարներ և այծեր` չպատվաստված բրուցելոզի, լեպտոսպիրոզի, ոչխարների և այծերի ծաղիկի դեմ, կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներից`

1) խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիա` խոշոր եղջերավոր կենդանիների համար, ՄՀԲ-ի Օրենսգրքի առաջարկություններին համապատասխան և արտահանող երկրի, գոտու կամ կոմպարտմենտի` խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիայի ռիսկի դասակարգմամբ.

2) ոչխարների սկրեպի` ոչխարների և այծերի համար ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան.

3) մեդի - վիսնա, արտրիտ - էնցեֆալիտ` ուղարկման օրը կլինիկական ախտանշաններ չեն եղել, վերջին 36 ամիսների ընթացքում հիվանդության ծագման հոտերում ոչխարների և այծերի մոտ ոչ կլինիկապես, ոչ շիճուկաբանորեն չեն ախտորոշվել, տվյալ հիվանդությունների նկատմամբ անապահով հոտերից նշված ժամանակահատվածում ոչխարներ և այծեր մուտք չեն գործել.

4) դաբաղ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

5) խոշոր և մանր եղջերավոր կենդանիների կոնտագիոզ պլևրոպնևմոնիա, վեզիկուլյար ստոմատիտ, բլուտանգ, խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում.

6) մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ, նոդուլյար մաշկաբորբ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

7) տուբերկուլոզ, բրուցելոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

8) ոչխարների և այծերի ծաղիկ` վերջին 6 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

9) էնզոոտիկ լեյկոզ` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

10) լեպտոսպիրոզ` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում արձանագրված դեպքերի բացակայության դեպքում.

11) սիբիրախտ` վերջին 20 տարվա ընթացքում տնտեսության տարածքում.

12) պարատուբերկուլոզ` վերջին 36 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում արձանագրված դեպքերի բացակայության դեպքում:

42. Կենդանիները չեն ստանում այնպիսի կերեր, որոնք պարունակում են որոճող կենդանիների սպիտակուցներ` բացառությամբ ՄՀԲ-ի օրենսգրքով առաջարկված նյութերի:

43. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կենդանիները չեն ենթարկվել բնական կամ արհեստական էստրոգեն, հորմոնալ նյութերի, թիրեոստատիկ պատրաստուկների, հակաբիոտիկների, պեստիցիդների, ինչպես նաև դեղամիջոցների ազդեցության, որոնք ներարկվել են սպանդից առաջ դրանց օգտագործման հրահանգներով առաջարկվող ժամկետներից ուշ:

44. Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրվող կենդանիները ոչ պակաս, քան 21 օր պահվում են կարանտինում, որի ժամանակ իրականացվում են կենդանիների ջերմաչափում և ախտորոշիչ հետազոտություններ բրուցելոզի և տուբերկուլոզի նկատմամբ:

45. Ախտորոշիչ հետազոտությունների բացասական արդյունքներ ունեցող կենդանիները թույլատրվում են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրել:

46. Կենդանիները սպանդի են ենթարկվում նշանակման կետ հասնելուց ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում:

 

VI. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Հայաստանի Հանրապետության տարածք տոհմային և օգտագործվող ոչխարների

և այծերի ներմուծման

 

47. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել տոհմային առողջ ոչխարներ և այծեր` բրուցելոզի դեմ չպատվաստված և կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներից`

1) ոչխարների սկրեպի` ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան.

2) մանր որոճողների ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

3) դաբաղ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

4) խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտ, բլուտանգ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

5) ոչխարների և այծերի ծաղիկ` վերջին 6 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

6) տուբերկուլոզ, բրուցելոզ, ինֆեկցիոն ագալակտիա` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

7) լիստերիոզ, ինֆեկցիոն մաստիտ, կամպիլոբակտերիոզ, ոչխարների էպիդիդիմիտ (brucella ovis)` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

8) լեպտոսպիրոզ, ինֆեկցիոն պլևրոպնևմոնիա` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

9) սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում.

10) մեդի-վիսնա, արտրիտ-էնցեֆալիտ` ուղարկման օրը կլինիկական ախտանշանները բացակայել են, հիվանդության առաջացման հոտերում վերջին 36 ամիսների ընթացքում ոչխարների և այծերի մոտ ոչ կլինիկապես, ոչ էլ շիճուկաբանորեն չեն ախտորոշվել, տվյալ հիվանդությունների նկատմամբ անապահով հոտերից նշված ժամանակահատվածում ոչխարներ և այծեր չեն մուտք գործել.

11) պարատուբերկուլոզ` վերջին 36 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում, արձանագրված դեպքերի բացակայության դեպքում:

48. Կենդանիները չեն ստանում որոճող կենդանիների սպիտակուցներ պարունակող կերեր` բացառությամբ ՄՀԲ-ի օրենսգրքով առաջարկված նյութերի:

49. Կարանտինի ժամանակ, ըստ ցուցումների, իրականացվում է կենդանիների կլինիկական զննում ջերմաչափմամբ, ինչպես նաև ախտորոշիչ հետազոտություններ բրուցելոզի, ոչխարների էպիդիդիմիտի, տուբերկուլոզի, բլուտանգի, պարատուբերկուլոզի, խլամիդիոզի, մեդի-վիսնայի, ադենոմատոզի, արտրիտ-էնցեֆալիտի, լիստերիոզի, լեպտոսպիրոզի նկատմամբ (եթե կանխարգելման նպատակով չեն պատվաստվել կամ մշակվել դեհիդրոստրեպտոմիցինով կամ արտահանող երկրում գրանցված համարժեք ազդեցություն ունեցող այլ նյութով):

50. ՄՀԲ-ին տեղեկացման ենթակա այլ հիվանդությունների նկատմամբ հետազոտությունը կարող է պահանջվել լիազոր մարմնի կողմից միայն այն դեպքում, եթե պահանջ ներկայացրած տարածքում իրականացվում են այդ հիվանդությունների կանխարգելման և (կամ) արմատապես վերացման ծրագրեր.

51. Կենդանիները չեն ենթարկվում բնական կամ արհեստական էստրոգեն, հորմոնալ նյութերի և թիրեոստատիկ պատրաստուկների ազդեցության` բացառությամբ կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների:

 

VII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Հայաստանի Հանրապետության տարածք արտադրող խոյերի, նոխազների

սերմնահեղուկի ներմուծման

 

52. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել արտադրող խոյերի, նոխազների սերմնահեղուկ` ստացված արհեստական սերմնավորման կենտրոններում առողջ կենդանիներից, որոնք չեն ստացել կենդանիների բրուցելոզի դեմ պատվաստում:

53. Սերմնահեղուկը այն արհեստական սերմնավորման կենտրոններից է, որոնք տեղակայված են կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներում.

1) մեդի-վիսնա, ադենոմատոզ, այծերի արտրիտ-էնցեֆալիտ, սահմանային հիվանդություն, մանր որոճողների ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

2) խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտ, բլուտանգ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

3) դաբաղ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

4) տուբերկուլոզ, պարատուբերկուլոզ, ոչխարների ծաղիկ, ինֆեկցիոն ագալակտիա, բրուցելոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

5) ոչխարների էնզոոտիկ վիժում (ոչխարների խլամիդիոզ)` վերջին 24 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

6) ինֆեկցիոն մաստիտ, ոչխարների էպիդիդիմիտ (Brucella ovis)` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

7) լեպտոսպիրոզ, վարակիչ պլևրոպնևմոնիա` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

8) սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:

54. Արտադրող խոյերը և նոխազները չեն ստանում որոճող կենդանիների սպիտակուցներ պարունակող կերեր` բացառությամբ ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկված նյութերի:

55. Արտադրող խոյերը և նոխազները մինչև սերմնահեղուկի ստանալը 30 օրվա ընթացքում պահվում են արհեստական սերմնավորման կենտրոնում և այդ ընթացքում չեն օգտագործվում բնական սերմնավորման նպատակով:

56. Արտադրող խոյերը և նոխազները արհեստական սերմնավորման կենտրոնում չեն պահվում խոշոր եղջերավոր կենդանիների հետ համատեղ:

57. ՄՀԲ-ի կողմից առաջարկված ժամկետներում սերմնահեղուկ ստանալուց առաջ արտադրող խոյերին, նոխազներին հետազոտում են տուբերկուլոզի, բրուցելոզի, ոչխարների էպիդիդիմիտի, լիստերիոզի, պարատուբերկուլոզի, խլամիդիոզի, մեդի-վիսնայի, ադենոմատոզի, այծերի արտրիտ-էնցեֆալիտի և բլուտանգի, ինֆեկցիոն ագալակտիայի, լեպտոսպիրոզի, սահմանային հիվանդության և, լիազոր մարմնի պահանջով, որի տարածք իրականացվում է ներմուծումը (փոխադրումը) և այլ ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ:

58. Սերմնահեղուկում չեն պարունակվում ախտածին և թունածին միկրոօրգանիզմներ:

59. Սերմնահեղուկը ընտրվում, պահվում և փոխադրվում է ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան:

 

VIII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Հայաստանի Հանրապետության տարածք տոհմային և օգտագործվող խոզերի

ներմուծման

 

60. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել առողջ տոհմային և օգտագործվող խոզեր, որոնք կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդությունների նկատմամբ զերծ տարածքներից են`

1) խոզերի աֆրիկական ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

2) դաբաղ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

3) խոզերի վեզիկուլյար հիվանդություն` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

4) խոզերի դասական ժանտախտ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

5) Աուեսկի հիվանդություն (կեղծ կատաղություն)` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

6) խոզերի բրուցելոզ, խոզերի վերարտադրողաշնչառական սինդրոմ, խոզերի տեքսովիրուսային էնցեֆալոմիելիտ (Տեշենի հիվանդություն կամ խոզերի էնտերովիրուսային էնցեֆալոմիելիտ), տուբերկուլոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

7) տրիխինելոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում արձանագրված դեպքերի բացակայության դեպքում.

8) լեպտոսպիրոզ` վերջին 3 ամիսների ընթացքում, տնտեսության տարածքում.

9) սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:

61. Կարանտինի ժամանակ, ըստ ցուցումների, իրականացվում է կենդանիների կլինիկական զննում ջերմաչափմամբ, ինչպես նաև ախտորոշիչ հետազոտություններ խոզերի դասական ժանտախտի, խոզերի վերարտադրողաշնչառական սինդրոմի, խոզերի բրուցելոզի, Աուեսկի հիվանդության (կեղծ կատաղություն), խլամիդիոզի, վիրուսային տրանսմիսիվ գաստրոէնտերիտի, տուբերկուլոզի, խոզերի վեզիկուլյար հիվանդության և լեպտոսպիրոզի (եթե կանխարգելման նպատակով չեն եղել պատվաստված կամ մշակված դեհիդրոստրեպտոմիցինով կամ արտահանող երկրում գրանցված համարժեք արդյունք տվող նյութով):

62. ՄՀԲ-ին ենթակա տեղեկացման այլ հիվանդությունների նկատմամբ հետազոտությունը կարող է պահանջվել լիազոր մարմնի կողմից միայն այն դեպքում, եթե պահանջ ներկայացրած տարածքում իրականացվում են այդ հիվանդությունների կանխարգելման և (կամ) արմատապես վերացման ծրագրեր:

63. Կենդանիները չեն ենթարկվում բնական կամ արհեստական էստրոգեն, հորմոնալ նյութերի, թիրեոստատիկ պատրաստուկների ազդեցության` բացառությամբ կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների:

64. Կենդանիները չեն ստանում որոճող կենդանիների սպիտակուցներ պարունակող կերեր` բացառությամբ ՄՀԲ-ի օրենսգրքով առաջարկված նյութերի:

 

IX. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Հայաստանի Հանրապետության տարածք վարազների սերմնահեղուկի ներմուծման

 

65. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել վարազների սերմնահեղուկ` ստացված առողջ կենդանիներից սերմնահեղուկի ընտրման կենտրոններում և (կամ) արհեստական սերմնավորման կենտրոններում, որոնցում չի իրականացվել կենդանիների պատվաստում խոզերի բրուցելոզի և լեպտոսպիրոզի դեմ:

66. Սերմնահեղուկը ստացված է այն կազմակերպություններից, որոնք տեղակայված են կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներում`

1) խոզերի աֆրիկական ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

2) դաբաղ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

3) խոզերի վեզիկուլյար հիվանդություն` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

4) խոզերի դասական ժանտախտ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

5) Աուեսկի հիվանդություն (կեղծ կատաղություն)` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

6) տուբերկուլոզ, բրուցելոզ, խոզերի վերարտադրողաշնչառական սինդրոմ, խոզերի էնտերովիրուսային էնցեֆալոմիելիտ (Տեշենի հիվանդություն խոզերի տեքսովիրուսային էնցեֆալոմիելիտ)` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

7) լեպտոսպիրոզ` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

8) սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:

67. Վարազները, որոնցից ստանում են սերմնահեղուկ, 3 ամսից ոչ պակաս ժամկետով պահվում են սերմնահեղուկի ընտրման կենտրոններում և (կամ) արհեստական սերմնավորման կենտրոններում և այդ ընթացքում չեն օգտագործվում բնական սերմնավորման նպատակով:

68. Սերմնահեղուկի ընտրման կենտրոնում և (կամ) արհեստական սերմնավորման կենտրոնում պահելու ժամանակ սերմնահեղուկը վերցնելուց առաջ վարազներին հետազոտում են (ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկած մեթոդների և ժամկետների կիրառմամբ) լեպտոսպիրոզի (եթե դրանք կանխարգելիչ նպատակով չեն եղել մշակված դեհիդրոստրեպտոմիցինով կամ արտահանող երկրում գրանցված համարժեք արդյունք տվող այլ նյութով), խոզերի դասական ժանտախտի, տուբերկուլոզի, խոզերի բրուցելոզի, Աուեսկի հիվանդության (կեղծ կատաղություն), խլամիդիոզի, խոզերի վեզիկուլյար հիվանդության, խոզերի վերարտադրողաշնչառական սինդրոմի, վիրուսային տրանսմիսիվ գաստրոէնտերիտի նկատմամբ:

69. ՄՀԲ-ին ենթակա տեղեկացման այլ հիվանդությունների նկատմամբ հետազոտությունը կարող է պահանջվել լիազոր մարմնի կողմից միայն այն դեպքում, եթե պահանջ ներկայացրած տարածքում իրականացվում են այդ հիվանդությունների կանխարգելման և (կամ) արմատապես վերացման ծրագրեր.

70. Վարազների սերմնահեղուկը չի պարունակում ախտածին և թունածին միկրոօրգանիզմներ:

71. Սերմնահեղուկը ընտրվում, պահվում և փոխադրվում է ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան:

 

X. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Հայաստանի Հանրապետության տարածք սպանդի ենթակա խոզերի ներմուծման

 

72. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել կլինիկապես առողջ սպանդի ենթակա խոզեր կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներից`

1) խոզերի աֆրիկական ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան կամ վերջին 12 ամիսների ընթացքում անասնահամաճարակային և միջատաբանական մոնիտորինգի տվյալների հաստատման դեպքում.

2) դաբաղ, խոզերի դասական ժանտախտ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

3) Աուեսկի հիվանդություն (կեղծ կատաղություն)` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

4) տուբերկուլոզ, բրուցելոզ, խոզերի վերարտադրողաշնչառական սինդրոմ, խոզերի էնտերովիրուսային էնցեֆալոմիելիտ (Տեշենի հիվանդություն խոզերի տեքսովիրուսային էնցեֆալոմիելիտ)` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

5) սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում.

6) խոզերի վեզիկուլյար հիվանդություն` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան, կամ երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան վերջին 9 ամիսների ընթացքում իրականացվել է «ստեմպինգ աութ» կամ վերջին 12 ամիսների ընթացքում կլինիկական առողջացումից կամ վերջին ախտահարված կենդանու անկումից հետո, եթե «ստեմպինգ աութ» չի իրականացվել վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

7) տրիխինելոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում արձանագրված դեպքերի բացակայության դեպքում:

73. Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանիները ենթարկվում են սպանդի` նշանակման կետ հասնելուց ոչ ուշ, քան 72 ժամ հետո:

74. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կենդանիները չեն ենթարկվում բնական կամ արհեստական էստրոգեն հորմոնալ նյութերի, թիրեոստատիկ պատրաստուկների, հակաբիոտիկների, պեստիցիդների, ինչպես նաև դեղամիջոցների ազդեցության, որոնք ներարկվել են սպանդից առաջ դրանց օգտագործման հրահանգներով առաջարկվող ժամկետներից ուշ:

 

XI. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Հայաստանի Հանրապետության տարածք տոհմային, օգտագործվող և սպորտային

ձիերի (բացառությամբ մրցումներին մասնակցելու նպատակով ներմուծվող

սպորտային ձիերի) ներմուծման

 

75. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել միայն առողջ ձիեր:

76. Ձիերը չեն պատվաստվել ինֆեկցիոն էնցեֆալոմիելիտների (վենեսուելյան, ճապոնական, արևելյան, արևմտյան, ձիերի` Արևմտյան Նեղոսի էնցեֆալոմիելիտ), ձիերի աֆրիկական ժանտախտի նկատմամբ կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներից են`

1) Ձիերի վենեսուելյան և ճապոնական էնցեֆալոմիելիտներ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

2) Ձիերի արևելյան և արևմտյան էնցեֆալոմիելիտներ` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

3) ձիերի` Արևմտյան Նեղոսի էնցեֆալոմիելիտ` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

4) ձիերի աֆրիկական ժանտախտ, վեզիկուլյար ստոմատիտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

5) խլնախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

6) ձիերի գրիպ` վերջին 21 օրերի ընթացքում տնտեսության տարածքում կլինիկական դեպքերի բացակայության դեպքում.

7) զուգավորման հիվանդություն (Trypanosoma equiperdum), սուրրա (Trypanosoma evansi)` վերջին 6 ամիսների ընթացքում վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան կամ տնտեսության տարածքում.

8) ձիերի ինֆեկցիոն մետրիտ` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

9) ինֆեկցիոն անեմիա` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

10) վիրուսային արտերիիտ` ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան.

11) նուտտալիոզ (Nuttallia equi), պիրոպլազմոզ (Babesia caballi) - վերջին 30 օրերի ընթացքում հնարավոր տարածիչներից զերծ տնտեսության տարածքում.

12) ձիերի ծաղիկ, քոս, լեպտոսպիրոզ` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

13) ձիերի ռինոպնևմոնիա (ձիերի հերպեսվիրուսային վարակի 1-ին տեսակ` վիժման կամ կաթվածի ձևով)` վերջին 21 օրվա ընթացքում տնտեսության տարածքում.

14) սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:

77. Կարանտինի ժամանակ իրականացվում է կենդանիների կլինիկական զննում ամենօրյա ջերմաչափման, ինչպես նաև ախտորոշիչ հետազոտություններ խլնախտի, զուգավորման հիվանդության, սուրրայի (Trypanosoma evansi), պիրոպլազմոզի (Babesia caballi), նուտտալիոզի (Nuttallia equi), ռինոպնևմոնիայի, անապլազմոզի, ինֆեկցիոն մետրիտի, ինֆեկցիոն անեմիայի, վիրուսային արտերիիտի, վեզիկուլյար ստոմատիտի, լեպտոսպիրոզի նկատմամբ և, լիազոր մարմնի պահանջով, որի տարածք իրականացվում է ներմուծումը (տեղափոխումը), այլ ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ:

78. Կենդանիները ուղարկելուց առաջ պատվաստվել են ձիերի գրիպի դեմ ՄՀԲ-ի` ախտորոշիչ փորձարկումների և ցամաքային կենդանիների համար նախատեսված պատվաստանյութերի ձեռնարկում նշված ստանդարտներին համապատասխանող պատվաստանյութով` ուղարկելուց առաջ 21-րդ և 90-րդ օրերի միջև ընկած ժամանակահատվածում առաջնային կամ կրկնակի:

 

XII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Հայաստանի Հանրապետության տարածք մրցումներին մասնակցելու համար

նախատեսված սպորտային ձիերի ժամանակավոր ներմուծման

 

79. Հայաստանի Հանրապետության տարածք մրցումներին մասնակցելու համար նախատեսված ձիերի ժամանակավոր ներմուծումն իրականացվում է 90-օրյա ժամկետից ոչ ավելի:

80. Այն դեպքում, երբ անհնար է այդպիսի ձիերի արտահանումը սահմանված ժամկետում, դրանց նկատմամբ կիրառվում են անասնաբուժության ոլորտում Մաքսային միության կողմից հաստատված նորմատիվային ակտերի պահանջները:

81. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք առողջ ձիերի ներմուծումը, որոնք պատվաստված չեն ինֆեկցիոն էնցեֆալոմիելիտների բոլոր տեսակների, ձիերի աֆրիկական ժանտախտի դեմ և որոնք կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներից են.

1) ձիերի ինֆեկցիոն էնցեֆալոմիելիտների բոլոր տեսակներ` տնտեսության տարածքում վերջին 3 ամիսների ընթացքում պահվել են հսկողության տակ.

2) ձիերի աֆրիկական ժանտախտ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան, կամ վերջին 40 օրերի ընթացքում պահվել են այդպիսի երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

3) խլնախտ` վերջին 3 տարիների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

4) զուգավորման հիվանդություն (Trypanosoma equiperdum)` վերջին 6 ամիսների ընթացքում երկրի տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

5) ձիերի գրիպ` վերջին 21 օրերի ընթացքում տնտեսության տարածքում կլինիկական դեպքերի բացակայության պարագայում.

6) ձիերի ռինոպնևմոնիա (ձիերի հերպեսվիրուսային վարակի 1-ին տեսակ` վիժման կամ կաթվածի ձևով)` վերջին 21 օրվա ընթացքում տնտեսության տարածքում.

7) վիրուսային արտերիիտ` երկրի տարածքում` ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան.

8) ինֆեկցիոն անեմիա` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

9) ձիերի ինֆեկցիոն մետրիտ` ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան.

10) սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:

82. ՈՒղարկման օրը ձիերի մոտ ի հայտ չեն եկել զուգավորման հիվանդության կլինիկական ախտանշաններ:

83. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ձիերը հետազոտվել են խլնախտի, զուգավորման հիվանդության (Trypanosoma equiperdum) և ինֆեկցիոն անեմիայի, ինչպես նաև պատվաստվել են (առաջնային կամ կրկնակի) ձիերի գրիպի դեմ ՄՀԲ-ի` ախտորոշիչ փորձարկումների և ցամաքային կենդանիների համար նախատեսված պատվաստանյութերի ձեռնարկում նշված ստանդարտներին համապատասխանող պատվաստանյութով` ուղարկելուց առաջ 21-րդ և 90-րդ օրերի միջև ընկած ժամանակահատվածում:

84. Տարբեր երկրներից ներմուծված ձիերը գտնվելու ամբողջ ընթացքում պահվում են մեկուսացված` բացառությամբ սպորտային մրցումներին անմիջական մասնակցությունը:

85. Սպորտային միջոցառումների ավարտից հետո ձիերը ենթակա են պարտադիր արտահանման Հայաստանի Հանրապետության տարածքից առանց լրացուցիչ հետազոտությունների և մշակումների, ծագման երկրի անասնաբուժական սերտիֆիկատով` որով ներմուծվել են Հայաստանի Հանրապետության տարածք:

86. Թույլատրվում է սպորտային ձիերի ներմուծումը առանց կարանտինացման միջազգային անձնագրի ուղեկցությամբ, որը սույն գլխի համար հավասարազոր է անասնաբուժական սերտիֆիկատին` պայմանով, որ առկա են լիազոր մարմնի կողմից ուղարկելուց առաջ 5 օրվա ընթացքում կատարված կլինիկական զննման վերաբերյալ նշումները: Միջազգային անձնագիրը երրորդ երկրներից սպորտային ձիեր ներմուծելու դեպքում չի փոխարինվում անասնաբուժական ուղեկցող փաստաթղթով:

 

XIII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Հայաստանի Հանրապետության տարածք տոհմային հովատակների սերմնահեղուկի

ներմուծման

 

87. Թույլատրվում է տոհմային հովատակների սերմնահեղուկի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք արհեստական սերմնավորման և սերմնահեղուկի ստացման կենտրոններում ստացված առողջ կենդանիներից:

88. Տնտեսությունները, որոնցում պահվում են արտադրող հովատակները, ինչպես նաև արհեստական սերմնավորման և սերմնահեղուկի ստացման կենտրոնները տեղակայված են կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներում.

1) ձիերի աֆրիկական ժանտախտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

2) զուգավորման հիվանդություն (Trypanosoma equiperdum), վեզիկուլյար ստոմատիտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

3) խլնախտ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

4) ձիերի գրիպ` վերջին 21 օրերի ընթացքում տնտեսության տարածքում կլինիկական դեպքերի բացակայության պարագայում.

5) ձիերի ինֆեկցիոն մետրիտ` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

6) վիրուսային արտերիիտ` ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան.

7) լեպտոսպիրոզ, սուրրա (Trypanosoma evansi)` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

8) ինֆեկցիոն անեմիա` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում:

89. Արտադրող հովատակները ոչ պակաս, քան 60 օր պահվում են մեկուսացված սերմնահեղուկի ստացման և (կամ) արհեստական սերմնավորման կենտրոններում մինչև սերմնահեղուկի ստացումը և այդ ընթացքում չեն օգտագործվում բնական սերմնավորման համար:

90. Արտադրող հովատակները պատվաստված չեն ռինոպնևմոնիայի, ձիերի աֆրիկական ժանտախտի և ինֆեկցիոն մետրիտի դեմ:

91. ՄՀԲ-ի կողմից առաջարկված ժամկետներում սերմնահեղուկ ստանալուց առաջ հովատակներին հետազոտում են զուգավորման հիվանդության, սուրրայի, ռինոպնևմոնիայի, ինֆեկցիոն մետրիտի, ինֆեկցիոն անեմիայի, վիրուսային արտերիիտի, վեզիկուլյար ստոմատիտի, բրուցելոզի, տուբերկուլոզի և լեպտոսպիրոզի նկատմամբ:

92. Սերմնահեղուկը չի պարունակում ախտածին և թունածին միկրոօրգանիզմներ:

93. Սերմնահեղուկը ընտրվում, պահվում և փոխադրվում է ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան:

 

XIV. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Հայաստանի Հանրապետության տարածք սպանդի ենթակա ձիերի ներմուծման

 

94. Թույլատրվում է կլինիկապես առողջ սպանդի ենթակա ձիերի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներից.

1) խլնախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

2) ձիերի ինֆեկցիոն էնցեֆալոմիելիտների բոլոր տեսակներ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

3) ձիերի աֆրիկական ժանտախտ և վեզիկուլյար ստոմատիտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

4) զուգավորման հիվանդություն (Trypanosoma equiperdum), սուրրա (Trypanosoma evansi)` վերջին 6 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

5) ինֆեկցիոն անեմիա` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

6) սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում:

95. Կարանտինի ժամանակ իրականացվում է կլինիկական զննում ամենօրյա ջերմաչափմամբ և ախտորոշիչ հետազոտություններ խլնախտի, զուգավորման հիվանդության և ինֆեկցիոն անեմիայի նկատմամբ:

96. Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանիները ենթակա են սպանդի նշանակման կետ հասնելուց ոչ ուշ, քան 72 ժամ հետո:

97. Սպանդից առաջ ձիերը հետազոտվում են խլնախտ հիվանդության նկատմամբ, սպանդի են ուղարկվում միայն բացասական հակազդած կենդանիները:

98. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կենդանիները չեն ենթարկվում բնական կամ արհեստական էստրոգեն, հորմոնալ նյութերի, թիրեոստատիկ պատրաստուկների, հակաբիոտիկների, պեստիցիդների, ինչպես նաև դեղամիջոցների ազդեցության, որոնք ներարկվել են սպանդից առաջ դրանց օգտագործման հրահանգներով սահմանված ժամկետներից ուշ:

 

XV. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Հայաստանի Հանրապետության տարածք հավի, հնդկահավի, սագի, բադի,

ջայլամի մեկ օրական ճտեր և թռչունների այդ տեսակների ինկուբացիոն

ձվերի ներմուծման

 

99. Հավի, հնդկահավի, սագի, բադի, ջայլամի մեկ օրական ճտերի և թռչունների այդ տեսակների ինկուբացիոն ձվերի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք թույլատրվում է կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներից`

1) թռչնի գրիպ, որը ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան ենթակա է պարտադիր հայտարարագրման` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան կամ 3 ամսվա ընթացքում «ստեմպինգ աութ» իրականացնելու և անասնահամաճարակային վերահսկողության բացասական արդյունքների դեպքում` գոտիավորմանը համապատասխան.

2) Նյուքասլի հիվանդություն` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան կամ 3 ամսվա ընթացքում «ստեմպինգ աութ» իրականացնելու և անասնահամաճարակային վերահսկողության բացասական արդյունքների դեպքում` գոտիավորմանը համապատասխան:

100. Մեկ օրական ճտերը և ինկուբացիոն ձվերը մատակարարվում են կազմակերպություններից և ինկուբատորներից, որոնք ունեն սալմոնելայի նկատմամբ վերահսկողության և հսկողության ծրագրեր և թռչնի տիֆից (Salmonella gallinarum) ու պուլորոզից (Salmonella pulorum) զերծ կարգավիճակ:

101. Հավաբուծական և հնդկահավաբուծական տնտեսությունները տեղակայված են այն տարածքներում, որոնք զերծ են հավերի ինֆեկցիոն բրոնխիտից, ինֆեկցիոն լարինգոտրախեիտից, Համբորո հիվանդությունից` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում:

102. Ջայլամաբուծական տնտեսությունները տեղակայված են այն տարածքներում, որոնք զերծ են թռչունների ծաղիկից, թռչունների տուբերկուլոզից, պաստերելոզից, պարամիքսովիրուսային վարակից, ինֆեկցիոն հիդրոպերիկարդիտից` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում:

103. Ծնողական հոտը ապահով է վերը նշված հիվանդություններից:

104. Հավերի և հնդկահավերի ծնողական հոտը հետազոտվում է շիճուկաբանական եղանակով պուլորոզային հակածնով` բացասական արդյունքով:

105. Մեկ օրական ճտերը պատվաստվում են Մարեկ հիվանդության դեմ:

106. Ինկուբացիոն ձվերը ստացվել են վերը նշված անասնաբուժական պահանջները բավարարող թռչուններից:

107. Ինկուբացիոն ձվերը ախտահանված են:

108. Ինկուբացիոն ձվերը և ճտերը մատակարարվում են մեկանգամյա օգտագործման տարայով:

 

XVI. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Հայաստանի Հանրապետության տարածք մորթատու գազանների, ճագարների,

շների և կատուների ներմուծման

 

109. Կլինիկապես առողջ մորթատու գազանների, ճագարների, շների և կատուների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք թույլատրվում է կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներից`

1) սիբիրախտ` կենդանիների բոլոր տեսակների համար վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում.

2) կատաղություն, տուբերկուլոզ` աղվեսների, բևեռաղվեսների, շների և կատուների համար վերջին 6 ամիսների ընթացքում վարչական տարածքում կամ տնտեսության տարածքում.

3) ջրաքիսների և ժանտաքիսների համար.

ա. ջրաքիսների էնցեֆալոպաթիա, ալեուտյան հիվանդություն` վերջին 36 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

բ. տուլարեմիա` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

գ. կատաղություն, տուբերկուլոզ` վերջին 6 ամիսների ընթացքում վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան, կամ տնտեսության տարածքում.

4) ճագարների համար.

ա. վիրուսային հեմոռագիկ հիվանդություն, տուլարեմիա, պաստերելոզ (Pasteurella multocida, Mannheimia gaemolitica)` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

բ. միքսոմատոզ, ծաղիկ (որն առաջանում է կովերի ծաղիկի վիրուսից և ծաղիկ հիվանդության պատվաստանյութի վիրուսից)` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում (կարանտինի ժամանակ իրականացվում են համատարած կլինիկական զննում և ախտորոշիչ հետազոտություն).

5) ջրաքիսների ալեուտյան հիվանդություն.

6) կատուների դերմատոֆիտոզներ:

110. Կենդանիները ուղարկելուց ոչ ուշ, քան 20 օր առաջ պատվաստվում են, եթե վերջին 12 ամիսների ընթացքում չեն պատվաստվել:

111. Բոլոր մսակերները` կատաղության դեմ: Չի թույլատրվում կատաղության դեմ չպատվաստված մորթատու գազանների, շների, կատուների ներմուծումը և փոխադրումը: Պարտադիր պատվաստվում են`

1) աղվեսները, բևեռաղվեսները` մսակերների ժանտախտի դեմ.

2) ջրաքիսները և ժանտաքիսները` մսակերների ժանտախտի, վիրուսային էնտերիտի, պաստերելոզի դեմ.

3) կուղբերը` պաստերելոզի դեմ.

4) շները` մսակերների ժանտախտի, հեպատիտի, վիրուսային էնտերիտի, պարվո- և ադենովիրուսային վարակների, լեպտոսպիրոզի դեմ.

5) կատուները` պանլեյկոպենիայի դեմ.

6) ճագարները` միկոտոքսիկոզի, պաստերելոզի և վիրուսային հեմոռագիկ հիվանդության դեմ, ինչպես նաև Կողմի լիազոր մարմնի պահանջով, որի տարածք իրականացվում է ներմուծում (փոխադրում), այլ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ:

112. Թույլատրվում է շների և կատուների ներմուծումը անձնական օգտագործման համար 2 գլխից ոչ ավելի, առանց ներմուծման թույլտվության և կարանտինացման, միջազգային անձնագրի ուղեկցությամբ, որը տվյալ պարագայում հավասարազոր է անասնաբուժական սերտիֆիկատին, այն պայմանով, որ առկա են լիազոր մարմնի կողմից ուղարկելուց առաջ 5 օրվա ընթացքում կատարված կլինիկական զննման վերաբերյալ նշումները: Միջազգային անձնագիրը, երրորդ երկրներից ներմուծման դեպքում, չի փոխարինվում անասնաբուժական ուղեկցող փաստաթղթով:

113. Թույլատրվում է կատուների և շների փոխադրումը Հայաստանի Հանրապետության տարածքում անձնական օգտագործման համար 2 գլխից ոչ ավելի, առանց կարանտինացման և անասնաբուժական անձնագրի ուղեկցության:

114. Անձնագրում առկա են նշումներ այն մասին, որ կենդանիները պատվաստվել են սույն պահանջներին համապատասխան, ընդ որում` կատաղության դեմ ցանկացած հաջորդ պատվաստումը կատարվում է նախորդ պատվաստման ազդեցության ժամանակահատվածում: Տեղափոխումից առաջ 5 օրվա ընթացքում անասնաբույժի կողմից իրականացվում է կենդանու կլինիկական զննում և անձնագրում կատարվում է համապատասխան նշում, որը իրավունք է տալիս փոխադրել կենդանուն 120 օրվա ընթացքում` պայմանով, որ այդ ժամանակահատվածում չի լրանա կատաղության դեմ պատվաստման (վերապատվաստման) ազդեցության ժամկետը:

 

XVII. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Հայաստանի Հանրապետության տարածք վայրի կենդանիների ներմուծման

 

115. Սույն գլխում վայրի կենդանի ասելով` հասկանում ենք կենդանիներ, որոնք վերցվել են վայրի բնությունից առաջին անգամ` անկախ դրանց բնակության վայրից (ազատ բնակատեղի, արգելոցներ, որսարգելոցներ, ազգային պարկեր և այլն):

116. Թույլատրվում է կլինիկապես առողջ վայրի կենդանիների (կաթնասուններ, թռչուններ, ձկներ, երկկենցաղներ, սողուններ) ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ տարածքներից կամ ջրատարածքներից`

1) կենդանիների բոլոր տեսակների համար (բացի թռչուններից).

ա. դաբաղ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

բ. խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

գ. խոզերի աֆրիկական ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

դ. բլուտանգ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

ե. լեպտոսպիրոզ` վերջին 3 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

զ. սիբիրախտ` վերջին 20 օրերի ընթացքում տնտեսության տարածքում.

է. կատաղություն` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

ը. վիրուսային հեմոռագիկ տենդ` վերջին 6 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

2) խոշոր երկկճղակավորների համար (զուբրեր, գոմեշներ, այծքաղներ, բիզոններ, եղջերուներ և այլն).

ա. խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիա և ոչխարների սկրեպի` երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան, նշված հիվանդության աննշան կամ վերահսկելի ռիսկով` ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան.

բ. խոշոր եղջերավոր կենդանիների վարակիչ հանգուցային մաշկաբորբ (պալարախտ)` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

գ. Ռիֆտ հովտի տենդ` վերջին 48 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

դ. մանր որոճողների ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

ե. եղջերուների անասնահամաճարակային հեմոռագիկ հիվանդություն, Ակաբանե հիվանդություն, վեզիկուլյար ստոմատիտից, կոնտագիոզ պլևրոպնևմոնիա` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

զ. Աուեսկի հիվանդություն (կեղծ կատաղություն)` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

է. բրուցելոզ, տուբերկուլոզ, պարատուբերկուլոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

ը. էնզոոտիկ լեյկոզ, վիրուսային փորլուծություն` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

3) մանր երկկճղակավորների համար (այծեր, արխարներ, եղնիկներ, տուրեր, մուֆլոններ, այծեղջյուրներ, այծյամներ և այլն).

ա. Ռիֆտ հովտի տենդ` վերջին 48 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

բ. մանր որոճողների ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

գ. եղջերուների էպիզոոտիկ հեմոռագիկ հիվանդություն` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

դ. խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

ե. Քյու-տենդ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

զ. մեդի-վիսնա, ադենոմատոզ, արտրիտ-էնցեֆալիտ, սահմանային հիվանդություն` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան

է. պարատուբերկուլոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

ը. ոչխարների սկրեպի` վերջին 7 տարիների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

թ. տուբերկուլոզ, բրուցելոզ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

ժ. ոչխարների և այծերի ծաղիկ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

4) միասմբակավորների համար (զեբրեր, կուլաններ, Պրժևալսկու ձիեր, կիանգներ և այլն).

ա. ձիերի ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

բ. ինֆեկցիոն էնցեֆալոմիելիտի բոլոր տեսակներ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

գ. վիրուսային արտերիիտ` երկրի տարածքում ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկությանը համապատասխան.

դ. խլնախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

ե. զուգավորման հիվանդություն (Trypanosoma equiperdum), սուրրա (Trypanosoma evansi), պիրոպլազմոզ (Babesia caballi), նուտալիոզ (Nuttallia equi)` վերջին 12 ամիսների ընթացքում վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

զ. ձիերի ինֆեկցիոն մետրիտ` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

5) վայրի խոզերի տարբեր տեսակների համար.

ա. խոզերի աֆրիկական ժանտախտ` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

բ. խոզերի դասական ժանտախտ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

գ. խոզերի վեզիկուլյար հիվանդություն, վեզիկուլյար ստոմատիտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

դ. Աուեսկի հիվանդություն (կեղծ կատաղություն)` վերջին 12 ամիսների ընթացքում վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան, կամ տնտեսության տարածքում.

ե. խոզերի էնտերովիրուսային էնցեֆալոմիելիտ (Տեշենի հիվանդություն, խոզերի տեքսովիրուսային էնցեֆալոմիելիտ)` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

զ. խոզերի վերարտադրողաշնչառական սինդրոմ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

6) մսակերների տարբեր տեսակների համար.

ա. մսակերների ժանտախտ, վիրուսային էնտերիտ, տոքսոպլազմոզ, ինֆեկցիոն հեպատիտ` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

բ. տուլարեմիա` վերջին 24 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

7) թռչունների տարբեր տեսակների համար.

ա. Դերժի հիվանդություն, բադերի ժանտախտ, բադի ճտերի վիրուսային հեպատիտ (ջրլող թռչունների համար)` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

բ. թռչունների գրիպ, որը ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկույուններին համապատասխան ենթակա է պարտադիր հայտարարագրման` վերջին 6 ամիսների ընթացքում վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

գ. օրնիտոզ (պսիտակոզ), ինֆեկցիոն բրոնխիտ, ծաղիկ, ռեովիրուսային վարակ և հնդկահավերի ռինոտրախեիտ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

դ. Նյուքասլի հիվանդություն` վերջին 12 ամիսների ընթացքում վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան կամ տնտեսության տարածքում.

8) կրծողների տարբեր տեսակների համար.

ա. Ռիֆտ հովտի տենդ` վերջին 48 ամիսների ընթացքում երկրի տարածքում.

բ. տուլարեմիա` վերջին 24 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

գ. Աուեսկի հիվանդություն (կեղծ կատաղություն)` ՄՀԲ-ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան.

դ. միքսոմատոզ, ճագարների վիրուսային հեմոռագիկ հիվանդություն, լիմֆոցիտար խորիոմենինգիտ` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

ե. տոքսոպլազմոզ` վերջին 12 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

9) մաշկաթաթավորների և կետանմանների տարբեր տեսակների համար.

ա. փոկերի ժանտախտ (մորբիլիվիրուսային վարակ), վեզիկուլյար էկզանտեմա` վերջին 36 ամիսների ընթացքում դրանց բնակության (ծագման) վայրերում.

բ. փղերի, ընձուղտների, օկապիների, գետաձիերի, ռնգեղջյուրների, գետակինճերի, կիսաատամնավորների, խողովակաատամնավորների, միջատակերների, պարկավորների, չղջիկների, ջրարջակերպերի, կզաքիսազգիների, վիվերազգիների և էկզոտիկ կենդանիների այլ տեսակների համար.

գ. Ռիֆտ հովտի տենդ` վերջին 48 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

դ. վենեսուելյան էնցեֆալոմիելիտ` վերջին 24 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

ե. խոշոր եղջերավոր կենդանիների վարակիչ հանգուցային մաշկաբորբից (պալարախտից)` վերջին 36 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

զ. ձիերի աֆրիկական ժանտախտ, Աուեսկի հիվանդություն (կեղծ կատաղություն), ջրաքիսների տրանսմիսիվ էնցեֆալոմիելիտ, լիմֆոցիտար խորիոմենինգիտ` վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում կամ վարչական տարածքում` գոտիավորմանը համապատասխան.

է. տուլարեմիա` վերջին 24 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

10) պրիմատների տարբեր տեսակների համար.

ա. Ռիֆտ հովտի տենդ, տուլարեմիա` վերջին 6 ամիսների ընթացքում տնտեսության տարածքում.

բ. հեմոռագիկ տենդ (Լասսա, Էբոլա, Մարբուրգ, Դենգե, դեղին տենդ, արևմտյան Նեղոսի տենդ), կապիկների ծաղիկ` տնտեսության տարածքում կամ վարչական տարածքում, որտեղից արտահանվում են պրիմատները, արձանագրված դեպքերի բացակայության պարագայում:

 

(հավելվածը խմբ. 30.12.14 թիվ 1589-Ն հրաման)

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Սննդամթերքի անվտանգ ծառայություն
06.06.2012
N 84-Ն
Հրաման