040.0214.080499
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 ապրիլի 1999 թվական թիվ 214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից մշակված` դատախազական կադրերի, հատկապես երիտասարդ քննիչների ուսուցման և վերապատրաստման ծրագրի իրականացման կարևորությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության Սանկտ Պետերբուրգի իրավաբանական ինստիտուտում կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության աշխատողներին գործուղելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը հատկացնել 1801,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցներից, իսկ ուսուցման ծախսերի համար` 410,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 8-ից: