Սեղմել Esc փակելու համար:
«ՀՐԱՆՏ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՐԱՆՏ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՀԱՆՐ ...

 

 

040.0216.120499

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 1999 թվականի թիվ 216

 

«ՀՐԱՆՏ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության` Հրանտ Շահինյանի անվան գիմնաստիկայի մանկապատանեկան օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոցի կառավարման գործընթացը բարելավելու, պետական պատվերի տեղադրման սկզբունքով նրա ֆինանսատնտեսական գործունեությունը կատարելագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Հրանտ Շահինյանի անվան գիմնաստիկայի մանկապատանեկան օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոցը:

2. Ստեղծել «Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության մանկապատանեկան օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց» փակ բաժնետիրական ընկերություն:

3. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները` «Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության մանկապատանեկան օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց» փակ բաժնետիրական ընկերության մասով, վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` ստեղծել Հրանտ Շահինյանի անվան գիմնաստիկայի մանկապատանեկան օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոցի լուծարման հանձնաժողով և ձեռնարկել միջոցներ` լուծարման գործընթացը սահմանված կարգով իրականացնելու, ինչպես նաև աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու համար:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 12-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.1999
N 216
Որոշում