Սեղմել Esc փակելու համար:
ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՒՈՒԹՅՈՒ ...

 

 

040.0951.030812

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հուլիսի 2012 թվականի N 951-Ն

 

ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՒՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ԿԱՐՈՂ Է ՏՐՎԵԼ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության 15.2-րդ կետի առաջին պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիներին «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կարող է տրվել տվյալ անձի` մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալն ունեցած քաղաքացիության երկիր հանդիսացող օտարերկրյա պետության Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 08.08.13 թիվ 1099-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործունեությունը տարածվում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ծագած հարաբերությունների վրա:

(2-րդ կետը փոփ. 08.08.13 թիվ 1099-Ն, 07.08.14 թիվ 803-Ն, 06.08.15 թիվ 879-Ն, 08.12.16 թիվ 1246-Ն, 21.12.17 թիվ 1665-Ն, 10.10.2019 թիվ 1386-Ն, 05.03.2020 թիվ 247-Ն որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի հուլիսի 26-ի

N 951-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՐՈՂ Է ՏՐՎԵԼ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ

 

Լիբանանի Հանրապետություն

 

Սիրիայի Արաբական Հանրապետություն

 

Իրաքի Հանրապետություն

 

(հավելվածը փոփ. 21.08.14 թիվ 876-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.07.2012
N 951-Ն
Որոշում