041.0183.310399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
31 մարտի 1999 թվականի թիվ 183
Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ, Ա. ԵՍԱՅԱՆԻ ԵՎ Ա. ԵՍԱՅԱՆԻ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական ասամբլեայի հերթական նիստին մասնակցելու, ինչպես նաև երկկողմանի համաձայնագրերի նախագծերը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի օգնականներ Աշոտ Եսայանի և Արմեն Եսայանի 1999 թվականի ապրիլի 1-6-ը Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Ա. Հովսեփյանի, Ա. Եսայանի և Ա. Եսայանի Սանկտ Պետերբուրգ մեկնելու հետ կապված հարցերը: